Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում
ՀասարակությունԱրգենտինացի մոդել եւ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, այս շաբաթավերջին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքի հայկական Լավաշ ռեստորանում ընտանիքի հետ նշել է իր 29-ամյակը։ Այս մասին հայտնում է alarabiya.net-ը։
Մոդելն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել սիրելիի եւ երեխաների հետ՝ եռահարկ տորթի ֆոնին։ Կադրերն արվել են «Լավաշ» ռեստորանում։
Ծննդյան տորթը զարդարված է ծաղկային ձեւավորումներով, իսկ վրան պորտուգալերենով գրված էր «Ծնունդդ շնորհավոր, Ջորջինա»:
Ռեստորանի ինստագրամյան էջում եւս տեսանյութ է հրապարակվել, որին կից գրել են, որ պատիվ էր նրանց հյուրընկալելը։