Եթե Abrams տանկերը հասնեն Ուկրաինա մինչև օգոստոս, դա «չափազանց ուշ կլինի». Զելենսկի
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ամերիկյան Abrams տանկերը Ուկրաինա հասնեն մինչև օգոստոս, «շատ ուշ կլինի»։
«Մենք ունենք զենք, որի վերաբերյալ որոշում է կայացվել, բայց չի հասել։ Երբեմն այս զենքը նստում է ամիսներով: Ես չեմ ասում, որ ինչ-որ մեկը մեղավոր է սրա համար։ Ես ասում եմ, որ թեթևացումը գալիս է այն ժամանակ, երբ գործընկերները տալիս են, այն սկսում է աշխատել ի պաշտպանություն մեր բանակի»,- ասել է նա SkyNews-ին տված հարցազրույցում։
Լրագրողի պարզաբանմանը, թե «ուշ չէ՞ր լինի», եթե ԱՄՆ-ից տանկերը գան օգոստոսին, նա դրական է պատասխանել.
«Չափազանց ուշ: Բայց իրական վիճակը չգիտեմ այս պահին, թե երբ կլինեն։ Ես չգիտեմ, թե իրականում երբ տանկերը կգան Եվրոպայից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ Ուկրաինա ուղարկելու համար անհրաժեշտ Abrams տանկերի քանակն այս պահին առկա չէ ԱՄՆ բանակի պահեստներում։