Iravunk.com | 10 քայլ համատարած տգիտության նկատմամբ հաղթանակ տանելու ճանապարհին:
Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին «Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ   Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan Times Ալիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտ Նիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքները Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև Պարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան «Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

10 քայլ համատարած տգիտության նկատմամբ հաղթանակ տանելու ճանապարհին:

Վերլուծություն

Տիգրան Մարտիրոսյանը գրում է

Վարուժան Խաստուր
(Հատված ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲՈՀԵՄ պոեմից)

Էս ո՞վ դարձրեց մեր առավոտը
Այսքան ոգու սով ու այսքան գունատ,
Քաղաքում լցրեց իր մգլահոտը,
Եվ արտաբերեց ձայներ հուսահատ:

Եվ ո՞վ մորթոտեց իր մուսաներին,
Որ ժողովուրդը պոետ չունենա,
Սպանդանոց տարավ բանաստեղծներին,
Որ մեր արյունը ցեխաջուր դառնա:

Հաղթանակել է տգիտությունը,
Նրան են տրված փառքերն ու դափնին,
Ճամարտակում են նախանձն ու թույնը,-
Աղբանոցներում մուրում է ոգին:
---- --- --- 
Tigran Martirosyan 
Կարևոր հարցեր ու ճշգրիտ պատասխան՝
Հաղթանակել է տգիտությունը:
Սակայն այդ պատասխանը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե տրվում է հաջորդ հարցը՝
ինչու՞ է տգիտությունը հաղթանակել:
Առանց ադ ուղղությամբ մտորումները շարունակելու տգիտության հաղթարշավը դադարեցնել հնարավոր չէ:

Այնպես որ, ես կշարունակեմ, իսկ այլոք թող փորձեն ու առաջարկեն իրենց արահետը, որը հարց ու ւպատասխանով տանում է դեպի նոր իրականություն:

1. Ինչու՞ է տգիտությունը հաղթանակել:

Որովհետև իմաստասիրության փոխարեն մարդու գերագույն զարգացումն է համարվել ազատասիրությունը: Ինչն իր էությամբ հանդիսանում է անչափահասի կարճամտության դրսևորում:

2. Ինչու է ազատասիրությունը անչափահասի մտածելակերպին համապատասխան:

Որովհետև աբստրակտ ազատություն սիրելն ընդամենը անչափահասի անիմաստ բողոքի դրսևորում է, պայքար իրենից ավելի ուժեղ ու գիտակից մարդկանց կողմից պարտադրվող կանոնների ու օրենքների դեմ, առանց փորձելու գիտակցել, թե ինչն է այդ կանոնների, օրենքների մեջ օգտակար, ինչն է վնասակար, ինչը պետք է զարգացնել ու ինչից հրաժարվել, ինչ հիմնավորմամբ:

3. Եթե ազատասիրությունն անչափահասի մտածելակերպի դրսևորում է, ինչու՞ այն դարձավ բարձրագույն արժեք:

Որովհետև ազատություն բառի մեջ կա այնպիսի բարձրորակ շողոքորթություն, համով կեղծավորություն մարդուն ուղղված, որին դիմակայել ջահելների համար անհնար է: 
Անչափահասը հանդդիպելով այդ շողոքորթությանն ու ինքն իրեն «ազատ մարդ» համարելով, «ազատասեր» համարելով դառնում է գիտակցության այդ թմրանյութի ընդմիշտ օգտագործողը, դրա թմրամոլը:

Այդ մոլուցքն ավելի արագ է ամրացնում իր դիրքերը մարդու գիտակցության մեջ, քան նրա խորամտությունն ու երևույթների պատճառն ու հետևանքը տարբերելու ընունակությունը, նրա ուշադրության խորությունը, դիպուկությունը:

4. Իսկ հասուն անձինք ինչու՞ չկարողացան դիմադրել աբստրակտ ազատության պաշտամունքի տարածմանը:

Որովհետև նրանք հիմնականում տարիքով «մեծ» էին, բայց գիտակցությամբ անչափահաս ու դա արդեն մի քանի հարյուր տարվա պատմություն է: 

Չափահաս ու իմաստուն դառնալու գործընթացը մոռացության տալը սկսվել է հարյուրամյակներ առաջ, երբ հանգամանքների բերումով սկսեց բարակել իմաստասիրության թելն ու ազգի ներսում աանհետացան իմաստասիրության դպրոցներն ու կազմակերպությունները, որնք ապաստան էին տալիս առանձնահատուկ ընդունակությունների տեր անձանց, օգնելով ապրել զարգացման այն փուլերը, որոնք պահանջում են հատուկ տվյալներ:

Այդ խմբերն էին մշակում ժողովրդական հեքիաթները, դրանց մեջ ներդնելով լավագույն սերմեր, ձևակերպում ասացվածքներն ու գրում երաժշտություն, երգեր, թափառական աշուղների անվան տակ անցնում բոլոր բնակավայրերով, տարածելով իրենց ազդեցությունը խոսքի, զրույցի, երաժշտության ու պատմությունների միջոցով, փնտրելով իրենց նմաններին ու գտնելու դեպքում օգնելով ապրել զարգացման այն էտապները, որոնք այդ տեսակի անձանց համար խիստ անհրաժեշտ են:

5. Ինչ հանգամանքներ դարձան իմաստասիրության տրադիցիայի կուրուստի պատճառը:

Գլխավոր հանգամանքը ժամանակն էր: 
Կյանքը սկսեց զարգանալ ավելի արագ, քան զարգանում էր իմաստասիրության ձգտումը պահպանելու, հաջորդ սերունդներին փոխանցելու տրադիցիան: Իրապաշտությունը որպես ազատասիրության ծնած փորձանքներից մեկը, տարածվում էր համաճարակի արագությամբ, օգտվելով նորանոր տեխնոլոգիաներից: Իմաստասիրությունը կարող է ամրանալ մարդու էության մեջ երկար տարիների ընթացքում, իսկ ազատասիրությունը, նշութապաշտությունը ամրանում են օրերի ընթացքում, համաճարակի արագությամբ:

Որքան արագ էին զարգանում տեխնոլոգիաները, տրանսպորտը, գրավոր խոսքի տարածման միջոցները, արդտադրամիջոցները, այնքան մեծ էր դառնում իմաստասիրիւթյան ու ազատասիրության միջև անդունդը:

Անչափահաս-ազատասիրությամբ վարակվածների թիվը ավելի ու ավելի մեծ տեմպերով էր աճում, իսկ իմաստասիրությամբ «վարակվածների» թիվը նույնպիսի տեմպերով պակասում:

Եթե իմաստուն դառնալու համար սովորաբար անհրաժեշտ է գրեթե մի ամբողջ կյանք, ամենաքիչը մի քանի տասնյակ տարիներ, ազատասեր ու նյությպաշտ դառնալու համար բավական է տասը անգամ հանդիպել «դու ազատ ես, ազատ մարդ ես, կյանքի իմաստը հենց կյանքն է, չկա ազատությունից ավելի բարձր արժեք և ալն» տխմարագույն պնդումների, որպեսզի մրադու գիտակցությունը վարակվի ազատասիրությամբ ու դառնա ինքնահավանության, գոռոզության, նյութապաշտության տաճար:

Վերջինիս համար բավական է տասը օրն, անգամ տասը րոպեն:

6. Կարո՞ղ եք ավելի մանրամասն բացատրել, թե ինչու՞ եք ազատասիրությունը, ազատության պաշտամունքը համարում անչափահասի մտածողության դրսևորում:

Այդ մտածողությաան հիմքում ընկած է «մարդն ազատ է, միշտ ունի ազատ ընտրության հնարավորություն» պնդումը:

Ինչն իր բովանդակությամբ լիակատար ցնդաբանություն է ու ծիծաղելի հիմարություն:

Սակայն միաժամանակ այդ պնդումը հանդիսանում է արդի մարդու գիտակցոիւթյան գլխավոր աքսիոման ու ենթակա չէ որևէ քննադատական զննման, ուսումնասիրության:

Ժամանակակից մարդը սիրահարված է այդ պնդման վրա ավելի մեծ ուժգնությամբ, քան իր երեխայի կամ իր սիրած կնոջ վրա:

Ու ստիպված է ապրել այդ վիճակում մինչև կյանքի վերջը, այդպես էլ չհամարձակվելով որևէ քայլ անել դուրս գալու համար:

7. Ինչու՞ եք համարում, որ «մարդն ազատ է, միշտ ունի ազատ ընտրության հնարավորություն» պնդումը ցնդաբանություն է:

Որովհետև մարդը մարդ է ու երբեք, ոչ մի տեղ, ոչ մի ակնթարթ չի կարող ազատ լինել: 
Միշտ և ամենուրեք մարդու վրա ազդում են անթիվ հանգամանքներ, նրա վրա դրված են անթիվ սահմանափակումներ, ոչ միայն արտաքին, ֆիզիկական, այլև ներքին, ստեղծված կրթության, դաստիարակության ընթացքում, ամրացած այն լեզվի մեջ, որով մարդը իր մտքերն ու ցանկություններն է ձևակերպում, իքն իր մասին է պատկերացում կազմում, իր տեսաղծն է նկարագրում:

Անտեսել այդ ազատ չլինելու փաստն ու ապուշաբար ինքն իրեն ազատ համարել կարելի է միմիայն թմրած ու հանգած գիտակցության վիճակում:

Հենց այդ վիճակն էլ այսօր ամենատարածված մարդկային գոյավիճակն է ու այդ վիճակն է տգիտության համատարած հաղթանակի պատճառը: 
Ոչ միայն հայերիս մոտ, այլ նաև ոշջ մարդկության մոտ:

8. Ինչպե՞ս պետք է հասուն մարդը վերաբերվի «մարդն ազատ է, միշտ ունի ազատ ընտրության հնարավորություն» պնդմանը:

Հասուն մարդը պետք է այն փոխարինի «մարդն ունի ոչ թե ազատություն կամ ազատ ընտրություն, այլ ընդամենը ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» պնդմամբ:

Որպեսզի կյանքի ընթացքում սովորի կատարել ավելի ու ավելի հիմնավորված ու իմաստալի ընտրություն այս կամ այն հանգամանքում:

Նման մոտեցումը մարդուն թույլ է տալիս թե՛ ինքն իրեն ճանաչել, թե՛ այլ մարդկանց, թե՛ փնտրել երևույթների պատճառներն ու իմաստը, շարժվելով պատճառից դեպի պատճառը:

Ի հակադրություն նրանց, ով ստիպված է իրեն «ազատ մարդ» համարել ու անգամ չի նկատում, որ այդպիսով նա ինքն իրեն Աստծուց ավելի հզոր է հայտարարում ու մտովի իրեն «Ազատ» տիեզերքի, տարածության ու ժամանակի «Ստեղծող, Արարիչ» է համարում, մնալով տգետ, տհաս, ագահ, գոռոզ, մեծամիտ, նախանձ ու վախկոտ փոքրիկ երեխա:

9. Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը, պայքարել «ազատասիրւթյան» մարդասպան համաճարակի դեմ ու հաղթել, վերակենդանացնելով իմաստասիրությունը:

Միակ հնարավոր միջոցը այդ համաճարակի տարածման պատճառը՝ նոր տեխնոլոգիաներն ավելի խելացի օգտագործելն է:

Նրանք, ովքեր ընդունակ են սեփական գիտակցության մեջ հաղթել ազատասիրությունն ու նվիրվել իմաստասիրությանը, սեփական կյանքի, մարդկության կյանքի իմաստի որոնմանն ու այդ իմաստին համապատասխան ապրելուն, պետք է ավելի արագ ու հնարամիտ գործեն, իրար փնտրեն ու գտնեն, համատեղ ջանքերով տարածելով իրենց մտածելակերպը, օգտագործելով դրա համար կոմունիկացիոն բոլոր առկա հնարավորությունները:

10. Դուք փորձե՞լ եք այդպես վարվել: 
Ինչպե՞ս եք գնահատում արդյունքի հասնելու շանսերը:

Այո, փորձել եմ երկար տարիներ, տասնամյակներ:
Բազմաթիվ եղանակներով ու շարունակելու եմ փորձել միշտ:

Առայժմ չեմ կարող ասել, թե արդյունքը բավարար եմ համարում:

Առայժմ ավելի հավանական է այն, որ անչափահասի գոյավիճակը ազատասիրության համաճարակի շնորհիվ կդառնա միակ համամարդկային գոյավիճակ, ընդմիշտ մոռացության մատնելով իմաստասիրիւթյան կարևորությունն ու իմաստուն դառնալու ձգտումը:

Իսկ դա նշանակում է, որ կաճի կոնֆլիկտների քանակը, մարդկային զոհերի քանակը, կաղավաղվի մարդու տրամաբանությունն ու կոչնչանան կարևորագույն մարդկային արժեքները , հանձինս արդարասիրիւթյան, իմաստասիրության, բարության, գեղեցկության, սիրո և այլն: 
Մարդկությունը կգլորվի իր խելագարության անդունդն ու կոչնչացնի թե՛ իրեն, թե՛ այն իրականությունը, որը չհամաձայնվեց համապատասխանել «մարդն ազատ է» տխմարագույն պնդման հետ:

Իհարկե եթե ժամանակին չգտնվեն անհատներ, որոնք ընդունակ են տարածել այդ պնդման վնասակարության, դրա մեջ պարունակվող հոգեբարոյական ու հակատրամաբանական թույնի մասին տեղեկություն բավարար արագությամբ:
---

Այսպիսով ես բերեցի 10 տրամաբանական քայլի օրինակ, որոնց նպատակն է տգիտության համատարած հաղթանակի իրավիճակից դուրս գալ ու բացել տգիտության նկատմամբ հաղթանակ տանելու ճանապարհը:

Եթե այդ տասը քայլի հետ ծանոթանալու, դրանց իսկական իմաստն ընկալելու ընդունակ գոնե 10 մարդ գտնվի Հայաստանում, կհամարեմ, որ երազանքս դեռ իրականանալու շանսեր ուն ու իմաստասիրության ձգտումը դեռ հնարավոր է վերակենդանացնել:

Анаит Ананян
Tigran Martirosyan Ձեր բոլոր հարցադրումները ամբիոնում ,լսարանի առջև ու լսարանի հետ քննարկելու հարցեր են,իսկ բանաստեղծությունը ժամանակի հետ շնչող գործ է ու ժամանակի պատկերը։Այն չէ,որ չգիտեն որն է իրավիճակի ելքը... Այդ ելքը հասունացնող սերուցքը ու հավատը չկա։

Tigran Martirosyan
Анаит Ананян Չկա իմաստասիրություն, նշանակում է ոչինչ չկա: 

Որովհետև այն, ինչն անիմաստ է, չի կարող մարդուն օգտակար արդյունքի բերել: 
Միայն հակառակ արդյունքի կբերի:

Հազարամյակներ հանգամանքներից անկախ իմաստասիրությունը գոյություն է ունեցել:

Հույս ունենամ, որ կհաջողվի նաև այս պայմաններում վերակենդանացնել:
Ինձանից գնում է համապատասխան ջանքերը թափել:
Մնացածը կյանքը ցույց կտա:

Մի բան պարզ է, որ ուղիղ անկյունը բութ անկյունից չտաբերող ճարտարապետը չի կարող ամուր կամուրջ կամ տաճար կառուցել:

Անգամ եթե բոլոր ճարտարապետներն են այդ ճղճիմ վիճակում, դա չի նշանակում, որ գրավիտացիան ներողամտություն կցուցաբերի ու կասի՝ դե լավ, թող հիմա էլ ծուռումուռ պատերը ամուր կանգուն մնան:

Այդպես էլ ազգի գիտակցության վիճակն է:

Առանց իմաստասիրության էությունը ընկալող մարդկանց բավարար քանակության, ազգի գիտակցությունը մնալու է թշնամու ձեռքին խաղալիք ու ազգը դառնալու է թշնամու ոտքի տակի փալաս:

Ընդ որում գլխավոր թշնամին ոչ թե դրսինն է լինելու, այլ ներքինը, հանձինս անձանց համատարած ներքին  նեխածության, ֆանատիկ ԵՍԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅԱՆ ու համապատասխանաբար ղեկավարների ճնշող մեծամասնության բրաոյահոգեբանական տհասության:

Ի՞նչ կարելի է սպասել բարոյահոգեբանական տհասության վիճակում գտնվող ղեկավարից:

Դավաճանություն, դավաճանություն ու կրկին դավաճաննություն, այն ամենին, ինչը որևէ կարևոր նշանակություն ունի պետության կամ ազգի համար:



Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանՊապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода