Նավթի համաշխարհային գները թեթեւակի փոխվում են
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան թեթեւակի փոխվում են, այն դեպքում, երբ շուկաները սպասում են ԱՄՆ-ում նավթի շաբաթական պաշարների վիճակագրության հրապարակմանը չորեքշաբթի օրը, ընդ որում՝ Չինաստանի «բացվելու» գործոնը կորցնում է նշանակությունը, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները։
Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինն իջել է 0,08 տոկոսով՝ մեկ բարելը 88,12 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսներինը խորհրդանշական բարձրացել է 0,05 տոկոսով՝ 81,66 դոլար։