Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց նռան օրհնության կարգ
ՀասարակությունԹեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ եւ թեմի հոգեւորականաց դասի մասնակցությամբ Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց նռան օրհնության կարգ: Եկեղեցին լիքն էր հավատավոր մարդկանցով, ովքեր եկել էին եկեղեցում դիմավորելու Նոր Տարին:
⠀
Հավարտ արարողության՝ Վրթանես Սրբազանն իր շնորհավորանքները բերեց բոլորին եւ բարեմաղթեց, որ նոր տարում Հայոց ազգը խաղաղությամբ ապրի իր սրբազան հողում:
Լուսանկարները՝ ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ