Հուժկու պայթյուններ՝ Իրանում
ՄիջազգայինԻրանում հզոր պայթյուններ են տեղի ունեցել երկրի կենտրոնական մասի Սպահան քաղաքի պաշտպանական գործարանում։ Գործարանը այրվում է, տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների, Իրանի տարբեր շրջաններին եւս հարվածներ են հասցվել, ընդ որում՝ անօդաչու թռչող սարքերից: