Աշխարհի չեմպիոնի խնդրանքը՝ զոհվածների մայրերին
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2021 եւ 2022 թթ.-երի Աշխարհի չեմպիոն, ոսկե մեդալակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ նպատակները 2023 թվականից ոչ այնքան մարզական են, որքան կապված են նախեւառաջ երկրի իրավիճակի հետ:
«Բոլորիս նպատակն այն է, որ 2023 թվականին այլեւս չլինեն միջադեպեր սահմանում: Թող մանուկներն ունենան անհոգ մանկություն, տարեցները՝ արժանավայել ծերություն: Աստված բոլորիս պահապան լինի եւ մեր աղոթքները թող միշտ հասնեն սահմանի առաջնագծում կանգնած տղաներին: Ուզում եմ խոնարհվել մեր վիրավոր հերոսների առաջ: Տղերք ջան, մերօրյա հերոսները դուք եք, ես ձեզ եմ ճանաչում հերոս, հպարտ եմ, որ ձեր պես եղբայրներ ունեմ: Ուզում եմ խոնարհվել մեր անմահացած հերոս տղաների ծնողների առաջ եւ խնդրել նրանց, որ միշտ հիշեն՝ իրենց տղաները երկնքից մեզ են նայում, նրանք ուրախ կլինեն, որ դուք ձեր առողջության մասին հոգաք, ձեզ լավ նայեք…», - շեշտում է Աշխարհի չեմպիոն Հարությունյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ