Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, աշխատակիցները լքել են շենքը
ՄիջազգայինԻրանում Ադրբեջանի դեսպանատան բոլոր աշխատակիցները տարհանվել են, Թեհրանում դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը: Դեսպանատան վարչական շենքի և ունեցվածքի պահպանման հետ կապված այնտեղ հինգ մարդ է մնացել, մյուսները դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- հայտարարել է Խալաֆովը։
Ավելի վաղ փոխնախարարն ասել էր, որ Բաքուն Իրանից պահանջել է հանցագործության թափանցիկ հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել և կոնկրետ տեղեկատվություն տրամադրել ադրբեջանական կողմին։
Իրանն առանց պահանջի էլ հետաքննություն անցկացնում էր, ավելին, դեպքից անմիջապես հետո հարձակվողը կալանավորված էր: Եվ եթե դրանից հետո անգամ Ադրբեջանը որոշեց իր դեսպանատունն էվակուացնել, մեկ բանի մասին է հուշում` այդ հարձակումն ընդամենը առիթ էր: