Փոխարժեք: $ , ,
Կարապետ Պողոսյան. Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները... ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Վահան Քերոբյան Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ցույց է տվել սուրբծննդյան շքեղ զարդարանքները Վինձորի ամրոցում (լուսանկարներ) Պապիկյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցային և անվտանգային հարցեր Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հանդիպել են Ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 1-ին տարադրամի շուկայում Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 1 Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում ՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ին՞չ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես Սահակյան

Մենք իրավունք ունենք հառնելու. կայացավ «Հայը» ներկայացման առաջնախաղը

Մշակութային

Քրիստոնեությունից մինչեւ մեր օրերը հայն անընդհատ հերոսաբար ընկել, բայց մշտապես մոխիրներից փյունիկ դարձած վեր է հառնել… Հենց այս մասին է պարային պլաստիկ համարներով համեմված ու մի շարք հեղինակների ստեղծագործություններով հանդիսատեսի սրտերին դիպչող «Հայը» ներկայացումը, որի առաջնախաղը տեղի ունեցավ «Մետրո» թատրոնում: Դերերում Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Ուսանողական թատրոնի» դերասաններն էին (պարերը՝ Նելլի Աբովյանի), որոնց պրոֆեսիոնալիզմը հուզեց հանդիսատեսին ու արժանացավ հոտընկայս բրավոների: Ի դեպ, ներկայացման դերակատարները  չէին մոռացել նաեւ իրենց զոհված ընկերներին, եւ սպիտակ պաստառի վրա բեմում էին նաեւ քոլեջի զոհված հերոսների՝ Արմեն Հովհաննիսյանի, Արեն Հովհաննիսյանի, Էլվիս Իսրայելյանի, Գոռ Յարալյանի, Գոռ Սարգսյանի, Վարդան Կեւորկովի լուսանկարները...

Ներկայացման մտահղացման հեղինակ, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի դասախոս ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՎԹԱԼՅԱՆԸ, սովորաբար, առաջնախաղից հետո  հնչող շնորհակալությունների փոխարեն՝ նախ ներողություն խնդրեց:

«Ներողություն եմ խնդրում բոլորից՝ մեր ներկայացումով եւս մեկ անգամ ցավեցնելու եւ վերապրելու առիթը տալու համար… Առհասարակ, մարդ արարածն ինձ համար ոչ միայն պետք է սեփական կյանքի եւ գոյության պայքար մղի եւ դիմակայի, այլ նաեւ պետք է ապրեցնելու կարողությամբ օժտված լինի: Նրանք ինձ համար բոլորն ապրեցնողներ են: «Ես ձեզ սիրում եմ» խոսքերից առավել՝ ինձ համար արժեքավոր եւ կարեւոր է, երբ ասվում է, որ գնահատում եմ: Ուզում եմ ասել բոլոր դերակատարներին, որ գնահատում եմ՝ իրենց տեսակի համար», - ասաց Սավթալյանը:

«Ուսանողական թատրոնի» ղեկավար ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, անդրադառնալով ներկայացման բովանդակությանն, ասաց, որ «Հայը» ներկայացումը, կարծես, նվիրված է հենց այն մեծ ողբերգությանը, որը տեղի ունեցավ օրեր առաջ, ինչի հետեւանքով զոհվեցին 15 զինծառայող:

«Հավերժ փառք իրենց, անմեղ զոհեր, որոնք ունեցանք, իսկապես՝ առանց պատերազմի… Բայց մենք ունենք իրավունք հառնելու, ապրելու, եւ այս ներկայացումը հենց այդ մասին էր: Ուրախ եմ, որ մեր «Ուսանողական թատրոնում»  տեղի ունեցավ եւս մեկ պրեմիերա, որն ապրեցնելու եւ ապրելու, մեկս մեկին նեցուկ կանգնելու մասին էր: Առանց մեկս մյուսի՝ մենք չենք կարող, ե՞րբ պետք է խելքի գանք, միաձուլվե՛նք, դառնա՛նք մի բռունցք  չարի դեմ, ոխի դեմ», - շեշտեց Թադեւոսյանը:

Ներկայացման բեմադրիչ ԱՍՅԱ ՍԵՐՅԱՆՅԱՆԸ նշեց, որ բեմադրության վրա աշխատած ողջ կոլեկտիվի համար պատիվ է, որ հնարավորություն ունեն զինվորների մասին մի փոքր մտածելու, խոսելու  եւ  բեմահարթակից ի լուր աշխարհին ասելու, որ՝ «Մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:

Առաջնախաղից հետո՝ հանդիսատեսից ոչ պակաս հուզված էր նաեւ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:

«Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մեզ եւ նաեւ մեր հայրենիքի համար շատ առանձնահատուկ օր: Ոչ միայն վերջին ողբերգության իրավիճակից ելնելով եմ ասում, այլ այն, որ 2014 թվականին, երբ թշնամին փորձեց ճեղքել մեր սահմանն Արցախում, մեր ուսանողը՝ Արմեն Հովհաննիսյանը, հենց այս օրը զոհվեց՝ պաշտպանելով իր ընկերներին: Այսօր նրա անմահության 9-րդ տարելիցն է… Գիտեք, վերջերս շատ հետաքրքիր բան է ինձ հետ տեղի ունենում, սովորաբար, խնդիր չեմ ունենում խոսելու, բայց վերջերս պապանձվում եմ: Պապանձվում եմ, որովհետեւ  ներսումս փշրվում եմ, հետո ինչպես այս ներկայացումն էր, նորից հառնում եմ», - անկեղծացավ Կիրակոսյանը:

Երգչի գնահատմամբ՝ շատ դժվար ժամանակներ ենք բոլորս ապրում ու դատապարտված ենք ապրելու՝ մշտապես զենքը մեր բարձի տակ:

«Սա է մեր ճակատագիրը՝ եթե հայ ես, ապա դատապարտված ես ու պատիվ ունես այսպես ապրելու: Բայց շատ կարեւոր մի առաքելություն ունենք մեր տեղերում անելու յուրաքանչյուրս՝ մեր երիտասարդներին  սովորեցնելու, որ մշտապես պետք է պինդ լինենք, եւ անկախ բազում արհավիրքներից, այն աշխարհաքաղաքական վիճակից, որում այսօր գտնվում ենք, պետք է կարողանանք պահել առաջին հերթին մեր մշակույթը՝ այն մեր կրոնն է, մեր լեզուն է եւ մեր ինքնությունը: Սա շատ կարեւոր առաքելություն է, որի հիմքը կորցնելը՝ նշանակում է կկորցնենք մեր ինքնությունը, ինչի իրավունքը չունենք: Ուստի՝ յուրաքանչյուրս մեր տեղում, որպես առաջնագծում կանգնածներ, պարտավոր ենք արարելու՝ անկախ հասած արհավիրքից», - ասաց Կիրակոսյանը:

Վրեժ Կիրակոսյանը պնդում է, որ մեզ պատուհասած չարիքին պետք է դիմակայել եւ առաջ շարժվել, որպեսզի մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր գենը, մեր ինքնությունն ապրի:

«Մաղթում եմ, որ խաղաղություն լինի աշխարհում, եւ այս սատանայական էներգիան, որը պտտվում է ամբողջ աշխարհի, գլոբուսի շուրջ, շատ արագ փոշիանա՝ հույսով, Աստծով: Թող խաղաղություն, հույս լինի յուրաքանչյուրիս տներում, եւ եթե մենք մեր գործին, մեր կյանքին, մեր ընտանիքին, մեր հայրենիքին նվիրվենք, սիրենք, ինչպես Աստվածաշնչում է ասվում, մանանեխի հատիկի չափ հավատ ունենանք, կհաղթենք  յուրաքանչյուր արհավիրքի: Սիրեք եւ հավատացեք գոնե մանանեխի հատիկի չափ», - եզրափակելով խոսքը՝ հորդորեց Կիրակոսյանը:

Նշենք, որ ներկայացումը բարեգործական էր, որից ստացված ողջ հասույթը տրվելու է մանկատներից մեկին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Կարապետ Պողոսյան. Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները...ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Վահան ՔերոբյանՄեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ցույց է տվել սուրբծննդյան շքեղ զարդարանքները Վինձորի ամրոցում (լուսանկարներ)Պապիկյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցային և անվտանգային հարցեր Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հանդիպել ենԻնչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 1-ին տարադրամի շուկայումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 1Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտԻսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները ԳազայումԱԽ քարտուղարը կմեկնի Վաշինգտոն, կքննարկվի ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգըՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ին՞չ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես ՍահակյանՀայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասինԱստղագուշակ դեկտեմբերի 1-ի համարGmail էլփոստի ծառայությունում մասշտաբային խափանում է տեղի ունեցել Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովԻնչ է սպասվում «Թատրոն Կայարան»-ում դեկտեմբերինԿենդանակերպի այս 4 նշաններին Վիշապի տարին կբերի հաջողություն եւ հարստություն. Որոնք են նրանքWildberries-ը մեկնաբանել է ապրանքների վերադարձի գների բարձրացման մասին տեղեկություններըԵրեխային 20,000 դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի, դատական կազմ է փոխվել«Հրապարակ». ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց, ՌԴ-ումԻնչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրերը«Ժողովուրդ». Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրիՌուսական բանակը հարձակվում է Խարկովում. Զելենսկին շտապ ժամանել է ռազմաճակատ.Օդի ջերմաստիճանը կբարձրանաՌուսաստանում ԼԳԲՏ-ի արգելքն ինչ է ենթադրում«Ժողովուրդ». Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը«Հրապարակ». ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսելՌուսական «Լանցետ» անօդաչուն ոչնչացրել է ուկրաինական Սու-25 (Տեսանյութ)Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»Զելենսկու ռեժիմը կարող է չդիմանալ ձմռանը. ՄիրոնովԱրհեստական ​​ինտելեկտը կարող է մարդու ուղեղի մակարդակի հասնել հինգ տարում. . մասնագետՆիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան«Հեքիաթում ներառված յուրաքանչյուր նախադասություն պետք է հասնի երեխայի հոգուն». Հասմիկ Ափոյան⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանում համաճարակի պես տարածված է օտարաբանությունը. Յակոբ Այնթապլեան«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԲՐԵՆԴԸԱմեն ինչ և բոլորը հիշվելու են, ոմանք, որպես ազգայնականներ, որոնք զրկանքների միջով անցնելով պահեցին իրենց ինքնությունը, իսկ ոմանք որպես դավաճաններ. Հենրիխ Դանիելյան«Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել»․ Լավրովը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը (տեսանյութ)Միրզոյանը և Կասիսը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցերՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումըՂազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներիցՌուսաստանում ԼԳԲՏ-ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվելՄխիթարյանը հստակ որոշում ունի ապագայի վերաբերյալԱմբողջ թիմը մեծը կախում Սպերցյանի խաղից. ՏիկնիզյանՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածուՈրտեղ տեղադրել տոնածառ՝ 2024 թվականին հաջողություն գրավելու համարԻնձ համար ցավալի է, որ Արարատը գտնվում է Թուրքիայում, իսկ Հայաստանը տարածքային կրճատումներ է ունենում․ Նասիմ ԹալեբՀաջողություն բոլորիդ, բարձր արդյունքներ կգրանցեք․ Պապիկյանը՝ ատեստավորման մասնակիցներինՍուպեր Սաքոն այցելել է ծանր առողջական խնդիր ունեցող երգիչ Կարեն Հակոբյանին.starnews.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода