Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է ԶԱՐՄԱՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔ «ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. Հաջիև Արցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետին Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ Մանթաշյան Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. Հաջիև Ինչպե՞ս դուրս գալ պահքից

Մեզ ոչնչացնել պատրաստվող թշնամուն պետք է ատամ ցույց տալ. Մանգասարյան

Հանդիպում

Այն, որ Ալիեւն իր վերջին հարցազրույցում նշել է, թե հնարավոր է, որ իրենք որոշեն որտեղով է անցնելու հայ-ադրբեջանական սահմանը, ըստ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ, փաստացի ագրեսիայի քայլ է մեր սուվերեն տարածքի հանդեպ:

— Մենք արդեն 140 քառ. կմ տարածք ենք կորցրել ՀՀ սուվերեն տարածքից: Էջմիածնի չափով 3-4 անգամ ավել տարածք: Սրան զուգահեռ՝ Ադրբեջանը պնդում է, որ իր ուզած պահին, երբ որեւէ բան իր սրտով չլինի, կանեն այնպես, որ ՀՀ-Ադրբեջան սահմանն անցնի իրենց ուզած ձեւով: Սա նշանակում է, որ իր պլաններում ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվելն է, այլեւ երկարաժամկետ հեռանկարում նույն հատվածի իրենց բարենպաստ դիրքերից հետագա առաջխաղացման համար հիմքեր ստեղծելը: Նրանց կողմից տարբեր ռազմավարական բարձունքներ գրավելու իմաստը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում պարզ է: Ադրբեջանը նվազագույնն ուզում է վերահսկել ռազմավարական ճանապարհը Սիսիան-Գորիս հատվածում, այսինքն` Երեւան-Սյունիք ճանապարհը: Իսկ առավելագույնը` իրենք կորոշեն, թե սահմանը որտեղով կանցնի: Բնականաբար, որքան խորք գան, այնքան կլուծեն խնդիրը:

Այս համատեքստում ի՞նչ է անում Հայաստանն ու ինչպե՞ս է պատրաստվում դիմակայել:

— Երկրի ղեկավարի մակարդակով ասվում է, թե Ադրբեջանն ուզում է մեզ ցեղասպանել: Եթե նշյալն արձանագրում ենք եւ հասկանում, որ Ադրբեջանը նման մտադրություն ունի, ապա հարց է առաջանում` որո՞նք են մեր հակազդող քայլերը: Առնվազն պետք է պայքարել եւ ցույց տալ, որ կարող ենք հաջողության հասնել: Մինչդեռ պետական բարձր մակարդակներում հնչում են աբսուրդային հայտարարություններ, թե մենք թույլ ենք, չենք կարող կռիվ տալ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ: Իսկ ո՞վ է ասել, որ ճիշտ կառավարման դեպքում, մարդկանց համախմբելու եւ ազգային նպատակ սահմանելու պարագայում չենք կարող ինչ-որ բան անել, եթե հանկարծ թշնամու տանկերը հայտնվեն Էջմիածնում: Այդ ո՞վ է հաշվարկել, որ հնարավոր չէ: Հնարավոր է, եթե մարդիկ տեղում լինեն: Մեզ ոչնչացնել պատրաստվող թշնամուն պետք է ատամ ցույց տալ, եւ պարզ է, որ դա դժվար ու ծանր է լինելու: Իմ գնահատմամբ՝ կարող ենք հաղթահարել, մինչդեռ ղեկավարությունը հակառակն է պնդում: Նման բան ասող իշխանությունն օր առաջ պետք է հեռանա, եւ պետք է գան նրանք, ովքեր վստահ են, որ հնարավոր է:

Բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե միջազգային հանրությունն այսօր էլ, երեկ էլ ԼՂ-ն ընդունել է` որպես Ադրբեջանի մաս

— Նման պնդումից հետո մենք ուժեղացա՞նք, թե թուլացանք: Միջազգային հանրությունը պատերազմից հետո քանիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով հայտարարել է, որ արցախյան հիմնախնդիրը լուծված չէ եւ պետք է լուծվի ընդունված սկզբունքների շրջանակում: Փաշինյանի այս հայտարարությամբ ոչ միայն Ալիեւի բերանն ենք լեզու դնում, որ հետո մեր ճակատին տա, այլեւ վարկաբեկում ենք միջազգային հանրությանը, եւ վերջինիս ստախոս «հանում»: Մինչդեռ ինքնորոշման իրավունքը տեղ էր գտել այդ սկզբունքներում: Պարզ չէ՞, որ նման հայտարարությունը մեզ միայն վնաս է տալիս: Առաջնային մանդատ կրող կառույցի` ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներից մեկը պնդում է հնչեցրել, թե Լաչինը պատմական ադրբեջանական տարածք է: Հասկանո՞ւմ են «պատմական» բառի հետեւանքը: Սրանով սերունդներին ժառանգություն ենք թողում, որ վաղը, երբ իշխանություն փոխվի եւ ելույթ ունենան միջազգային ամբիոնից, Ադրբեջանն այդ հայտարարություններով թղթերը շպրտելու է մեր դեմքին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔ«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՄենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևԱրցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետինՏապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՊաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода