Համացանցում է հայտնվել Իրանի Սպահան քաղաքի զենքի գործարանում տեղի ունեցած պայթյունի պահը
ՄիջազգայինՀամացանցում է հայտնվել Իրանի Սպահան քաղաքի զենքի գործարանում տեղի ունեցած պայթյունի պահը. հիշեցնենք, որ գիշերը հարվածային անօդաչու սարքերով հարձակում է եղել Իրանի վրա։ Մի շարք քաղաքներում (այդ թվում՝ Թավրիզ, Սպահան), այդ թվում՝ Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկում, փորձ է արվել հարվածներ հասցնել մի քանի կարևոր ռազմական օբյեկտների։ Անօդաչուները խփվել են հակաօդային պաշտպանության համակարգերով, զոհեր և վիրավորներ չկան։