ՆԱՏՕ-ականները շտապել են Երեւան
ՆերքաղաքականԵրեւանում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Վերջինս ջերմ հանդիպում է ունեցել Ազգային ժողովում`պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Հատկանշական է այն, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, փոխանակ հետաքրքրվելու, թե ինչո՞ւ մեզնով այդքան «մտահոգ» ՆԱՏՕ-ն մի քայլ չի անում Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ, ո՞ւր էին 44-օրյա պատերազմի ժամանակ, շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին` 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին արձագանքելու համար` կարեւորելով միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ