Հոլանդական «Ֆեյենորդի», կատալոնական «Էսպանյոլի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, ռուս Իգոր Կորնեևը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «ՊՍՎ Էյնդհովեն» հնարավոր տեղափոխության մասին:
«Նիդերլանդների առաջնությունում թիմերն ավելի բաց են գործում, գրոհելու համար գոտիները շատ են, պաշտպանները քիչ դիմադրություն են ցուցաբերում: Սպերցյանը այնտեղ կարող է արդյունավետ լինել: Այնուամենայնիվ, անձամբ ես չեմ լսել, որ ՊՍՎ-ն հետաքրքրվի նրա ծառայություններով»,- Կորնեևի խոսքը մեջբերում է Sport24-ը: