Հիշե՛ք.

Սուրճից կում անելիս,

Սենյակի լույսը վառելիս,

Կարտոֆիլ կլպելիս,

Ճաշին՝ աղ ցանելիս,

Զուգարանի թուղթը պոկելիս,

Ատամի մածուկի կափարիչը բացելիս,

Երեխայի տակդիրն ամրացնելիս,

Ծխախոտ վառելիս

Ապահով սեքս անելիս,

Բենզին լցնելիս,

Դեղ խմելիս,-

Հիշե՛ք, որ 120 000 մարդ Արցախում դժվարանում է այս սովորական գործողություններն անել:

Գազամատակարարումը դադարեցվեց, ուրեմն՝ տաք տուն մտնելիս էլ հիշե՛նք, որ սա մեր տաք տնից ընդամենը 350 կմ հեռավորության վրա է՝ քթի տակ է կատարվում: Ու օտարի հետ չի կատարվում, կատարվում է մեր հայրենակիցների հետ:

Շրջափակման ամեն օրը նոր զրկանք է ավելացնում, որովհետև պաշարն ու համբերությունն ունեն վրջանալու հատկությունն, գիտեի՞ք:

Արցախից հասնող ժպտադեմ երեխեքի լուսանկարներով և իրենք իրենց վրա հումոր անող արցախցիների վիդեոներով հիանում ենք, բողկով ծաղկեփնջի վրա ծիծաղում, մինչ դեռ բանը ծայրահեղից էլ է անցել. հոսանքի ու գազի բացակայության պատճառով ուսումնական հաստատություններն են փակ, հիվանդանոցները կատվածահար են եղել: Մի հատ Ձեր երեխայի ու ծնողի վրա պրոէկցիա արեք սա:

Ես ծննդյանս օրը՝ դեկտեմբերի 12-ին պիտի լինեի Ստեփանակերտում, մանր խոչնդոտ պատահեց ու եթե չլիներ այդ մանրուքը, ես հիմա մեռած էի լինելու երևի, որովհետև վահանաձև գեղձի փոխարինիչ եմ խմում: Դեղատների դարակները դատարկ են Արցախում ու ամեն առավոտ դեղ խմելիս, ես իմ կարգավիճակի մարդկանց ապրումը պատկերացնելով զարզանդում եմ:

Անկեղծ զրույց է ստացվում, ուրեմն, սիրելի աղջիկներ, պատկերացրե՛ք, որ կրիտիկական օրերին միջադիր չեք կարող գնել: Ու մարդկային արժանապատվությունը նսեմացնող հարյուրավոր դետալներ...

Ու մեկտեղ՝ մեկ կիլո կարտոֆիլ բաժանելու ֆոնին լուսանկարվող կարմրաթուշ ռուս իմպոտենտ զորախումբ:

Մենք շնչում ենք ու փորձում ենք մարդ մնալ մի իրականությունում, որը հեռու է մարդկային լինելուց:

Ամենօրյա հոգսի ու խրախճանքի արանքում չմոռանանք, որ 120 000 մարդու համար՝ դեֆիցիտ ձվից ավելի կարևոր է բան կա. կանաչ կղզի դարձած Արցախից այն կողմ գտնվող մարդկանց սրտալի ուշադրությունն ու միասնությունը:

Ստեփանակերտը առաջ ու հիմա:

http://www.asekose.am/am/post/ete-cliner-ayd-manrouqe--es-hima-merac-ei-linelou-ereianita-haxverdyan