Մի քանի եվրոպական ակումբ ինձնից հետաքրքրվել է Սպերցյանի մասին.Կամոցի
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին ասել է, որ եվրոպական որոշ ակումբներ իրենից հետաքրքրվել են՝ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին.
«Եվրոպական ակումբները ակտիվորեն հետաքրքրված են Սպերցյանով, ոմանք ինձ հարցրել են նրա մասին:
Նրա հնարավորություններն ինձ քաջ հայտնի են։ Ես ասացի, որ նա շատ լավ խաղացող է։ Տեսնենք, թե որտեղ նա կշարունակի կարիերան ապագայում»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։