Iravunk.com | Նիկոլը վերջապես կարդարացնի՞ իր հանդեպ «բարձր վստահությունը»
Ուկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկոն Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան Ղուկասյան Ինչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին Լարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից 1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետ Սերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. Դանիելյան Ես պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս Արզումանյան Մի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. Գասպարյան

Նիկոլը վերջապես կարդարացնի՞ իր հանդեպ «բարձր վստահությունը»

Վերլուծություն

Եվ այս­պես, նի­կո­լյան խուն­տա­յի եւ ՌԴ-ի մի­ջեւ ան­դունդն ակն­հայ­տո­րեն գնա­լով խո­րա­նում է: Սա­կայն անգամ ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը դեռ բաց են պա­հում այն հար­ցը, թե ար­դյոք Նի­կոլն ի զո­րու կլի­նի՞ Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րը շրջել ՌԴ-ից դե­պի Ա­րեւ­մուտք, կամ ե­թե ան­գամ դա հա­ջող­վի, կլի­նի՞ եր­կա­րա­տեւ գոր­ծըն­թաց:

Ա­ՐԵՎՄ­ՏԱ­ՄՈ­ԼՈՒ­ԹՅԱՆ ՄԵ­ԽԱ­ՆԻ­ԿԱ

Ա­մեն դեպ­քում, վեր­ջին օ­րե­րին Նի­կո­լի ակ­տիվ ժես­տերն Ա­րեւ­մուտ­քի ուղ­ղու­թյամբ շա­րու­նակ­վում են: Դրա դե­տալ­նե­րից մե­կը կա­րե­լի է հա­մա­րել Կով­կա­սում եւ Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յում ՆԱ­ՏՕ-ի Գլխա­վոր քար­տու­ղա­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Խա­վի­եր Կո­լո­մի­նա Պի­րի­սի այ­ցը, ո­րի հետ, ըստ կա­ռա­վա­րու­թյան տե­ղե­կու­թյան. «Քննարկ­վել են Հա­յաս­տան-ՆԱ­ՏՕ հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը, ինչ­պես նա­եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րին վե­րա­բե­րող հար­ցեր»: Ըստ նույն հա­ղորդ­ման, Նի­կո­լը Պի­րի­սի հետ խո­սել է նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քից, ՆԱ­ՏՕ-ի ներ­կա­յա­ցու­ցիչն էլ «իր ա­ջակ­ցու­թյունն է հայտ­նում այդ ուղ­ղու­թյամբ մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի կող­մից ներդր­վող ջան­քե­րին»: Մի­այն թե ո­րե­ւէ կոնկ­րետ քայլ պատ­րաստ­վո՞ւմ են այդ «մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րը» ա­նել, ա­սենք՝ Ա­լի­ե­ւի նկատ­մամբ գո­նե մեկ «ստից» պատժա­մի­ջոց կի­րա­ռե՞լ են: Թե՞ այս խոս­տում­ներն այն «մի­ջազ­գա­յին ա­ջակ­ցու­թյան» կրկնու­թյունն են, ո­րը Հա­յաս­տա­նը «ստա­ցավ» 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ:

Մյուս կող­մից էլ, միայն այն փաս­տը, որ ՆԱ­ՏՕ-ի ներ­կա­յա­ցու­ցիչն այ­ցե­լում է դեռ պաշ­տո­նա­պես ՀԱՊԿ ան­դամ եր­կիր, այն էլ այն պա­հին, երբ այդ եր­կու դա­շինք­նե­րի հա­րա­բե­րու­թյու­ննե­րը բա­ցա­հայտ թշնա­ման­քի են ան­ցել, ար­դեն իսկ պարզ խո­սում է Նի­կո­լի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­կան նկտրում­նե­րի մա­սին:

Հա­ջորդ նման ժես­տը, ի­հար­կե, եվ­րո­պա­կան եր­կա­րա­ժամ­կետ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն գա­լու դրվագն է: Ու դա այն դեպ­քում, երբ Նի­կոլն ա­մեն բան ա­րեց, որ ՀԱՊԿ-ի նման ա­ռա­քե­լու­թյուն Հա­յաս­տան հան­կարծ ոտք չդնի:

Սրանց էլ, ի­հարկե, պետք է ա­վե­լաց­նել Բլին­քե­նի հետ Նի­կո­լի հե­ռա­խո­սազ­րույ­ցի փաս­տը: Բա­վա­կա­նին ժա­մա­նակ, այն բա­նից հե­տո, երբ կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ ներ­կա­յա­ցու­ցիչ, ինչ­պես նա­եւ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ֆի­լիպ Ռի­քե­րը ա­զատ­վեց այդ պաշ­տոն­նե­րից՝ կի­սատ թող­նե­լով «Բրյու­սե­լյան ձե­ւա­չա­փը», Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­կար­դա­կով ԱՄՆ-ն մի տե­սակ պա­ու­զա­յին վի­ճա­կի մեջ էր մտել: Եվ ա­հա Բլին­քե­նի հետ այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցը ե­կավ հու­շե­լու, որ Նի­կո­լի մա­սին, ի­հար­կե, դեռ չեն մոռ­տա­ցել: Կա­ռա­վա­րու­թյան տե­ղե­կաց­մամբ, այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցի ժա­մա­նակ նախ. «ԱՄՆ պետ­քար­տու­ղարն ընդգ­ծել է Լա­չի­նի մի­ջանց­քի ան­խա­փան գոր­ծու­նե­ու­թյան կա­րե­ւո­րու­թյու­նը եւ նշել ԱՄՆ պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը՝ շա­րու­նա­կե­լու նպաս­տել այդ խնդրի լուծ­մա­նը»: Ու բա­ցի այդ. «Զրու­ցա­կից­նե­րը մտքեր են փո­խա­նա­կել Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման, ԼՂ ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան եւ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման, տա­րա­ծաշր­ջա­նա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման, Հա­յաս­տան-Թուր­քի­ա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցե­րի շուրջ»:

Այ­սինքն, Պետ­դե­պար­տա­մեն­տը ողջ ծա­վա­լով, ո­րը դրված էր «Բրյու­սե­լյան ձե­ւա­չա­փի» հիմ­քում, հե­տաքրքր­ված է հայ-ադրբե­ջա­նա­կան ուղ­ղու­թյամբ: Ի­մաս­տը դժվար չէ հաս­կա­նալ. երբ Նի­կո­լը ռու­սա­կան բա­նա­կի եւ ՀԱՊԿ-ի հա­յաս­տա­նյան ներ­կա­յու­թյու­նը հա­մա­րում է մեր երկ­րի անվ­տան­գու­թյանն ուղղ­ված խնդիր, ա­պա դա մե­խա­նի­կո­րեն էլ է մեկ բան նշա­նա­կում՝ ա­ռաջ է մղվում Ադր­բե­ջան-Հա­յաս­տան-Թուր­քի­ա ա­ռանց­քի ստեղծ­ման ա­մե­րի­կյան հին մո­դե­լը: Իսկ Բլին­քե­նի հետ նման հար­ցե­րի հետ կապ­ված զրույցն աս­վա­ծի ա­նուղ­ղա­կի հաս­տա­տումն է: Սա­կայն այս­տեղ ա­ռաջ է գա­լիս իր հեր­թին հին հար­ցը. ռու­սա­կան ու­ժե­րին Հա­յաս­տա­նից եւ Ար­ցա­խից հե­ռաց­նե­լու հա­մար նախ պետք է եր­կու պարզ հարց լու­ծել՝ վերջ­նա­կա­նա­պես փա­կել Ար­ցա­խի հարցն ու այդ հիմ­քով կնքել «հաշ­տու­թյան պայ­մա­նա­գիր» թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մի հետ՝ Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նագ­րի գա­ղա­փա­րա­կան օ­րի­նա­կով: Ու ամ­բողջ հարցն այն է, թե Նի­կո­լը կա­րո՞ղ է դրան հաս­նել:

Ա­ԼԻ­ԵՎՆ Է ԱՐ­ԳԵ­ԼԱ­ԿՈ­ՂԸ

Այս ֆո­նին, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր նա­եւ ԱԺ վեր­ջին հար­ցու­պա­տաս­խա­նին Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա Հա­յաս­տա­նը պատ­րաստ է գնալ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի ստո­րագր­մա­նը. «Տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը կա­յուն պա­հե­լու լա­վա­գույն տար­բե­րա­կը բա­նակ­ցա­յին ու ­քա­ղա­քա­կան ճա­նա­պար­հով լու­ծում­նե­րի գնալն է: Ինչ­պես մենք ստանձ­նել ենք մեր պատ­րաս­տա­կա­մու­թյունն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, նույնկերպ պատ­րաս­տ ենք շա­րու­նա­կել»:

Հենց այս­տեղ է, որ ա­ռաջ են գա­լիս մի քա­նի պարզ հար­ցեր: Այդ թվում. ե­թե Նի­կո­լը պատ­րաստ է Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա (որով, հի­շեց­նենք, Ար­ցա­խը ճա­նաչ­վում է Ադր­բե­ջա­նի մա­ս, ին­չը վեր­ջին 100 տա­րում չի ա­րել Հա­յաս­տա­նի եւ ոչ մի իշ­խա­նու­թյուն, ան­գամ ԽՍՀՄ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում եւ Ստալի­նի օ­րոք), իսկ Ա­լի­ե­ւի հա­մար դա պատ­մա­կան հաղ­թա­նակ է, ա­պա ին­չո՞ւ մինչ օրս այն չի ստո­րագր­վել: Ի­հար­կե, կա դա ար­գե­լա­կող  ռու­սա­կան գոր­ծո­նը: Բայց տրա­մա­բա­նո­րեն, ռու­սա­կան գոր­ծոնն ա­վե­լի շատ պետք է հենց Նի­կո­լի վրա ազ­դեր: Բայց չէ՞ որ Նի­կո­լը բա­ցա­հայտ դեմ է գնում Մոսկ­վա­յին, դրա­նով նա­եւ ցույց տա­լով, որ այդ գոր­ծոնն իր վրա չի ազ­դում: Ու­րեմն, գա­լիս ենք նույն հար­ցին՝ ին­չո՞ւ չի ստո­րագր­վում այդ պայ­մա­նա­գի­րը:

Եվ ա­հա այս­տեղ է, որ ո­րոշ բա­նե­րի մա­սին հու­շում է ԱԺ նույն հար­ցու­պա­տաս­խա­նում Միր­զո­յան Ա­րա­րա­տի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը: Ըստ նրա. «Մենք մեր ա­ռա­ջարկ­ներն ու­ղար­կել ենք, պա­տաս­խան պի­տի լի­նի, ո­րը մինչ այս­ պա­հը չկա: Ստաց­վում է, որ ադր­բե­ջա­նա­կան կողմն է դա­դա­րեց­րել խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի տեքս­տի քննար­կում­նե­րը, զու­գա­հե­ռա­բար, տես­նում ենք սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ Ադր­բե­ջա­նի կող­մից»:

Ընդ ո­րում, նույն ո­ճի մեջ էր նա­եւ Նի­կո­լը՝ հայ­տա­րա­րե­լով, որ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը նոր խո­չըն­դոտ­ներ են ստեղ­ծում խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու հա­մար. «Բայց հարց՝ իսկ ո՞վ է ա­սել, որ­հենց դա չէ Ադր­բե­ջա­նի ու­զա­ծը, որ նա­եւ այդ կար­գի սադ­րիչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ամ­բող­ջու­թյամբ վի­ժեց­նեն խա­ղա­ղու­թյան գոր­ծըն­թա­ցը...»:

Ստաց­վում է նման պատ­կեր. Ա­լի­ե­ւին ա­ռա­ջար­կում են Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չել, հե­տո զբաղ­վել ռու­սա­կան զոր­քե­րը նա­եւ Հա­յաս­տա­նից հա­նե­լով: Դրա­նից հե­տո, հաս­կա­նա­լի է, ոչ թե մի­այն Սյու­նի­քը, այլ ողջ Հա­յաս­տանն է վե­րած­վե­լու «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի»: Ու այդ­քա­նից հե­տո, ըստ Նի­կո­լի եւ նրա ԱԳ նա­խա­րա­րի պատ­կե­րաց­ման, Ա­լի­ե­ւը հրա­ժար­վո՞ւմ է նման գեր­շա­հա­վետ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րից»:

Բայց նա­եւ ա­սել, թե Նի­կո­լի ու Ա­րո­յի այդ տպա­վո­րու­թյու­նը սխալ է, չենք կա­րող: Կրկնենք բուն փաս­տը. Նի­կո­լը, ով ա­ռա­ջին հեր­թին նման ծայ­րա­հեղ զի­ջում­նե­րի գնա­լու հար­ցում խնդիր­ներ ու­նի, պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նում ա­մե­րի­կյան թե­լադ­րան­քով Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը վե­րա­ծել պայ­մա­նագ­րի, սա­կայն պայ­մա­նա­գիր չկա ու չկա: Ու դա էլ հու­շում է, որ հենց Ա­լի­ե­ւից է գա­լիս ար­գե­լա­կու­մը: Ու դեռ մի բան էլ փա­կել է Լա­չի­նի մի­ջանց­քը:

Թե ին­չու է Ա­լի­ե­ւը գնում այդ ուղ­ղու­թյամբ, ա­ռան­ձին խո­սակ­ցու­թյան թե­մա է: Սա­կայն մինչ դրան հաս­նե­լը՝ վե­րա­դառ­նանք Նի­կո­լի ներ­կա «արեւմ­տա­մո­լու­թյան նո­պա­յին»: Դեռ ըն­դա­մե­նը ան­ցած նո­յեմ­բե­րին նա մի­ան­գա­մայն այլ ո­ճի մեջ էր՝ հայ­տա­րա­րե­լով, թե Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» իր ե­րա­զանք­նե­րի գա­գա­թնա­կետն է: Նա­եւ պնդե­լով, որ ինքն այդ մո­տեց­ման ջա­տա­գովն էր դեռ 2018թ.-ից սկսած ու երբ Պրա­հա­յում Ա­լի­ե­ւի հետ բա­նակ­ցում էր, հենց ռու­սա­կան ծրա­գիրն էր իր մտքին: Դրա­նից հե­տո ե­կավ Mi6-ի շե­ֆը, եւ այս ան­գամ էլ Նի­կո­լը «հաս­կա­ցավ», որ «չկա այլ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր», բա­ցի ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­ռա­ջար­կա­ծից, իսկ բրի­տա­նա­կան հե­տա­խու­զու­թյունն էլ դրա «մար­գա­րեն» է»: Թե դա ուր կհասց­նի ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ու դեռ ինչ նոր շրջա­դար­ձեր կա­րող են լի­նել Նի­կո­լի մոտ, մե­դա­լի մյուս կողմն է: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ այն շա­րու­նա­կա­կան ճնշում­նե­րը, ո­րոնք ՌԴ-ից գա­լիս են ար­դեն ան­գամ դի­վա­նա­գի­տա­կան բա­ռա­պա­շա­րից դուրս գա­լով:

Սա­կայն ան­գամ դա էլ չէ այս պա­հին Նի­կո­լի խնդի­րը: ԱՄՆ-ին պետք է ա­րե­ւելք-արեւ­մուտք ա­ռանցք, որն այդ­պես էլ չկա ու չկա, ան­կախ այն բա­նից, թե ինչ հռե­տո­րա­բա­նու­թյուն է բա­նեց­նում Նի­կո­լը: Ընդ ո­րում, հարց է՝ կլի­նի՞ ցան­կա­լի ար­դյուն­ք, հաշ­վի առ­նե­լով, որ Նի­կո­լը չէ, որ կա­րող է այդ ի­րա­վի­ճա­կը մե­ռյալ կե­տից ա­ռաջ տա­նել:

Ա­ԼԻ­ԵՎՆ ԻՆ­ՉՈ՞Ւ ՇՏԱ­ՊԻ, ԵՐԲ ԿԱ ՆԻ­ԿՈԼ

Այս­պի­սով, այս պա­հին ու­նենք մի ի­րո­ղու­թյուն, երբ ան­գամ Չա­վու­շօղ­լո­ւի մա­կար­դա­կով է սկսվել Ա­րե­ւելք-Արեւ­մուտ­ք մի­ջանց­քի մա­սին խո­սակ­ցու­թյուն: Ըստ նրա, Ուկ­րա­ի­նա­յում պա­տե­րազ­մի ֆո­նին, փաս­տո­րեն, դա­դա­րել է գո­յու­թյուն ու­նե­նալ Հյու­սի­սա­յին է­ներ­գե­տիկ մի­ջանց­քը, ին­չը մե­ծաց­րել է Թուր­քի­ա­յով անց­նող Մի­ջին Ա­սի­ա­յից մի­ջանց­քի կա­րե­ւո­րու­թյու­նը, այդ թվում՝ է­ներ­գե­տիկ: «Հու­սով եմ, որ Հա­յաս­տա­նը նույն­պես կմի­ա­նա այս գոր­ծըն­թա­ցին, այ­սինքն՝ կկա­տա­րի ան­կեղծ քայ­լեր դե­պի խա­ղա­ղու­թյուն: Ցա­վոք, բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­ռու­մով մենք վեր­ջին շրջա­նում նկա­տում ենք հե­տըն­թաց քայ­լեր: Այ­սօր Բլին­քենն ա­սաց, որ Փա­շի­նյանն ան­կեղծ է, բայց մենք ու­զում ենք դա տես­նել ոչ թե խոս­քե­րով, այլ գոր­ծով»:

Բայց մյուս կող­մից էլ դրա­նից մեկ օր ա­ռաջ նույն Չա­վու­շօղ­լուն հան­դի­պեց Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար­ Հո­սեյն Ա­միր-Աբդոլ­լա­հյա­նի հետ, ո­րի ըն­թաց­քում եւս ա­ռանց­քա­յին թե­մա էր կով­կա­սյան ուղ­ղու­թյու­նը: Ընդ ո­րում, հան­դիպ­ման ար­դյունք­նե­րի հի­ման վրա Աբ­դոլ­լա­հյա­նին հեր­թա­կան ան­գամ հայ­տա­րա­րեց. «Մենք միշտ հան­դես ենք գա­լիս Կով­կա­սում խա­ղա­ղու­թյան օգ­տին, եւ Ի­րա­նը ան­պա­տաս­խան չի թող­նի, ե­թե ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ո­րոնք կա­րող են տե­ղի ու­նե­նալ Կով­կա­սում, կաս­կա­ծի տակ դնեն մեր անվ­տան­գու­թյու­նը: Ի­րա­նը չի ըն­դու­նի տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հագ­րու­թյան ո­րե­ւէ փո­փո­խու­թյուն»: Իսկ ա­հա Չա­վու­շօղ­լուն ար­ձա­գան­քեց, որ իր եր­կի­րը շա­հագրգռ­ված է «3+3» ձե­ւա­չա­փով Կով­կա­սի հար­ցով հան­դի­պում­ներ անց­կաց­նե­լու հար­ցում:

Այս­պի­սով, ակն­հայտ է, որ Թուր­քի­ա­յի հա­մար օ­րա­կար­գում դեռ կան ինչ­պես ա­մե­րի­կյան, այն­պես էլ՝ ռու­սա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը, եւ պետք է դրանց մի­ջեւ ընտ­րու­թյուն կա­տա­րի: Ընդ ո­րում, ե­թե Ան­կա­րա­յի խնդի­րը  Եվ­րո­պա ար­տա­հա­նե­լիք հա­մա­պա­տաս­խան մասշ­տա­բի է­ներ­գա­ռե­սուրս­ներ ու­նե­նալն է, ա­պա այս հար­ցում եւս պետք է մտա­ծի կա՛մ ռուս-իրա­նա­կան, կա՛մ՝ Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յի ռե­սուրս­նե­րի մա­սին: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով փաս­տը, որ Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա­յի ռե­սուրս­նե­րի հար­ցում Հա­յաս­տանն ա­մե­նե­ւին էլ հիմ­նա­կան խնդի­րը չէ: Այն­տեղ ա­րե­ւել­քից՝ ա­րեւ­մուտք հոս­քե­րի հա­մար շատ ա­վե­լի լուրջ խնդիր է Կաս­պից ծո­վով ան­ցու­մը: Մինչ­դեռ այդ ջրա­յին տա­րած­քով խո­ղո­վա­կա­շա­րե­րի անց­կաց­ու­մը ՌԴ-ն եւ Ի­րա­նը ար­գե­լա­փա­կե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նեն: Ու այն դեպ­քում, երբ այս խոչըն­դո­տին զուգ­ա­հեռ, ռու­սա­կան եւ ի­րա­նա­կան է­ներ­գա­ռե­սուրս­նե­րը Թուր­քի­ա­յի «քթի տակ» են, դժվար չէ կռա­հել, թե տրա­մա­բա­նու­թյու­նը Թուր­քի­ա­յին դե­պի որ ուղ­ղու­թյուն է տա­նում:

Իսկ ա­հա Ա­լի­ե­ւը, որ թե­եւ հստակ առն­չու­թյուն­նե­րի մեջ է բրի­տա­նա-իսրա­յե­լյան ուղ­ղու­թյան հետ, նա­եւ չի կա­րող հաշ­վարկ­նե­րից լի­ո­վին հա­նել «մեծ եղ­բոր» դիր­քո­րո­շու­մը: Եվ դա, ի­հար­կե, վե­րա­բե­րում է նա­եւ կով­կա­սյան հար­թա­կին, որ­տեղ, ըստ է­ու­թյան, Մոսկ­վան եւ Թեհ­րանն Ան­կա­րա­յի ա­ռաջ են դնում առ­կա ստա­տուս քվոն պա­հե­լու «կար­միր գիծը»: Գու­մա­րած, Թուր­քի­ա­յում ար­դեն նշա­նակ­վեց նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի օ­րը՝ մա­յի­սի 14-ը, եւ դա Էր­դո­ղա­նի հա­մար էլ ա­վե­լի է կա­րե­ւո­րում Ի­րա­նի եւ ՌԴ-ի օգ­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:

Եվ, ըստ ա­մե­նայ­նի, հենց այդ ի­րո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում է, որ ի տար­բե­րու­թյուն Նի­կո­լի, Ա­լի­ե­ւը եւս ճիշտ պա­հին հաս­կա­ցավ, որ Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, չնա­յած իր հա­մար մի­ան­գա­մայն դրա­կան ե­րանգ­նե­րով են, նա­եւ այն­պի­սի խոր­քա­յին խնդիր­ներ ու­նեն, որ կա­րող են շատ ա­րագ ծած­կել ողջ դրա­կա­նը եւ մի բան էլ ա­վե­լին: Ու քա­նի որ Mi6-ի շե­ֆը նրան էլ չայ­ցե­լեց, Ա­լի­ե­ւի մոտ հին ար­գե­լակ­նե­րը դեռ գոր­ծում են:

Ա­սենք, Ա­լի­ե­ւը շտա­պե­լու տեղ էլ չու­նի: Մի կող­մից, հե­ռու չէ պա­հը, երբ Ուկ­րա­ի­նա­յում կստեղծ­վի հստակ ի­րա­վի­ճակ, ո­րը թույլ կտա շատ ա­վե­լի ա­ռարկա­յա­կան տես­նել, թե Ռու­սաս­տանն ինչ դեր է ստա­նում նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում, որն էլ վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման հնա­րա­վո­րու­թյուն կտա: Ու մյուս կող­մից էլ, Նի­կոլն ար­դեն իսկ այն­պի­սի կուր­սի է ան­ցել, որ ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վատ­թա­րաց­նում է աչ­քի ա­ռաջ: Թե­կու­զեւ դա­տե­լով Լավ­րո­վի վեր­ջին հար­ցազ­րույ­ցից, որ­տեղ նա Նի­կո­լին բա­ցա­հայտ էր մե­ղադ­րում՝ ՀԱՊԿ-ը եվ­րո­պա­կան ինչ-որ ա­նո­րոշ դի­տորդ­նե­րով փո­խա­րի­նե­լու մեջ: Ընդ ո­րում, նա­եւ մատ­նան­շե­լով, թե դա ուր կա­րող է հասց­նել. «Չնա­յած նրան, որ մենք դաշ­նա­կից­ներ ենք, չնա­յած նրան, որ այս ա­ռա­քե­լու­թյունն ամ­բող­ջու­թյամբ պատ­րաստ է, հայ­կա­կան կող­մը նա­խընտ­րում է Եվ­րա­մի­ու­թյան հետ պայ­մա­նա­վոր­վել, որ­պես­զի այն­տեղ եր­կա­րա­ժամ­կետ հիմ­քով քա­ղա­քա­ցի­ա­կան դի­տորդ­նե­րի ա­ռա­քե­լու­թյուն տե­ղա­կայ­վի: Դե, դա, ըստ է­ու­թյան, Հա­յաս­տա­նի ի­րա­վունքն է, բայց չպետք է մո­ռա­նալ, որ խոսքն Ադր­բե­ջա­նի հետ սահ­մա­նի մա­սին է եւ հա­վա­նա­բար, ե­թե այ­ս ա­ռա­քե­լու­թյու­նը տե­ղա­կայ­վի ա­ռանց Ադր­բե­ջա­նի հա­մա­ձայ­նու­թյան, այն կա­րող է ա­նար­դյու­նա­վետ լի­նել: Սահ­մա­նին վստա­հու­թյան ամ­րապնդ­ման փո­խա­րե­ն այն կա­րող է լրա­ցու­ցիչ լար­վա­ծու­թյուն ստեղ­ծել»:

Էլ ա­վե­լի «ծանր ապ­տակ» էր, երբ Լավ­րո­վը «հար­գան­քի ար­ժա­նի» ո­րա­կեց Վրաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: «Մենք տես­նում ենք, թե Վրաս­տա­նը, ինչ­պես եւ գրե­թե բո­լոր երկր­նե­րը, գտնվում է Ա­րեւ­մուտ­քի ճնշման տակ, ո­րը պա­հան­ջում է բաց, հրա­պա­րա­կավ մի­ա­նալ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րին»,- ա­սել է ռու­սա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ղե­կա­վա­րը՝ ա­վե­լաց­նե­լով, որ վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը գոր­ծում են հա­մար­ձակ՝ պաշտ­պա­նե­լով սե­փա­կան շա­հե­րը Ա­րեւ­մուտ­քի առ­ջեւ: Ու այս­տե­ղից նույն պարզ հարցն է ծա­գում՝ իսկ ո՞ւմ շա­հով է ա­ռաջ­նորդ­վում Նի­կո­լը:

Չնա­յած, հա­րավ­կով­կա­սյան այս ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կին պետք է այլ կող­մից նա­յել: Այս­պես, Լավ­րո­վը նա­եւ խո­սեց Վրաս­տա­նի հետ ու­ղիղ ա­վի­ա­փո­խադ­րում­նե­րի գոր­ծարկ­ման մա­սին, ո­րին գրե­թե ան­մի­ջա­պես էլ Թբի­լի­սի­ից դրա­կան ար­ձա­գանք ե­ղավ: Իսկ սա ար­դեն ոչ թե վրա­ցի­նե­րի կող­մից ՌԴ-ի հան­դեպ չե­զո­քու­թյուն պա­հել է նշա­նա­կում, այլ՝ ըն­դա­ռաջ քայլ: Ադր­բե­ջա­նի հետ կապ­ված եւս նա­խօ­րե­ին խո­ս­վեց դե­պի Ի­րան տա­նող եր­կա­թու­ղու հնա­րա­վո­րինս ա­րագ գոր­ծար­կու­մից, ո­րը եւս շատ բան է ա­սում Բաք­վի սպա­սե­լիք­նե­րի մա­սին:

Իսկ ա­հա Հա­յաս­տա­նը, որ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո ՌԴ-ի հա­մար հա­րա­վա­յին ուղ­ղու­թյամբ «պաշտ­պա­նա­կան գո­տի» էր, հի­մա նետ­վում է չգի­տես էլ, թե ուր: Հաշ­վի առ­նե­լով՝ «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» բազ­միցս հիմ­նա­վոր­ված ոչ թե սխալ, այլ վնա­սա­կար լի­նե­լը:

Նման բան է­լի է ե­ղել՝ 103 տա­րի ա­ռաջ, երբ Վրաս­տանն ու Ադր­բե­ջա­նը, զգա­լով ի­րա­վի­ճա­կի նոր հո­տը, ա­րա­գո­րեն գնա­ցին դեպ Ռու­սաս­տան, իսկ մինչ այդ ռուս­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցող Հա­յաս­տա­նը նա­խընտ­րեց Ա­րեւ­մուտ­քը: Բայց այս ան­գամ «հան­րա­պե­տու­թյան փո­ղերն առ­նել-թռնե­լու» հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը  շատ ա­վե­լի քիչ են:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 



Ուկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ Հարությունյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода