Սպան վերակենդանացման բաժանմունքում է, իսկ այստեղ արդեն մեղավոր են նշանակում. Դանիելյան
ՆերքաղաքականԸստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ` Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ի ողբերգական դեպքից մի քանի ժամ անց, գնահատական հնչեցնելով, ուղղորդել է քննչական մարմիններին եւ դրանով պարտադրում է իր վարկածը:
— Սպայի ընտանիքի հետ եմ խոսել, վրդովված են (նկատի ունի կապիտանին, ում վերագրվում է 5 լիտրանոց բենզինով տարան վառարան, ապա զինվորների ուղղությամբ նետելու վարկածը, - հեղինակ), որ իրենց զավակը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ այդտեղ արդեն մեղավոր են նշանակում: Այդ ընտանիքը թիրախավորվել է: Նաեւ իրենց անվտանգության հարցը կա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ