ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ կհանգեցնի պատերազմի. Թեհրանը նախազգուշացնում է
ՄիջազգայինԻրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի լայնածավալ հակամարտության՝ ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար հետևանքներով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը իրանական Սպահանում ռազմական օբյեկտի վրա հարձակումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
«Իրանի տեսանկյունից ցանկացած մակարդակով ռազմական լուծում ընտրելը նշանակում է ԱՄՆ-ի մուտքը պատերազմի մեջ: Այս պահին Իրանը նման հնարավորությունը թույլ է համարում»,- Newsweek ամսագրին ասել է իրանական առաքելությունը:
ՄԱԿ-ում Իսլամական հանրապետության ներկայացուցչությունը հայտարարել է, որ եթե «ԱՄՆ-ն սխալ հաշվարկի և պատերազմ սկսի», ապա Վաշինգտոնը պատասխանատվություն է կրելու նման հակամարտության հետևանքների համար «տարածաշրջանի և աշխարհի համար»։ Մշտական առաքելությունն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Իրանը կկարողանա «պաշտպանել իր անվտանգությունն ու շահերը»։