Ռուսական բանակը շարունակում է հարձակումը Զապորոժեում: Ճիշտ է, ավելի դանդաղ, սակայն դա հենց ծրագրվածն էր:
Ուկրաինական աղբյուրն այսպես է նկարագրում հարձակումը.
«Գործողությունը դանդաղել է: Ներկայումս ուկրաինական ուժերի հենակետերը երկար ժամանակ մշակվում են ինքնաթիռներով, հրետանու և ականանետների միջոցով, այնուհետև գրոհային խմբերը մտնում են մարտ:
Ուկրաինական բանակը կորուստների փոխհատըուցման եւ դիմադրելու համար ստիպված է մոտեցնել ռեզերվները` փորձելով հակահարված տալ ռազմաճակատի առանձին հատվածներում: Սակայն ռուսների այս տակտիկայի պայմաններում կրում է կորուստներ և նահանջում` զիջելով հերթական հենակետերը։
Այդ լարվածությունը մշտական է։ Սակայն դա էլ ռուսների հիմնական խնդիրն է` պարտադրել այս հատված ռեզերվներ բերել, որը ուկրաինական հրամանատարությունը կարող էր օգտագործել ավելի սուր մյուս ուղղություններում: Իսկ եթե այս հատված ռեզերվներ չբերվեն, ռուսական հարձակումը կտրուկ կարագանա, եւ ուկրաինական հրամանատարությունը նորից ստիպված կլինի ռեզերվներ բերել` ի հաշիվ այլ հատվածների: Ռուսական բանակի ընդհանուր ստրատեգիան պարզ է, միայն թե դրան դիմակայելու տարբերակ ուկրաինական կողմը պարզապես չունի: Կան նաեւ ստրատեգիական անձառնմխելի ռեզերվներ: Սակայն ակնհայտ է, որ ռուսների ամենամեծ ցանկությունն է, որ դրանք եւս գործադրվեն, որից արդեն կհաջորդի նրանց գլխավեր հարձակումը»: