Ռոնալդուն «Ալ Նասրում» կարող է վերամիավորվել նախկին խաղընկերոջ հետ
ՍպորտՀունական «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստ Մարսելոն ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ու վերամիավորվել նախկին ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հայտնում է ինսայդեր Աարոն Դոմինգեսը:
Ֆուտբոլիստները միասին ելույթ են ունեցել Մադրիդի «Ռեալի» կազմում։
34-ամյա բրազիլացուն հրավիրելու հարցում արաբական ակումբին խորհուրդ է տվել հենց Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կարծում է, որ նախկին ակումբակիցը զգալիորեն կուժեղացնի «Ալ Նասրի» պաշտպանությունը: