Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Երեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Նիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan Times Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում է Փաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ Աղազարյան Ղարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Սա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ական

«Պատերազմի ամենածանր օրերին իշխանությունը զբաղված է եղել ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ խայտառակ ապօրինի պրոցես սկսելով»

Տեսանյութեր

Հակակոռուպցիոն դատարանում երեկ տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների գործով նախնական լսումները: Դատական նիստից հետո գործի վերաբերյալ մանրամասներ պարզեցինք ՀՀ երրորդ նախագահի եւ նրա դստեր` Սաթենիկ Սարգսյանի պաշտպան ԱՄՐԱՄ ՄԱԿԻՆՅԱՆԻՑ:

Ըստ հայցադիմումի` իրավասու մարմինը Սերժ Սարգսյանի գույքի 38 տոկոսը համարել է «ապօրինի ձեռք բերված»: Ի՞նչ կասեք հայցվոր կողմի ներկայացրած պահանջի մասին:

— Ընդհանրապես այսօր շատ դժվար է եւ ոչ տեղին է խոսել այս պրոցեսի մասին, որն ինքնին անօրինական է: Նախ ցավակցում եմ մեր զոհված 15 զինվորների հարազատներին, բարեկամներին, ընկերներին եւ ուզում եմ արձանագրել, որ երկրի հիմնական խնդիրները թողած` այսօրվա իշխանությունները հասարակությանը կերակրում են դատարկաբանությամբ: Այս գործը փուչ է, սին եւ շատ ավելի փոքր նշանակություն ունի մեզ համար, քան այն, ինչ տեղի է ունենում այսօր: Բոլորս էլ գիտենք, որ սահմանին վիրավոր եւ 15 զոհված զինծառայող ունենք: Բայց անդրադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ մենք դատախազությանը ժամանակին այս պրոցեսի ծայրահեղ անօրինական լինելու մասին առարկություններ ենք ներկայացրել: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ այսօրվա իշխանությունները, երբ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին պատերազմական ծանր դրության մեջ էինք, մարտեր էին տեղի ունենում Արցախի Հանրապետության սահմաններին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման խայտառակ ապօրինի պրոցես էին սկսում ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ: Ինչու, որովհետեւ այն ժամանակ, երբ այս պրոցեսը սկսելու  որոշումը կայացվել է, այդ որոշման կայացման համար չեն եղել հիմքեր:

Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք եւ, վերջիվերջո, ՀՀ երրորդ նախագահից ի՞նչ գույք են ուզում բռնագանձել:

— Գործում առկա են փաստական տվյալներ, որ ուսումնասիրությունը սկսելու պրոցեսի ժամանակահատվածում ընդհանրապես Սերժ Սարգսյանի անունով, ընդգծում եմ` որեւէ գույք չի եղել հայտնաբերված, առավել եւս, երբ խոսքը ենթադրյալ կասկածելի ծագումով ապօրինի գույքի մասին է, եւ առավել եւս, որ այն պետք է գերազանցեր 50 միլիոն դրամը: Միանշանակ արձանագրում եմ, որ այս պրոցեսն այդ մասով առնվազն հիմքից ապօրինի է: Ուղղակի քաղաքացիական դատավարությունը թույլ չի տալիս այս փուլում այդ մասին խոսել, դեռ կխոսենք այդ մասին: Այնպես որ, սա դատարկ պրոցես է, դատարկ թվեր են:

Դատական նիստի ժամանակ պարզ դարձավ, որ հայցվոր կողմն ակնկալում է, որպեսզի պատասխաններ տաք նաեւ երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի կատարած ծախսերի մասին: Ի՞նչ տրամաբանությամբ:

— Ընդհանրապես օրենքները, որոնք գրվում են, ստեղծվում են, մտնում են մեր կյանք, բացի օրինական լինելուց, նաեւ պետք է բարոյական լինեն: Ես բարոյականության հետ բավականին հակասության մեջ եմ տեսնում երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի կատարած ծախսերի պատասխանները ակնկալել մեզնից: Չգիտեմ` հայրենի դատախազությունն ինչպես է պատկերացնում` մահացածների ծախսերի պատասխանները հարցնել ողջերից: Օրենքի իմաստով ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ գույքը վերաբերում է ամուսիններին, բայց ծախսերը երբեք չեն կարող համարվել նույնական, եւ չեն կարող պատասխաններ սպասել ամուսիններից մեկից մյուսի կատարած ծախսերի մասին: Չկա նման օրենսդրություն, չկա նման իրավական նորմ, չկա նման տրամաբանություն:

Հայցվոր կողմը, փաստորեն, Սաթենիկ Սարգսյանի բնակարանն է՞լ  է վերագրում ՀՀ երրորդ նախագահին եւ ուզում բռնագանձել:

— Խոսք է գնում մեկ բնակարանի 38 տոկոսի մասին, որը, ըստ դատախազության, ապօրինի է: Սաթենիկ Սարգսյանն իր ընտանիքով մինչեւ այսօր ապրում է այդտեղ: ՀՀ պետական մարմինները ի՞նչ են որոշել, մարդուն իր բնակարանից հանե՞ն: Սա աբսուրդի թատրոն է: Որեւէ փաստական տվյալ չկա եւ չի կարող լինել այն մասին, որ այդ գույքը թե՛ ի սկզբանե, թե՛ ընթացքում, թե՛ հիմա պատկանել է Սերժ Սարգսյանին: Հարգելի դատախազը ո՞ր կանխավարկածով է մտածում, չգիտենք, երբ ասում է, թե այն Սերժ Սարգսյանի գույքն է, այլ ոչ թե` փոխկապակցված անձի:

Իսկ ի՞նչ խնդիր էր տեսնում դատախազությունը` ՀՀ երրորդ նախագահի` Ստեփանակերտում ունեցած գույքի հետ կապված:

— Ուսումնասիրման փուլում դատախազությունը նաեւ պետության կողմից երրորդ նախագահին տրված գույքը դիտարկել էր ապօրինի` այն տրամաբանության մեջ, որ այդ գույքի վաճառքի արդյունքում առաջացած նույն գումարի չափով ձեռք է բերվել մեկ բնակարան: Սա եւս աբսուրդի թատրոն է: Փաստական տվյալները պահպանված էին, եւ այդ գույքի մասով որեւէ խնդիր չկա:

Ստացվում է, որ դատախազությունը մոտավոր հաշվարկներ է արել Սերժ Սարգսյանի` դեռեւս խորհրդային տարիներից ստացած աշխատավարձերի վերաբերյալ եւ որոշել, թե ինչքան գումար կարող էր ծախսել, ինչքան եկամուտ կարող էր ունենալ եւ ինչ կարող էր դրանով անել, հետո էլ փորփրել, թե որտեղից կարող էր Ռիտա Սարգսյանը գումար ունենալ եւ գո՞րծ է հարուցել:

— Ըստ դատախազության` 1975 թվականից ինչ-որ աշխատել է Սերժ Սարգսյանը, 1991 թվականին այդ բոլոր աշխատածն ու տնտեսածը փոշիացել, վերացել են: Սա է նրանց կանխավարկածը, ես էլ ասում եմ` ուրի՞շ…Խելագարության կանխավարկածով մենք չենք պատրաստվում հիմնավորել, իսկ ողջամտության կանխավարկածով` ամեն ինչ պարզ է, ամեն ինչ օրինական է, ու ամեն ինչ շատ հստակ է: Ի դեպ, ի գիտություն բոլորի եւ դատախազության` ասեմ, որ Ռիտա Սարգսյանը երկար ժամանակ աշխատել է Ստեփանակերտ քաղաքում եւ վարձատրվել է: Իսկ նրանք, ովքեր շատ են շահագրգռված` երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի գումարների ծագման աղբյուրները պարզելով, իրեն թող հարցնեն, եթե կարող են…

Ի դեպ, հայցվոր կողմը մատնանշում էր սպառողական զամբյուղի մասին եւ նշում, թե ՀՀ երրորդ նախագահն ինչքան կոմունալ է վճարել: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ի՞նչ կոմունալ ծախսեր, սա եւս խոսում է այս պրոցեսի դատարկության մասին: Ասում է` կոմունալ ծախսերից հանել ենք, գումարել ենք եւ այլն: Եթե այս պրոցեսը նորմալ ուսումնասիրվեր, այլ ոչ թե` պատվերով, կտեսնեին, որ ՀՀ երրորդ նախագահը 1993 թվականից մինչեւ 2018 թվականը բնակվել է կառավարական ամառանոցներում, այդտեղ կոմունալ ծախսեր չկան: Ինձ մոտ հարց առաջացավ` Նիկոլ Փաշինյանը կոմունալ ծախսե՞ր է վճարում հիմա: Իմ գործընկերը ենթատեքստով հուշեց դատախազին, որ կան պաշտոնյաներ, որոնց որոշակի ծախսերը պետությունը վերցնում է իրենց վրա` կեցության, անվտանգության, ավտոտրանսպորտի եւ այլն: Չհասկացա, թե դատախազն ի՞նչ կոմունալ ծախսերի մասին էր խոսում: Սա հաստատված փաստ է, որ 1993 թվականից մինչեւ 2018 թվականի ապրիլը երրորդ նախագահը մշտապես ընտանիքով բնակվել է կառավարական ամառանոցում: Իսկ թե այդ ինչ կոմունալ ծախսեր են հանել, գումարել, բազմապատկել ու բաժանել, չգիտենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել. վարչապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода