Մաղթում եմ նապաստակի հեզություն եւ կատվի կամք. Անահիտ Մութաֆյան
ՄշակութայինԱմանորի եւ Սուրբծննդյան տոներն ավարտվում են, իսկ տոնական մաղթանքները վերածվում կոնկրետ ակնկալիքների նոր տարվանից: Իսկ թե ինչ ակնկալիքներ ունի 2023-ից՝ Նապաստակի կամ Կատվի տարուց, դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, «Իրավունքը» պարզել է նրանից:
- Ակնկալիքները շատ-շատ են 2023 թվականից: Հուսով եմ՝ այն կլինի բարի՝ հայ ազգի եւ մեր Հայրենիքի հանդեպ: Ցանկանում եմ, որ բոլորս թոթափենք մեր ուսերից այն ծանր բեռն, ինչը տարանք վերջին տարիների ընթացքում: Հրաժեշտ տանք այդ ծանրությանը եւ բոլոր վատ երեւույթներին: Ամանորին հնչող 12 զանգից յուրաքանչյուրի ժամանակ դուրս մղենք մեր միջից եւս մի չարություն ու Նոր տարին դիմավորենք բաց սրտով: 2023-ը նապաստակի տարի է, հայերիս մաղթում եմ նապաստակի հեզություն եւ կատվի կամք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ