Այնպիսի շրջանում ենք ապրում, որ հողը ոտքերիդ տակից փախչում է. Անիտա Հարությունյան
ՄշակութայինՀայտնի մոդել ԱՆԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում անկեղծացել է, թե ինչ է ակնկալում 2023 թվականից:
«Ուզում եմ յուրաքանչյուրիս կյանքը վառ լինի: Հայաստանում վերանա ողբերոգությունը, ցավը, լացը: Ուզում եմ, որ ոչ մի ծնողի աչքին արցունք չլինի, զոհեր չունենանք, մեր բանակը վերջապես ամուր լինի, որպեսզի մեր մեջքի հետեւում կանգնած լինի հզոր, մեծ ու ուժեղ թիկունք եւ կարողանանք առաջ շարժվել: Ուզում եմ, որ գալիք սերունդը կարողանա ամուր կանգնել իր ոտքերի վրա, թե չէ մի տեսակ այնպիսի շրջանում ենք ապրում, որ հողը ոտքերիդ տակից փախչում է: Ինքներս էլ ենք սարսափում, թե ինչ է լինելու հետագայում մեր սերնդի ապագան, ինչպես ենք ապրելու: Ամենակարեւորը՝ խաղաղություն թող լինի, բոլորս ժպտանք եւ լինենք բարի: Բարին փրկում է աշխարհը, բարությունը կարեւոր է մարդու մեջ: Եվ, իհարկե, ցանկացած պարագայում թող մարդկային տեսակը երբեք չկորցնենք», - նշել է նա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ