ԲԱՄԲԱՍԱՆՔ «ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. Հաջիև Արցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետին Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ Մանթաշյան Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. Հաջիև Ինչպե՞ս դուրս գալ պահքից 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան

«Չեմ հավատում ոչ մեկին՝ սպասում եմ հրաշքի».ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Դուք 1975-1992 թվականներին աշխատել եք Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում՝ ներկայիս Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այսօր, երբ տեսնում եք շրջափակման մեջ գտնվող Արցախը, երբ աշխարհի աչքի առջեւ 120 հազար մարդ, որոնց թվում`  նաեւ 30 հազար երեխաներ զրկված են անգամ տարրական պայմաններից, ի՞նչ եք զգում:

— Իհարկե, ես դա շատ ծանր եմ տանում: Մարդ երկու օր մնա սահմանում, ահավոր վիճակի մեջ կընկնի, ուր մնաց ամիսներով անընդհատ գտնվի այդ ծանր հոգեվիճակի մեջ. մարդու հոգեկան աշխարհը կխանգարվի այդ ցրտից ու սովից: Ես սարսափ եմ ապրում: Եվ ինչքա՞ն պետք է ձգվի: Ասում են` բացվել է, բայց երեւի սո՞ւտ է: Դա էլ չգիտեմ: Հիմա ոչ մի բան հաստատ չեմ կարող իմանալ, որովհետեւ բոլորը ստում են:

— Տիկին Ջուլիետա, Արցախում  նույնիսկ էլեկտրաէներգիայի եւ գազի անջատումներ կան…

— Խայտառակություն… Չեմ հասկանում` սա աշխարհակրթության վե՞րջն է, թե՞ մեր Հայաստանի եւ Արցախի վերջն է: Ես քաղաքականության հետ կապ չունեմ, բայց որ լսում եմ, սարսափում եմ: Սպասում եմ հրաշքի, բայց դեռ չկա: Քանի գնում, վատանում է վիճակը: Ես չեմ հասկանում, թե ուր է տանում այս ամենը: Եվ մարդ չկա, որին հավատաս: Չեմ հավատում ոչ մեկին: Այս հարցազրույցներն էլ են արդեն դարձել սուտ: Ասում ես մի բան, գրում են ուրիշ բան: Բոլոր տեղերում տիրում է օդի մեջ սուտը: Չեմ կարողանում հասկանալ: Մի՞թե չկա մեկը, որից բան հարցնես, ինքը քեզ պատասխան տա՝ կա՛մ ասի` չգիտեմ, կամ էլ` պատասխանելիս ճիշտ պատասխան տա: Հորինում են, մեկը մյուսի խոսքը լսելով` չափազանցնում են: Ես չգիտեմ… սա ուղղակի ցեղասպանության պես մի բան է:

—  Նկատի ունեք, օգտագործելով փաստը, սկսում են դրա շուրջ պատմություննե՞ր հորինել:

— Իսկ փաստ գոյություն ունի՞: Երբեք ոչ մի բան ճիշտ չի ասվում: Փաստը կա, բայց ծռում են: Փաստը գաղտնիք են պահում եւ կողքից ուրիշ բան են խոսում: Մարդկանց ուղեղը հիվանդացնում են: Չգիտեմ, թե ի՞նչ է կատարվում: Նոր ներկայացման փորձի կամ ֆիլմի նկարահանման գնում եմ անհավես ու չեմ հավատում, թե այս վիճակի մեջ դա ո՞ւմ է հետաքրքիր :

— Այսինքն՝ կա հիասթափությո՞ւն:

— Հիասթափություն կա՝ խափանված է մեր մտածելակերպը, խախտված է մեր ուղեղը: Անկախ քեզնից մտածում ես` հիմա ինչ կլինի...Ժողովրդի մոտ վատ զգացում կա: Եվ այդ մեկը չեն թաքցնում, որ Ալիեւն ասել է` պատերազմի է պատրաստվում: Այդքանը հերիք է, որ ժողովուրդը չիմանա` ինչ անի: Ալիեւն ասում է՝ դուք էլ ասեք: Ինչո՞ւ եք Ալիեւի ասածը կրկնում:

— Այս տարվա հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

— Իմ ստեղծագործական աշխատանքը շատ լավ վիճակում է, բայց քանի՞ կոպեկ արժե իմ ստեղծագործական հաջողությունները, եթե ժողովուրդն ահավոր վիճակի մեջ է: Ճիշտ է, հաճախում են մեր ներկայացումներին, բայց հոգեբանությունը խախտված է, վախ կա մեջները: Նույնիսկ մի հանդիսատես ասում է՝ տիկին Ջուլիա, չեք պատկերացնում ինչ հաճույք եմ ստացել ներկայացումից, բայց գալուց ու գնալուց մտածում եմ` կարո՞ղ է ճանապարհին պայթյուն լինի: Այսպիսի հոգեվիճակի մեջ են մարդիկ: Չգիտեմ, թե ինչ պայթյունի են սպասում, բայց վայրկյանը մեկ ինչ-որ բան կատարվում է: Խեղճ 15 երեխեքին մնացել էր մի քանի օր, որ տուն գային՝ այրվեցին: Բա սա բա՞ն էր, որ արվեց: Ճիշտը ո՞րն էր: Կարո՞ղ եք ասել փաստը ո՞րն է:

— Մի քանի տարի առաջ տեսախցիկները ֆիքսում էին, որ բանակում ելակ են տալիս զինվորներին…

— Այո՛, բանան ու ելակ էին տալիս, իսկ այսօր տանում են կոտորում մատաղ սերնդին:

— Եկեք վերադառնանք Ձեր այս տարվա գործունեությանը:

— Ինչ վերաբերում եմ իմ գործունեությանը: Շատ զբաղված եմ: Աշխատում եմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Վերջերս շատ փայլուն կերպով հանդիսատեսի դատին հանձնեցինք «Մոխրոտիկ» ներկայացումը, որի ռեժիսորը տաղանդավոր Լիլի Էլբակյանն է: Ես հաճույքով եմ գնացել փորձերին: Շատ լավ ներկայացում էր: Հիմա պատրաստվում եմ Նարեկ Դուրյանի մոտ երկրորդ ներկայացմանը: «Մանյունյա» սերիալի երկու եթերաշրջանները դարձնում են գեղարվեստական ֆիլմ: Մարտի 1-ից մինչեւ ապրիլի վերջ ավարտում ենք այդ ֆիլմը: Հիմա այսպիսի ստեղծագործական վիճակների մեջ եմ, բայց շատ տխուր եմ: Ես տխրություն չեմ սիրում, տանել չեմ կարողանում մռայլ մարդկանց, բայց հիմա այդպիսին եմ: Գնում եմ անտրամադիր: Չնայած գործի մեջ մի պահ մոռանում եմ, բայց անընդհատ այդ կուտակված ամպը սրտիս մեջ է: Ես սպասում եմ մեր Տիրոջից հեքիաթի, մի մեծ հաջողության: Զգում եմ, որ լավ է լինելու: Ի վերջո, մենք Աստծո պահած ժողովուրդն ենք:Աստված հային ապրելու տաղանդ է տվել: Հայը պե՛տք է ապրի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



ԲԱՄԲԱՍԱՆՔ«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՄենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևԱրցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետինՏապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода