Լկտի սուտ է, թե Արցախը նախկիններն են հանձնել. Արմինե Ադիբեկյան
ՆերքաղաքականԱդրբեջանագետ ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ գնահատմամբ` լկտի սուտ է, թե Արցախը նախկիններն են հանձնել:
— 2020 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրում էր Արցախի հանձնման փաստաթուղթ, Ադրբեջանն անգամ մեկ ժամ չսպասեց, շարունակեցին գրոհական քայլերը, առաջ տալով իրենց դիրքերը, մտան ՀՀ տարածք, օկուպացրին Փառուխը եւ Խրամորթը, Լաչինի հանձնումը արագացրին: Պատկերացնո՞ւմ եք, որ 20 տարի առաջ 2-րդ կամ 3-րդ նախագահները Արցախի հանձնման թուղթ ստորագրեին եւ Ալիեւը նստած սպասեր` մինչեւ Փաշինյանը գա: Իհարկե` ոչ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ