Մուդրիկին ու Զախարյանին միասին չեմ տեսնում խաղադաշտում. Փոլ Բրաուն
ՍպորտDaily Mail-ի բրիտանացի լրագրող Փոլ Բրաունը կարծում է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի «Չելսի».
«Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է կայանա Զախարյանի տրանսֆերը: «Չելսին» արդեն երկար պահեստայինների նստարան ունի: Եկել է Մուդրիկը. նրան ու Զախարյանին միասին չեմ տեսնում խաղադաշտում: Հակառուսական պատժամիջոցների պատճառով հայտնի չէ նաև, թե ինչպես պետք է գումարը փոխանցել ու գործարքն ավարտին հասցնել: Այս ամենը հաշվի առնելով՝ տրանսֆերի հավանականությունը զրոյական եմ համարում»,- Փոլ Բրաունի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: