Շրջվել է Հարություն Խաչատրյանի վարած ավտոմեքենան
ՀասարակությունԱյսօր Աբովյան փողոցում բախման հետևանքով շրջվել է Հարություն Խաչատրյանի վարած ավտոմեքենան։
Հարվածը եղել է հետևից ընթացող մեքենայի կողմից։
Հարություն Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնազգացողությունը լավ է։ Անցել է համապատասխան բժշկական զննություն։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մամուլից տեղեկանալով կատարվածի մասին և ավտոմեքենայի լուսանկարները դիտելուց հետաքրքրվել են կատարվածով և իրենց անհանգստությունը հայտնել ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ առողջական վիճակի հետ կապված: