Իտալական «Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն պատասխանել է Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններին։
««Լացիոն» հետաքրքրվա՞ծ է Սպերցյանով: Սա կեղծ է, մենք երբեք չենք հետաքրքրվել նրանով»,- նշել է Տարեն Sport24.ru-ի թղթակցի հետ զրույցում:
Ավելի վաղ, «РБ Спорт»-ը հայտնել է, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Հռոմի «Լացիոն», իսպանական «Վիլյառեալը» և հոլանդական ՊՍՎ-ն: