Էրդողանը խոսել է Պուտինի հետ հարաբերությունների մասին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները հիմնված են ազնվության և փոխադարձ վստահության վրա, մինչդեռ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։
«Օրինակ, մեր և Ռուսաստանի միջև կա փոխադարձ հարգանք և վստահություն։ Իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնված են ազնվության վրա»,- ասել է Էրդողանը Թուրքիայի Բիլեջիք քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երբեք իրեն թույլ չի տալիս նստել իր վզին և առաջնորդվել երրորդ երկրների շահերով, նա հետևողական և վստահելի գործընկեր է, թեև ոչ հեշտ։