Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ Մանթաշյան Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. Հաջիև Ինչպե՞ս դուրս գալ պահքից 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան Ոչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ Բաբուխանյան Յանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. Վրթանեսյան Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին

Վաղը վրեժ է լուծելու ՌԴ-ն, ինչը Թուրքիան էլ գիտի. Տիրան Լոքմագոզյան

Միջազգային

Թուրքիայի իշխանությունները չեն բացառում առաջիկա ամիսներին ուկրաինական ճգնաժամի սրումը, ուստի ինտենսիվ ջանքեր կգործադրեն` այն բանակցությունների միջոցով կարգավորելու համար: Այս մասին թվիթերյան իր էջում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ` ուկրաինական ճգնաժամի հաղթահարման գործում իրականում Թուրքիան լինելու է Ռուսաստանի դաշնակի՞ցը, թե՞ թշնամին:

— Իրավիճակի կտրուկ վատթարանալու առումով, թե ինչ նկատի ունի Իբրահիմ Քալինը, ոչ ոք չի կարող ասել, բայց Թուրքիան հատկապես Ռուսաստանի հավիտենական թշնամին է, եւ Ռուսաստանն էլ Թուրքիայի հավիտենական թշնամին է: Այսինքն` այն, ինչ որ այսօր կատարվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, նույնն է, թե երկու գազան իրար շուրջ պտտվեն: Երկուսն էլ գիտեն, որ եթե հարձակվի մեկը մյուսի վրա, ինքն էլ վնաս է կրելու եւ կարող է նաեւ տանուլ տալ: Իրար ընդհանրապես չեն սիրում եւ առիթ են ման գալիս, որ խեղդեն միմյանց: Այս երկու պետությունների, եթե վերցնենք միայն վերջին տարիների հարաբերությունները, այն կարելի է բնութագրել հենց այդպես: Բայց, խնդիրն այն է, որ Ռուսաստանն այսօր բավականին վատ վիճակում է, թուլացած է թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես: Ռուսաստանն իհարկե հիմար չէ,  եւ ինչ-որ մենք գիտենք, իրենք տասնապատիկն ու հազարապատիկը գիտեն, տվյալներ ունեն: Հետեւապես, Ռուսաստանը գիտի, որ իր գլխի վերեւում ինչ-որ սեւ ամպեր են  կուտակված: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի նկատմամբ Արեւմուտքն ինչ-որ գործողություններ է իրականացնում եւ կամաց-կամաց առաջ են գնում: Ռուսաստանին արդեն մտցրեցին Ուկրաինայի պատերազմի մեջ, որ ավելի շատ թուլանա` թե՛ քաղաքական , թե՛ տնտեսական առումով: Ի վերջո, պատերազմը տնտեսություն է: Նապոլեոնն ասել է` երեք բան է պետք պատերազմի համար` փող, փող, փող: Հարյուրավոր միլիոն դոլարներ են այսօր ծախսվում այդ պատերազմում եւ Արեւմուտքը, նաեւ Թուրքիան` որպես Արեւմուտքի գործակատար, իրենց սեւ գործն են անում: Այս առումով նրանք փորձում են մեր տարածաշրջանում էլ ինչ-որ բանի մեջ ներքաշել Ռուսաստանին: Եթե հիշում եք, անգամ Թուրքիայում ՌԴ դեսպանին խփեցին, բայց Ռուսաստանը ձայն չհանեց, ուղղաթիռը խփեցին էլի ձայն չհանեց: Ավելի ճիշտ` շատ թեթեւ անդրադարձավ  այդ ամենին, որին պետք է շատ ուժեղ անդրադառնար, ինչը սպասում էին բոլորը: Սակայն, Ռուսաստանը գիտեր, որ այդ ամենն արվում է իրեն պատերազմի մեջ ներքաշելու համար: Իրականում, այսպես ասած, առաջին ուկրաինական պատերազմը ուզում էին սարքել այս տարածաշրջանում, որովհետեւ առաջինն  այստեղ ծագեցին խնդիրները, հետո ուկրաինական հարցը: Այդ պատճառով Ռուսաստանը շարունակ հետքայլ է անում, ձայն չի հանում, բայց, իհարկե, այն պետությունը չէ, որ մոռանա: Վաղը վրեժ է լուծելու, եթե առիթը ստեղծվի, ինչը Թուրքիան էլ գիտի, բայց Արեւմուտքի թելադրանքով իր քայլերն է անում: Մյուս կողմից` Թուրքիան նաեւ Արեւմուտքի վերջին կամուրջն է Ռուսաստանի հետ:

— Պարոն Լոքմագոզյան, ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ «Թուրքիան Արեւմուտքի վերջին կամուրջն է Ռուսաստանի հետ»:

— Գրեթե ամբողջ Եվրոպան կամուրջները քանդել Է Ռուսաստանի հետ: Եվ եթե ԱՄՆ-ն ու Արեւմուտքը ուզենան ինչ-որ հարաբերությունների մեջ մտնել ՌԴ-ի հետ, այդ ժամանակ մի երկիր պետք է, որ լինի միջնորդ: Այն դարձավ Թուրքիան, որը ընտրվեց եւ պատրաստ է այդ դերը կատարելու: Ինչպես տեսանք, Օդեսայից, ցորենի արտահանման խնդիրը հանձնարարվեց Թուրքիային` որպես միջնորդ:  Իհարկե, Թուրքիան էլ իր հերթին շատ մեծ շահեր ունեցավ դրանից: Այսօր բոլոր եվրոպական երկրները, որոնք հակադրվում են Ռուսաստանին, ունեն լուրջ կորուստներ, բայց, ինչպես տեսնում եք, Թուրքիան իր դերը շատ լավ է խաղում, եւ բոլորն իր կատարածների միջից շահող են դուրս գալիս: Օրինակ, Ռուսաստանին մասամբ չի հակադրվում, բայց մյուս կողմից էլ զենք է տալիս Ուկրաինային եւ հայտարարեց, որ իրավացի են: Իսկ պետք եղած ժամանակ մի քիչ Ռուսաստանի կողմն է թեքվում, Ռուսաստանի գլխի տակ փակուկ բարձ է դնում: Բնականաբար, Ռուսաստանն էլ էշ չէ, որ հավատա դրան: Բայց այսօր պարտավոր է ընդունել այդ ամենը, ինչից օգտվում է Թուրքիան եւ իր գործն է առաջ տանում: Ամեն դեպքում, ինչպես ասացի ամենասկզբում` Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ իսկական համագործակցություն երբեք չի կարող լինել, ինչպես Թուրքիան գրեթե հարյուր տարի ունի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Այսօր Թուրքիան ԱՄՆ-ի այս տարածաշրջանի միակ ամենաուժեղ եւ ՆԱՏՕ-ի ամենահուսալի գործընկերն է այս տարածաշրջանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода