«Շնորհավոր տոնդ, հայոց հենասյուն՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ».ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆ
ՄշակութայինԴերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառանալոն ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ գրել է հետևյալը.
«Բանակը նախ և առաջ լույս տղերքն են, որ պառկած են Եռաբլուրում...
Բանակը տղերքն են , որ հենց այս պահին կանգնած են իրենց պոստում...
Բանակը "կամանդիրներն են", որ ճիշտ պահին վճռորոշ ճիշտ հրամանն են տալիս...
Բանակը այսօրվա , գուցե գլուխները կախ, բայց 90- ականներին հաղթած տղերքն են...
Բանակը մեր բալեքն են, ով իր ծառայությունը վաղուց ավարտած, բայց 44-օրյա պատերազմին որպես կամավոր գնացած տղերքն են...
Բանակը մեր տղերք են ,ովքեր իրենց պարտքը դեռ պիտի կատարեն...
Շնորհավոր տոնդ, հայոց հենասյուն՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Հ.Գ. Խոնարհումս որդեկուրույս մայրերի առջև...»։