Զախարյանը Սպերցյանից տաղանդավոր է. Իտալացի լրագրողը բացառում է Սպերցյանի տեղափոխություն Ա Սերիա
ՍպորտԻտալական Corriere della Sport պարբերականի լրագրող Մասիմիլիանո Մարտինի կարծիքով ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղամակարդակը թույլ չի հանդես գալ Իտալիայի առաջնությունում։
Հաղորդվում էր, որ 22-ամյա Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի «Լացիոն», սակայն իտալական ակումբը հերքել էր տեղեկությունը:
««Լացիոն» երբեք ձեռք չի բերի Էդուարդ Սպերցյանին: Այս խաղացողը բացարձակապես չի համապատասխանում Սարիի խաղաոճին:
Իտալիայում կարող է խաղալ հայկական ազգանունով մեկ այլ ֆուտբոլիստ՝ Արսեն Զախարյանը։ Նա շատ ավելի տաղանդավոր է ու ավելի լավը, քան Սպերցյանը։ «Դինամոյի» կիսապաշտպանը լավ տեսք կունենա նույն «Լացիոյում», «Միլանում» կամ «Ինտերում»:
Զախարյանը հիանալի կերպով կխաղա Ա Սերիայում, մինչդեռ Սպերցյանի համար դեռ վաղ է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Նրա մակարդակը, ինչպես նախկինում գրել էին, Էրեդիվիզիան է»,- հայտնել է Մարտինին Sport24.ru-ի թղթակցի հետ զրույցում: