Լռում է երկրիս մտավորականությունը, ուրեմն՝ ի՞նչ...Անահիտ Մութաֆյան
Մշակութային«Երկու տարի և ավելի քան վերջին 2 օրը գրառումներ ենք անում, խոսում իշխանության տմարդությունից, ընդդիմության լռությունից։ Ողջ ֆեյսբուքյան տիրույթը լցրել ենք հայհոյանքներով, մեկ Նիկոլ ենք հայհոյում, մեկ՝ ընդիմություն, բայց մենք` հասարակ քաղաքացիներս ի՞նչ ենք անում։ Երեկ առավոտյան 15 զոհ ենք ունեցել, ո՞ւմ է հետաքրքրում, իհարկե, միմիայն տղերքի ծնողներին ու հարազատներին միայն։ Երեկ լալահառաչ գրառումներ արեցինք, իսկ երեկոյան անցանք մեր առօրյա գործերին, սրճարաններում, փաբերում ու ռեստորաններում երեկոն վայելելուն, իսկ այսօր ուրբաթ է` աշխատանքային վերջին օրը քաղաքի շատ ռեստորաններում ազատ սեղաններ չկան, փաբերը լեփ լեցուն են, սրճարանները՝ նույնպես։ Լռում է իշխանությունը, լռում է հասարակությունը, լռում է երկրիս մտավորականությունը։ Ուրեմն՝ ի՞նչ, ուրեմն՝ մենք արժանի ենք նրան, ինչ ունենք, արժանի ենք այն ղեկավարությանը, ում դեմ պայքարում ենք, բայց մենք գրեթե նույնն ենք, նույն անտարբերները...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: