Նույնիսկ սորոսականներն են պահանջում Սուրեն Պապիկյանի հրաժարականը
Ներքաղաքական15 զինվորի ողջ-ողջ այրվելով մահանալու ահասարսուռ դեպքի վերաբերյալ` երեկ քննարկում էին կազմակերպել հայտնի սորոսականները: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ` սա հանցավոր շարունակական անգործության օրինաչափ հետեւանքն է` այսպիսի ծանր կորուստներով:
— ԳՇ պետը, ՊՆ նախարարը` որպես պատասխանատու պաշտոնատար անձինք, պետք է անհապաղ հրաժարական տան: Այստեղ քրեական պատասխանատվության մասին չէ խոսքը, այլ քաղաքական պատասխանատվության եւ շարունակական անգործության հետեւանքով ոչ պատշաճ կառավարման ու պատասխանատվության: Մենք բազմիցս ահազանգել ենք նշված զորամասում անբարենպաստ շենքային պայմանների մասին: Ասում են՝ 104 մետր քառակուսի է եղել: Էդ քանի՞ հոգին էին այդ տարածքում տեղակայված այսքան ժամանակ: Մեծ միջոցներ են հատկացվում, ո՞ւր են գնում ֆինանսական այդ միջոցները: Պլանավորվե՞լ են դրանց թիրախային, նպատակային օգտագործումը: Ինչո՞վ են զբաղված: Եթե մարդկանց ուղեղը զբաղված լիներ զինվորական ծառայության հետ կապված խնդիրներով, ոչ թե սրան-նրան գործի նշանակելու հարցերով` ոլորտից դուրս, վստահեցնում եմ` սա չէր լինի: Լայաղ չէի՞ն անում ուշադրություն դարձնել, որ մարդիկ ասում են` կահավորանքը նորմալ չէ: