«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ Էրդողան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով Գազայում սով է սպասվում. ԱՀԿ Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց

Տեղեկատվական մանիպուլյացիաներ ռուս-հայկական հարաբերությունների շուրջ. Ղուկասյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

2022 թվականն առանձնացավ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկատվական հոսքերի ակտիվությամբ: Դրանց հիմնական նպատակն է ստվերել ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունները, թիրախավորել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ երկկողմ օրակարգը, հարցականի տակ դնել ինտեգրացիոն գործընթացների թեման՝ եվրասիական ինտեգրման եւ ՀԱՊԿ-ի հետ կապված։ Եվ այս ամենում կարեւոր դերակատարում ունեն պրոարեւմտյան ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ներն ու փորձագիտական շրջանակները:

Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ, «Ժողովրդի ձայն»-ը միջազգային փորձագիտական ակումբի փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` ներկայացնելով «Տեղեկատվական մանիպուլյացիաներ ռուս-հայկական հարաբերությունների շուրջ. տարվա արդյունքներ եւ ընթացիկ միտումներ» թեմայով զեկույցը:

Փորձագետը նշում է՝ առանձին տեղեկատվական ռեսուրսները, որոնք հազիվ թե կարելի է ԶԼՄ անվանել, եւ դրանք նույնացվում են որպես հակառուսական քարոզչության գործիք, հեռարձակել են միայն արեւմտամետ հասարակական եւ քաղաքական գործիչների կարծիքներն ու մեկնաբանությունները, եւ երկկողմ ու բազմակողմ օրակարգի բազմաթիվ կարեւոր հարցեր կողմնակալ կերպով ներկայացրել հանրությանը։

«Հետաքրքիր է նաեւ, որ, բացի արեւմտամետ ռեսուրսներից, նման քաղաքականություն են վարել նաեւ իշխանամետ որոշ լրատվամիջոցներ։ Հաճախ արեւմտամետ օրակարգն ավելի հաճախ էր հեռարձակվում նաեւ մերձիշխանական լրատվամիջոցների հարթակներում, այդ թվում՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ»,-ասաց նա։

Հակառուսական մանիպուլյացիաների հիմնական թեզերը վերաբերում են հետեւյալ թեմաներին՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ եւ տարածաշրջանային գործընթացների կարգավորման գործընթացը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, երկկողմ ռուս-հայկական օրակարգ, Հայաստանի անդամակցությունը Միութենական պետությանը:

Ի դեպ, վերջինի մասին. դեկտեմբերին սկսվեց ակտիվորեն շրջանառվել ապատեղեկատվություն, թե, իբր, ՌԴ-ն է նպաստել, որպեսզի ադրբեջանցիները փակեն Լաչինի միջանցքը, որպեսզի ՀՀ-ն զիջումների գնա Միութենական պետությանը միանալու հարցում։ Այս թեման, հիշեցրեց փորձագետը, քննարկվում էր դեռեւս Լաչինի միջանցքի փակվելուց առաջ, եւ այսօր օգտագործվում է Լաչինի շուրջ իրադարձությունների համատեքստում, որպեսզի ՌԴ-ին մեղադրեն այն ամենում, ինչ կատարվում է: Եվ անմասն չեն մնում նաեւ ՀՀ պաշտոնյաները՝ իրենց ոչ կոմպետենտ ու անհիմն հայտարարություններվ: Նույն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ-ին ստիպում են անդամակցել ՄՊ-ին, այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ Երեւանը Միութենական պետությանն անդամակցելու առաջարկներ չի ստացել։

«Այս մանիպուլյացիայի նպատակն է վարկաբեկել ռուս-հայկական հարաբերությունները եւ, մասնավորապես, ՌԴ-ն, որն, իբր, մտադիր է ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկել։ Ամենակարեւորն այն է, որ ՄՊ-ն հայ հասարակության մեջ դիրքավորվում է արեւմտամետ ուժերի կողմից որպես ձեւաչափ, որի շրջանակներում ՀՀ-ն կարող է իսպառ զրկվել ցանկացած անկախությունից եւ դառնալ ՌԴ մաս»,-նշեց փորձագետը։

Հաջորդ մանիպուլյացիան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Հաճախ հնչում են թեզեր, թե ՌԴ-ն հակամարտություն է հրահրում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, իբրեւ Մոսկվան ցանկանում է տիրանալ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին։ Այս կեղծ թեզը հեռարձակում է ՀՀ ողջ արեւմտամետ հասարակական-քաղաքական եւ փորձագիտական ​​հանրությունը։ Ղուկասյանը հիշեցրեց, որ այն առաջ է քաշել նաեւ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, որտեղ բազմիցս հրապարակվել են նմանատիպ բովանդակությամբ վերլուծական հոդվածներ։

Ներկայացվում է, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում արեւմտյան միջնորդությունն ավելի ձեռնտու է ՀՀ-ին եւ, ըստ այդմ, ստեղծվում է մտացածին մի ֆոն, թե Արեւմուտքն ավելի հայանպաստ դիրքորոշում ունի, բայց ոչ ոք չի խոսում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից կոնկրետ քայլերի մասին, որոնք կարող են դրական ազդել հակամարտության կարգավորման վրա, քանի որ դրանք ուղղակի չկան։

«Այս մանիպուլյացիաների նպատակը ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական միջնորդության նկատմամբ հայ հասարակության բացասական վերաբերմունքի ձեւավորումն է եւ այս գործընթացում արեւմտյան միջնորդության դրական ֆոն ստեղծելը»,- շեշտեց նա։

Առանձնահատուկ մանիպուլյացիաների է ենթարկվել Հայաստանի անդամակցության հարցը ՀԱՊԿ-ին։ Սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիայից հետո տեղեկատվական դաշտը եւ փորձագիտական ​​հանրությունը սկսեց քննարկել ՀԱՊԿ-ի արագ արձագանքման եւ գործողությունների հարցը։ Չնայած այն հանգամանքին, որ այդ սադրանքը կասեցվեց ՌԴ  ջանքերով, եւ ՀԱՊԿ-ն, ի վերջո, պատրաստ էր դիտորդական խումբ ուղարկել սահման, շարունակվեցին մեղադրանքները, թե ՀԱՊԿ-ը լիակատար անգործության է մատնվել, իսկ ՀՀ իշխանությունները հրաժարվեցին ՀԱՊԿ դիտորդական խումբ ուղարկել ՀՀ եւ Ադրբեջանի սահման: Հանրության շրջանում փորձ արվեց ամրագրել, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է օգնել Հայաստանին։ Այնուհետ ՀՀ իշխանություններն առանց լուրջ հիմնավորման հրաժարվեցին 2023-ին ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց, ինչը մի շարք հարցեր առաջացրեց հանրության մոտ։

«Այս ամենի նպատակն անվտանգության ոլորտում ՌԴ հետ փոխգործակցության բոլոր հնարավոր ձեւաչափերն ամբողջությամբ վարկաբեկելն է եւ ՌԴ նկատմամբ հայ հասարակության թշնամական վերաբերմունք ձեւավորելը»,-շեշտեց Ղուկասյանը։

Ըստ փորձագետի՝ հայաստանյան ԶԼՄ-ներում չի ներկայացվում ԵԱՏՄ-ի անդամակցության բոլոր օգուտների մասին, թեեւ Հայաստանը 2022 թվականին գրանցել է ՀՆԱ-ի աննախադեպ աճ (մոտ 12-13%), ինչը հենց պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Այդպես, ՀՀ-ից ՌԴ արտահանումը 2021-ի համեմատ կրկնապատկվել է։

«Ռուսական շուկայի եւ ԵԱՏՄ շուկաների հետ ՀՀ փոխգործակցության վերը նշված բոլոր դրական կողմերն ակտիվորեն լռեցվում են ԶԼՄ-ներում, եւ ոչ ոք հայ հանրությանը չի բացատրում այն ​​ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Հայաստանի եւ նրա տնտեսության համար, եթե հանրապետությունը որոշի փոխել իր արտաքին քաղաքականությունը: Նույնկերպ ՀԱՊԿ-ից դուրս գալու առաջարկողներից եւ ոչ մեկը հստակ չի բացատրում, թե ինչ հետեւանքներ եւ ռիսկեր է պարունակում այս ամենը Երեւանի համար, եւ որ ամենակարեւորն է՝ ի՞նչ այլընտրանք են առաջարկում»,- շեշտեց նա։

Այսպիսով, Հայաստանում հակառուսական քարոզչության հիմնական նպատակն է վարկաբեկել ՌԴ իմիջը հայ հասարակության աչքում եւ իրադարձությունները ներկայացնել օտարերկրյա դոնորների շահերից բխող։

Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն միակ երկիրն է, որը դադարեցրել է արյունահեղությունը Ղարաբաղում 2020-ին, եւ որի խաղաղապահներն այժմ գտնվում են Արցախում եւ թույլ չեն տալիս նոր լայնածավալ պատերազմ։ Արտաքին խաղացողների նպատակն է վնասել Մոսկվայի միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, եւ բոլոր տեղեկատվական ռեսուրսները ու արտաքին հովանավորության ներքո գտնվող հասարակական-քաղաքական եւ փորձագիտական ​​հանրության ներկայացուցիչներն իրականացնում են այդ օրակարգը։

Արման Ղուկասյանը կանխատեսեց, որ այս բոլոր միտումները եւ մանիպուլյացիաները կշարունակվեն նաեւ այս տարի:



«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода