Iravunk.com | Համառոտ անդրադարձ՝ պատմությունը կեղծելու մասին
ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ) Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Սամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներ Ինչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքում Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Երեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան «Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

Համառոտ անդրադարձ՝ պատմությունը կեղծելու մասին

Հասարակություն
Ֆեյսբուքյան իմ ընկերները խնդրել են անդրադառնալ, թե Լենինի կողմից հայկական հողերը թուրքերին վաճառելու մասին ԶԼՄ-ներում արտահայտված պնդումը որքանով է համապատասխանում իրականությանը։ Այս հարցին պատասխանելու համար կպահանջվի բազմաթիվ էջեր։ Քանի որ դրա հնարավորությունը չկա, փորձեմ այդ հարցին պատասխանել շատ համառոտ։
 
ԼԵՆԻՆԻ ՀԱՅ ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
 
Լենինի առաջին հայ ծանոթը եղել է 1895 թվականին նրա կողմից ստեղծված ,Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության անդամ Իսահակ Լալայանցը։ Հեղափոխական գործունեության համար Լալայանցը արտաքսվել է Պետերբուրգից, հետո մեկնել է Եվրոպա։ Ժնևում մասնակցել է Լենինի ստեղծած «Իսկրա» թերթի հրապարակմանը։
 
Հետագայում աքսորվել է Սիբիր։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո վերադարձել է աքսորից և Լենինի երաշխավորությամբ պատասխանատու աշխատանքի է նշանակվել Սովետական Ռուսաստանի լուսավորության ժողկոմում։ Բոգդան Կնունյանցը ծնվել է Շուշիում։ Պետերբուրգում սովորելու ժամանակ դարձել է Լենինի ստեղծած ,Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության անդամ։
 
Արտաքսվել է Անդրկովկաս։ 1903 թվականին մասնակցել է բոլշևիկյան կուսակցության երկրորդ համագումարին և եղել է Լենինի կողմնակիցը։1908 թվականին դատապարտվել է հեղափոխական գործունեության համար։ Մահացել է 1911 թվականին։
 
Լևոն Կարախանը (Կարախանյան) հեղափոխական աշխատանք տանելու համար աքսորվել է Սիբիր։ 1917 թվականի փետրվարին վերադարձել է աքսորից։ 1917 թվականի հոկտեմբերին Լենինի երաշխավորությամբ նշանակվել է Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ Հետագայում վարել է դիվանագիտական աշխատանք, Լենինի երաշխավորությամբ դարձել է Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդկան կոմիսար Չիչերի տեղակալը։
Վառլամ Ավանեսովը (Սուրեն Կարապետի Մարտիրոսյան) հեղափոխական աշխատանքի համար մի քանի անգամ ձերբակալվել է։ 1907-1913 թվականներին եղել է Շվեյցարիայում,որտեղ ծանոթացել է Լենինի հետ։1913 թվականի վերջին Լենինի հանձնարարությամբ վերադարձել է Ռուսաստան և շարունակել է հեղափոխական աշխատանքը։1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լենինի առաջարկությամբ ընտրվել է կենտրոնական գործադիր կոմիտեի քարտուղար։
Վլադիսլավ Կասպարովը բոլշևիկյան կուսակցության անդամ է եղել 1903 թվականից։Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում,հետո՝Պետերբուրգում։ Հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում,Պետերբուրգում։Որպես վտարանդի՝1913-1917թթ․ գտնվել է Շվեյցարիայում,որտեղ մշտապես հանդիպել է Լենին, նրա հետ քննարկել հեղափոխական աշխատանքի հարցեր։ Մահացել է 1917 թ․Շվեյցարիայում։
 
Պերճ Պռոշյանի որդի Պռոշ Պռոշյանը 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Պետերբուրգ,որտեղ ծանոթացել է Լենինի հետ։ Պռոշ Պռոշյանը ձախ էսեռ էր,բայց Լենինը նրան վստահում էր։ Հենց նրա առաջարկությամբ էլ Պռոշ Պռոշյանը նշանակվել է Կենտգործկոմի ազգությունների գործերով բաժնի վարիչ,իսկ հետո՝ փոստհեռագրի ժողովրդական կոմիսար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Լենինը մտադրություն է ունեցել Պռոշ Պռոշյանին նշանակել Ստալինի փոխարեն ազգությունների գործերով ժողովրդական կոմիսար։ Պռոշ Պռոշյանը կարևոր մասնակցություն է ունեցել «Թուրքահայաստանի մասին» ժողկոմսովետի դեկրետի մշակմանն ու ընդունմանը։Մահացել է 1918 թվականի դեկտեմբերին։ Նրա հիշատակին նվիրված Լենինը գրել է մահախոսական։
 
Լենինի ընտանիքի հետ մտերիմ կապեր է ունեցել Փարիզում գտնվող հայ վիպասան Մուրացանի կին Ոսկի ՏերՀովհաննիսյանը։ Վերջինս Լենինին հայտնել է Սուրեն Սպանդարյանի հայր, «Նոր դար» պարբերականի խմբագիր Սպանդար Սպանդարյանի ծանր վիճակի մասին,որին Լենինը ցույց է տվել մեծ օգնություն։
Լենինը ջերմ հարաբերություններ է պահպանել՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի,Սիմոն ՏերՊետրոսյանի (Կամո), բանաստեղծ Վահան Տերյանի և շատ ուրիշների հայ գործիչների հետ։
 
Ինչպես երևում է, վերոհիշյալ հայ գործիչների հետ ունեցած մտերիմ կապերի միջոցով Լենինը անպայման տեղյակ է եղել Հայաստանին, հայ ժողովրդին վերաբերող կարևոր խնդիրների մասին։
 
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
 
1917 թվականի հունիսին Պետրոգրադում տեղի ունեցած համառուստաստանյան սովետների առաջին համագումարում Լենինը առաջարկել է Հայաստանին տալ անկախություն։ Արևմտյան երկրների շատ ղեկավարներ հայ ժողովրդին տվել են բազմաթիվ խոստումներ, բայց նրանից ոչ մեկը չի խոսել Հայաստանին անկախություն տալու մասին։ Նույնիսկ, Դաշնակցությունը Հայաստանի անկախության մասին մինչև 1918 թվականի մայիսի 28-ը ոչինչ չի խոսել։
Այսպիսով, Լենինը եղել է Հայաստանին անկախությունը հռչակելու մասին առաջին խոշոր քաղաքական և պետական գործիչը։
 
«ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ԺՈՂԿՈՄՍՈՎԵՏԻ ԴԵԿՐԵՏԸ
 
1917 թվականի դեկտեմբերի 31-ին Լենինի առաջարկությամբ ընդունվել է Սովետական Ռուսաստանի ժողկոմսովետի դեկրետը՝Թուրքահայաստանի մասին։ Այդ դեկրետով հռչակվում էր Թուրքահայաստանի անկախությունը։ Դեկրետի իրագործումը դրվել է Ստեփան Շահումյանի վրա։
 
1918 թվականի հունվարին Լենինի առաջարկությամբ Թուրքահայաստանի մասին դեկրետը մտցվել է Սովետական Ռուսաստանի առաջին սահմանադրության մեջ և ստացել է սահմանադրական օրենքի ուժ։ Սակայն,Անդրկովկասում տիրապետող վրացի մենշևիկները, ադրբեջանցի մուսաֆատականները և նրանց միացած դաշնակցությունը գործադրեցին բոլոր միջոցները և խանգարեցին Ստեփան Շահումյանին դեկրետը իրագործելու համար։
 
Ավելին, դաշնակցության երևելի անդամ Սիմոն Վրացյանը դեկրետը համարել է թյուրիմացություն, իսկ Արշակ Ահարոնյանը համարել է խեղկատակություն։
Հետաքրքիր է նշել,որ 1917 թվականի հոկտեմբերին Լենինն իր գրած «Հաշտության մասին» դեկրետում պահանջում էր գրավված տարածքներից բոլոր զորքերը դուրս բերել։ Սակայն, ընդառաջելով Պռոշ Պռոշյանի առաջարկությանը՝ բացառության կարգով համաձայնվել է,որպեսզի ռուսական զորքերը մնան Արևմտյան Հայաստանում, որոնց ներկայությամբ միայն հնարավոր կլիներ իրագործել ժողկոմսովետի դեկրետը։
 
ՎԱՆԸ, ՄՈՒՇԸ ԵՎ ԲԻԹԼԻՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
 
1920 թվականի ամռանը Հայաստանի Հանրապետության՝ Լևոնի Շանթի գլխավորած պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը, Լենինի համաձայնությամբ,հայտնել է, որ Սովետական Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ վարելու միջոցով Հայաստանին վերադարձնել Վանը, Մուշը և Բիթլիսը։
 
Լևոն Շանթը չի համաձայնվել՝ պահանջելով Հայաստանին վերադարձնել ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Իհարկե, այդ պահանջի կատարումը վեր էր Սովետական Ռուսաստանի ուժերից և բանակցությունները ընդհատվել են՝ հետագայում Երևանում շարունակելու մտադրությամբ։ Պետք է ասել, որ վերոհիշյալ տարածքները Սովետական Ռուսաստանը հնարավոր էր համարում վերադարձնել Հայաստանին՝նկատի ունենալով, որ այդ ժամանակ քեմալական Թուրքիան մեծապես զգում էր Սովետական Ռուսաստանի օգնության կարիքը։
 
Քեմալական Թուրքիան ռազմական գործողություններ էր վարում Անտանտի երկրների դեմ, որոնք Սովետական Ռուսաստանի նկատմամբ սկսել էին ռազմական ինտերվենցիա։ Եվ այդ պատճառով էլ Սովետական Ռուսաստանը Թուրքիային ցույց էր տալիս ռազմական օգնություն։
 
ԼԵՆԻՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ՄՈՒՍՏԱՖԱ ՔԵՄԱԼԻՆ
 
1920 թվականի սեպտեմբերի վերջին քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Երբ ստացվել է այդ լուրը, Լենինը Թուրքիայի սանձազերծած պատերազմը Հայաստանի դեմ անվանել է ագրեսիա և հանձնարարել է դադարեցնել Թուրքիային ցույց տրվող ռազմական օգնությունը։ Այդ հանձնարարությունը կատարվել է անմիջապես։
 
Մուստաֆա Քեմալը Թուրքիայի ազգային մեծ ժողովում ունեցած ելույթում նշել է, որ ռուսական բոլշևիզմի գաղափարախոսությունը իրենց համար խորթ է և չի կարող Թուրքիայի հողի վրա գոյություն ունենալ։ Մուստաֆա Քեմալի այս հայտարարությանը ծանոթ էր Լենինը և իր ունեցած ելույթում պատասխանելով դրան՝ քեմալականներին անվանել է օկտյաբրիստներ և կադետներ,այսինքն՝ռուսական հեղափոխության թշնամիներ։ Հետևապես, անհիմն են այն պնդումները, թե Լենինը Քեմալի հետ բարեկամություն է հաստատել։
 
ԼԵՆԻՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
Հայաստանում Սովետական իշխանության հաստատումից հետո՝1920 թվականի դեկտեմբերի 6-ին, Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչ Շալվա էլիավային Լենինի հանձնարարությամբ տրվել է առաջադրանք․ Քեմալին հայտնել,որ առաջիկա բանակցությունների ժամանակ դրվելու է պահանջ՝ Վանը, Մուշը և Բիթլիսը Հայաստանին հանձնելու մասին։
 
ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
 
Մոսկվայում գտնվող Սահակ ՏերԳաբրիելյանը 1920 թ. դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լենինին և նրան ներկայացրել է Հայաստանի ծանր վիճակը՝ հատկապես ուշադրություն դարձնելով հայ գաղթականների ու փախստականների անհուսալի դրության և նրանց օգնություն կազմակերպելու հարցին:
Մինչ այդ, դեկտեմբերի 2-ին Լենինը ստացել էր ռազմագերիների հարցով Բեռլինում գտնվող սովետական ներկայացուցիչ Վ․ Կոոպի նամակը, որին կցվել էր Չիչերինի անունով ուղարկված Գերմանիայում գտնվող հայկական գաղութի ներկայացուցիչների գրությունը: Դեկտեմբերի 14-ին Լենինը Վ. Կոոպի նամակն ուղարկել է Չիչերինին՝ հետևյալ մակագրությամբ. «Ընկ. Չիչերին, երեկ ինձ մոտ էր ՏերԳաբրիելյանը, որը նույնպես խոսեց կոտորածի ահռելի վտանգի մասին:
Թե 600.000 հայ գաղթականներ են զոհվում: Թե առանց Կարսի Բաքուն վտանգի մեջ է: Հարկավոր է, ըստ իս, անջատել (1)-ը (2)-ից և ամեն կերպ օգնել (1)-ում:
Ձեր կարծիքը և դուք ի՞նչ եք անում (1)-ի առնչությամբ» (Վ. Ի. Լենին, ԵԼԺ, հ. 52, էջ 46, РГАСПИ, фонд 2, оп. 1, д. 25025, л. 1): Նույն օրը՝ դեկտեմբերի 14-ին, Չիչերինը պատասխանել է Լենինին՝ գրելով հետևյալը.
 
«Մեծարգո Վլադիմիր Իլյիչ.
Դուք հարցնում եք հայերին սպառնացող ջարդի և հայ փախստականների մասին, ինչպես նաև Բաքվի համար Կարսի դերի մասին: Ինձ պարզ չէ, դուք նկատի՞ ունեք ընդհանրապես ամբողջ հայ բնակչությանը սպառնացող վտանգը, թե՞ հատկապես Հյուսիսային Կովկասում կուտակված հայ փախստականների դրությունը: Քանի որ, ընդհանրապես, խոսքը գնում է հայ բնակչության մասին, այդ ուղղությամբ մեր ամբողջ գործունեությունը, ինչպես դուք գիտեք, նկատի ունի կասեցնել թուրքերի հետագա հարձակումը և նրանց համոզել հեռանալ Արփաչայից այն կողմ, Կարսի մարզ: Դուք գիտեք, որ թուրքերին զենք տալը մենք կապել ենք թուրքերի` Արփաչայի այն կողմը հեռանալու մասին պահանջի հետ: Մենք կկարողանայինք ավելին անել, եթե հնարավոր համարվեր Հայաստան ավելի շատ զորք ուղարկելը։ Իսկ ինչ վերաբերում էր հայ փախստականներին, ապա, ինչպես հայտնում է Չիչերինը, այդ գործը գտնվում էր Հայկական կոմիսարիատի և Վառլամ Ավանեսովի խնամքի տակ, որին անհրաժեշտ օգնություն էր ցույց տալիս արտաքին գործերի ժողկոմատը» (РГАСПИ, фонд 2, оп. 1, д. 2055, л. 33):
 
Այսպիսով, պարզվում է, որ եթե Հայաստանում սովետական շատ զորք ունենալու հնարավորություն լիներ, ապա Սովետական Ռուսաստանի կողմից Թուրքիային ներկայացվող պահանջներն ավելի լայն կլինեին և թուրքերը համարձակություն չէին ունենա պնդել իրենց տեսակետը:
 
ՍՈՎԵՏԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
 
1921 թվականի փետրվարի վերջերին Մոսկվայում սկսվել է սովետաթուրքական բանակցություններ։ Չնայած Թուրքիայի համար դիմադրությանը` Սովետական Ռուսաստանի կառավարությունը Լենինի ցուցումի հիման վրա բանակցությունների մասնակից է դարձրել Սովետական Հայաստանի ներկայացուցիչ,արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ալեքսանդր Բեկզադյանին։
 
Հենց բանակցությունների սկզբից Սովետական պատվիրակության ղեկավար Չիչերինը ներկայացրել է հետևյալ պահանջը՝վերականգնել ռուսթուրքական սահմանը 1914 թ․ դրությամբ և Հայաստանին վերադարձնել՝ Վանը, Մուշը, Բիթլիսը։
 
Ինչպես երևում է բանակցությունների արձանագրությունից, թուրքական կողմը չի առարկել Չիչերինի առաջարկությանը, բայց դրա փոխարեն բռնել է բանակցությունները հետաձգելու տակտիկա՝առարկելով որոշ բառերի,արտահայտությունների,նույնիսկ կետադրական նշանների։ Միաժամանակ, թուրքական կողմը պահանջում էր ընդմիջել բանակցությունները մինչև վերոհիշյալ բառերի,կետադրական նշանների փոփոխության մասին ստանար իր կառավարության համաձայնությունը։
 
Այս մասին Չիչերինը նամակով հայտնել է Լենինին։ Չիչերինը բանակցությունները չընդմիջելու համար, նույնիսկ, թուրքական պատվիրակությանը հնարավորություն է տվել օգտվել սովետական արտաքին գործերի ժողկոմատի հեռագրական կապից։
Այդ նույն օրերին Ռիգայում ընթանում էին բանակցություններ Սովետական Ռուսաստանի և Լեհաստանի պատվիրակությունների միջև։ Այդ բանակցությունները ընթանում էին ի վնաս Սովետական Ռուսաստանի։ Պատճառն այն էր,որ Լեհաստանի դեմ մղված ռազմական գործողությունների ընթացքում սովետական զորամասերը շատ առաջ էին անցել,կտրվել էին թիկունքից և հայտնվել էին շրջապատման մեջ։ Լեհերը գերի էին վերցրել մոտ 100 հազար կարմիր բանակային։Իսկ կարմիր զորամասերի մի մասն էլ, այդ թվում՝ Հայկ Բժշկյանցը իր զորամասով ներկալվել են ու անցել են Գերմանիա։
Փաստորեն, պատերազմում Սովետական Ռուսաստանը պարտվել է, և Լեհաստանը պահանջում էր իրեն հանձնել Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի մարզերը։
 
Ելնելով այս իրողությունից՝Սովետական Ռուսաստանի պատվիրակությունը ձգտում էր թուրքերի հետ բանակցությունները որքան հնարավոր է շուտ ավարտել։
Սակայն, իրավիճակը փոխվել է 1921 թվականի մարտի 1-ից, երբ Մոսկվա է հասել Հայաստանում Սովետական իշխանությունը տապալելու և դաշնակցության կառավարությունը վերականգնելու մասին Սիմոն Վրացյանի հեռագիրը։
 
Երկրորդ անգամ Սիմոն Վրացյանը հեռագրով Մոսկվա էր հայտնում,որ Հայաստանում վերականգնված դաշնակցական կառավարությունը պաշտպանում է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված հայթուրքական պայմանագիրը և պահանջում էր բանակցություններից հեռացնել Հայաստանում այլևս գոյություն չունեցող Սովետական իշխանության ներկայացուցիչ Բեկզադյանին։ Վրացյանը նաև հայտնում էր, որ Հայաստանում վերականգնված դաշնակցական կառավարությունը չի ճանաչելու Հայաստանի վերաբերյալ Մոսկվայում կնքվող որևէ պայմանագիր։
 
Վրացյանի հեռագրի հիման վրա թուրքական կողմի պահանջով բանակցություններից հեռացվեցին Բեկզադյանը և Չիչերինի տեղակալ Լևոն Կարախանը՝ ազգությամբ հայ լինելու պատճառով։
 
Հենվելով Վրացյանի հեռագրի վրա՝ թուրքական կողմը պահանջեց օրակարգից հանել 1914 թվականի սահմանը վերականգնելու և Վանը,Մուշը,Բիթլիսը վերադարձնելու հարցը և պահանջում էր ճանաչել 1920 թվականի դեկտեմբերի 2-ի պայմանագիրը։ Սովետական դիվանագիտության համար անսպասելի էր Հայաստանում տեղի ունեցած խռովության արդյունքով ստեղծված իրավիճակը։ Մանավանդ,որ Սիմոն Վրացյանի գլխավորած դաշնակցական կառավարությունը,առանց հայտարարելու, փաստացի պատերազմ էր սկսել Սովետական Ռուսաստանի դեմ։ Հայաստանում տեղի ունեցած խռովության արդյունքով Սովետական իշխանության տապալման և Սովետական Ռուսաստանի ներկայացրած պահանջները թուրքերի կողմից մերժելու մասին Չիչերինը տեղյակ է պահել Լենինին։
 
Լենինը նկատի ունենալով,որ ստեղծված միջազգային բարդ պայմաններում այլ ելք չի մնացել,Չիչերինին հանձնարարել է աշխատել թուրքերին համոզել սահմանը ճանաչել 1877 թվականի վիճակով, որը հնարավորություն կտա խուսափել Ալեքսանդրապոլում 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրից և Հայաստանի համար պահել Ալեքսանդրապոլն ու Երևանը։ Միաժամանակ, Լենինը ցուցում է տվել թուրքերի հետ բանակցությունները ավարտել, քանի դեռ ընթանում են սովետալեհական բանակցությունները։
 
1921 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
 
1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվել է ռուսթուրքական պայմանագիրը,որտեղ որևէ խոսք չի ասվում դեկտեմբերի 2-ի պայմանագրի վերացման մասին,բայց սահմանը ճանաչում է 1877 թվականի վիճակով,որն անուղղակի վերացնում էր դեկտեմբերի 2-ի պայմանագիրը։ Դրա արդյունքով Հայաստանի տարածքը 8․000 ք կմ տարածքից դարձել 29․800 ք կմ։
 
ՌԻԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
 
1921 թվականի մարտի 18-ին Ռիգայում ստորագրվել է սովետալեհական պայմանագիր,որով Սովետական Ռուսաստանը ընդունել է իր պարտությունը․ Լեհաստանին է հանձնել Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելառուսիան։ Միաժամանակ վճարել 30 միլիոն ոսկով ռուբլի ռազմատուգանք և 18 միլիոն ոսկով ռուբլի գույք։
 
Վերոհիշյալից պարզ է դառնում,որ Լենինը ճիշտ ցուցում էր տվել թուրքերի հետ բանակցությունները ավարտել ավելի շուտ։ Եթե ռուսթուրքական բանակցությունները ավարտվեին ավելի ուշ,քան Ռիգայում սովետա-լեհական բանակցությունները,ապա Թուրքիային հայտնի կլինեին Ռիգայում ստորագրված պայմանագրով Ռուսաստանի պարտության արձանագրումը,հսկայական տարածքների զիջելը Լեհաստանին։ Բնականաբար, դրանով Թուրքիայի համար կստեղծվեր հնարավորություն օգտվել առաջացած իրավիճակից, ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և պնդել դեկտեմբերի 2-ի պայմանագիրը ճանաչել։
Թուրքական պատվիրակությունը դեռ գտնվում էր Մոսկվայում,երբ ստացվեց Ռիգայում կնքված պայմանագրի լուրը։ Սակայն,արդեն շատ ուշ էր, և թուրքերը ոչինչ չէին կարող անել։
 
ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
 
Մոսկվայի պայմանագրով նախատեսված մեկ ամսվա ընթացքում անդրկովկասյան հանրապետությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի հետ պետք է կնքել լրացուցիչ պայմանագիր։
 
Հույս ունենալով Զանգեզուրում Նժդեհի ղեկավարությամբ հակասովետական գործողությունների հաջողությունների վրա՝ Թուրքիան ձգձգեց բանակցությունները։ Նախատեսված բանակցությունները սկսվեցին 1921 թվականի հոկտեմբերին Կարսում։ Այստեղ Թուրքիան փորձեց Հայաստանին պարտադրել ընդունելու դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագիրը, բայց հաջողության չհասավ։
 
Դրանից հետո մարտի 16-ի պայմանագրով Նախիջևանը տրվեց ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին։ Պատճառն այն էր,որ 1920 թվականի հուլիսի 27-ին սովետական զորքերը մտել էին Նախիջևան, և հաջորդ օրը կազմված հեղկոմը Նախիջևանում հռչակել էր սովետական իշխանություն։ Սովետական Ռուսաստանը չէր կարող սովետական իշխանություն ունեցող Նախիջևանը թողնել Հայաստանին,որտեղ տապալվել էր սովետական իշխանությունը, և ստեղծված դաշնակցական կառավարությունը ռազմական գործողություններ էր վարում սովետական զորքերի դեմ։
 
Չնայած Կարսում ստորագրված պայմանագրին՝ Թուրքիան դեռ հույս ուներ վերականգնել դեկտեմբերի 2-ի պայմանագիրը և այդ պատճառով էլ ձգձգում էր իրականացնել սովետաթուրքական սահմանի սահմանազատում և սահմանագծում։ Թուրքիան ոգևորվել էր նաև Սովետական Միությանը լորդ Քերզոնի ներկայացրած վերջնագրով։
 
Հանդիպելով Սովետական Միության կառավարության վճռական դիմադրությանը՝ Թուրքիան վերջապես համաձայնվել է 1925 թվականի դեկտեմբերին Սովետական Միության հետ ստորագրել նոր պայմանագիր,որով ամրապնդվում էր մարտի 16-ին ստորագրված պայմանագրի պահանջները։ Դրանից հետո՝ 1926 թվականին, Թուրքիան հարկադրված էր իրականացնել սովետաթուրքական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը։
 
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻՑ
 
Հայաստանում սովետական կարգերի վերականգնումից հետո Լենինը հետաքրքրվել է մարտի 16-ի պայմանագիրը կատարելու ընթացքով։ Այդ հարցը քննարկվել է Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյում։
 
Այդ կապակցությամբ Լենինը հանձնարարել է Գ. Չիչերինին Օրջոնիկիձեի միջոցով հեռագիր ուղարկել Թուրքիայում սովետական ներկայացուցիչ Մդիվանուն` նրա առաջ խնդիր դնելով հետևյալը. «Նկատի ունենալով կոմունիստների կողմից Երևանի գրավումը, անհրաժեշտ է անհապաղ կենսագործել Մոսկվայի կոնֆերանսում ընդունված նոր սահմանները և, մասնավորապես, անհրաժեշտ է Ալեքսանդրապոլն անհապաղ ազատել թուրքերից:
 
Մեր անունից կտրական բողոք հայտնեցեք Կարաբեքիր փաշայի այն հայտարարության դեմ, թե նա չի ցանկանում ազատել Ալեքսանդրապոլը և Ազգային մեծ ժողովի կառավարությանը հաղորդեցեք, որ մենք վճռականապես պնդում ենք, որ թուրքական զորքերն անհապաղ հեռանան Մոսկվայում որոշված սահմանից այն կողմը:
 
Մատնանշեք այն բանը, թե ինչ ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ թուրքական զորքերի ընդհարումը կարմիրբանակային զորամասերի հետ, և նաև այն, որ բոլոր սովետական հանրապետությունները սերտ և անխախտելի դաշինքի մեջ են գտնվում Սովետական Ռուսաստանի հետ»:
Վերոհիշյալ պահանջին թուրքական կառավարությունը ապրիլի 10-ին ուղարկել է բացասական պատասխան՝ հայտարարելով,թե Թուրքիայի անվտանգությունը ապահովելու համար Ալեքսանդրապոլում պետք է մնան թուրքական զորքերը։
 
Ապրիլի 13-ին Չիչերինը նոր նոտա է ուղարկել քեմալական Թուրքիայի կառավարությանը՝ վճռականորեն պահանջելով զորքերը հեռացնել Ալեքսանդրապոլի շրջանից: Նույն օրը Լենինի հանձնարարության համաձայն՝ 11-րդ Կարմիր բանակի հրամանատար Հեկկերը, իր հերթին, նորից Կարաբեքիր փաշայից վճռականորեն պահանջել է զորքերը հեռացնել Ալեքսանդրապոլի գավառից և հայտարարել, որ հակառակ դեպքում կսկսի ռազմական գործողություններ:
Սակայն, Հեկկերի վերոհիշյալ պահանջը թուրքական կառավարությունը նորից մերժել է նույն պատճառաբանությամբ և պահանջել է պատժել Հեկկերին՝ Թուրքիային ահաբեկելու համար։
 
Բայց, Հեկկերին ոչ ոք դիտողություն չի արել, քանի որ նա կատարում էր Սովետական Ռուսաստանի կառավարության ղեկավար Լենինի հանձնարարությունը։
Հեկկերն իր նամակը Կարաբեքիրին ուղարկելու հետ միասին իր զորամասերը բերել է ելման դիրք` պատրաստ ռազմական գործողություններ սկսելու համար:
Սա արդեն անսպասելի էր Կարաբեքիրի համար: Եվ նա հարկադրված էր արագացնել իր զորքերի էվակուացիան, որոնք զբաղեցրել էին Ղարաքիլիսայից մինչև Ալեքսանդրապոլ տարածքը:
 
Այս ամենից հետո Թուրքիայի համար պարզ է դարձել, որ այլևս չի հաջողվի կառչել Ալեքսանդրապոլի պայմանագրից: Ենթարկվելով Սովետական Ռուսաստանի վճռական պահանջին՝ Թուրքիայի արտաքին գործերի կոմիսար Ահմեդ Մուխթարը 1921 թ. ապրիլի 14-ին Չիչերինին հայտնել է, որ ապրիլի 15-ից սկսած թուրքական զորքերը կհեռանան Ալեքսանդրապոլ քաղաքից ու գավառից:
 
Թուրքական զորքերի հեռացումն ավարտվել է 1921 թ. ապրիլի 22-ին,որը պատահականորեն զուգադիպել է Լենինի ծննդյան օրվան։
Այսպիսով քեմալական Թուրքիան իր զորքերն Ալեքսանդրապոլից հանել է՝ միայն Սովետական Ռուսաստանի Լենինի ղեկավարած կառավարության վճռական պահանջին ենթարկվելով:
 
Ալեքսանդրապոլում ամեն տարի ապրիլի 22-ը նշել են որպես թուրք զավթիչներից քաղաքն ազատագրելու օր։ Լենինը մահացել է 54 տարեկան հասակում 1924 թվականի հունվարի 21-ին։ Ալեքսանդրապոլի բնակիչները որպես երախտագիտության նշան,որոշել են իրենց քաղաքը՝Ալեքսանդրապոլը, վերանվանել Լենինական։ 1991 թ. ապրիլի 22-ին Հայաստանի կոմկուսը պատրաստվում էր նշել ԱլեքսանդրապոլԼենինականը թուրքական զավթիչներից ազատագրելու 70-ամյակը: Այդ օրը զուգադիպում էր նաև Լենինի ծննդյան տարեդարձին: Սակայն, հհշական իշխանությունները մերժել են թուրքական զավթիչներից Ալեքսանդրապոլի ազատագրման 70-ամյակի նշումը:
 
Դրա փոխարեն գերադասել են այդ օրը Երևանում քանդել Լենինի արձանը, քան նշել Հայաստանի երկրորդ քաղաքը թուրքական զավթիչներից ազատագրելու 70-ամյակը: Լենինի արձանը քանդելու հետ միասին հհշականները ավերեցին այդ արձանի քանդակազարդ պատվանդանը, որը համարվում էր հայկական ճարտարապետության հրաշալի գանձերից մեկը:
 
ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
 
Արդեն 100 տարուց ավելի է, ինչ դաշնակցության զանազան պարագլուխներ, գաղափարախոսներ, դրանց նորօրյա հետևորդներ կրկնում են, թե Լենինը հայկական հողերը ծախել է թուրքերին՝ միաժամանակ չբերելով իրականությանը համապատասխանող ոչ մի փաստ։ Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը իր գոյության երկու տարվա ընթացքում ստորագրել է հետևյալ պայմանագրերը․
 
1․1918 թվականի հուլիսի 4-ին Գերմանիայի ներկայացուցիչ Լոսևի միջնորդությամբ Թուրքիայի հետ Բաթում քաղաքում ստորագրված պայմանագրով ոչ միայն հրաժարվել է Արևմտյան Հայաստանից,այլև Արևելյան Հայաստանի կենսաբեր տարածքներից։ Այդ պայմանագրով Հայաստանի տարածքը կազմել է 8․000 ք կմ,որի մեջ չեն մտցվել Նախիջևանը, Ղարաբաղը։
 
2․1919 թվականի նոյեմբերին անգլիացի գեներալի թելադրանքով Հայաստանի վարչապետ Խատիսյանը, Ադրբեջանի վարչապետ Ուսուբեկովի հետ ստորագրած պայմանագրով համաձայնվել է Ղարաբաղը ժամանակավորապես թողնել Ադրբեջանի կազմում։
 
Այս պայմանագրի ստորագրման կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․
 
Ժամանակավոր պայմանագիրը ստորագրելուց առաջ անգլիացի գեներալը հայտարարել է՝ասելով, թե շուտով տեղի կունենա խաղաղության կոնֆերանս,որտեղ կորոշվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, և առաջարկել է մինչև խաղաղության կոնֆերանսի հրավիրելը Ղարաբաղը ժամանակավորապես թողնել Ադրբեջանի կազմում։
 
Անգլիացի գեներալը կարող էր հաշվի առնել Ղարաբաղում հայկական բնակչության մեծամասնությունը․Ղարաբաղը թողնել Հայաստանի կազմում մինչև խաղաղության կոնֆերանսի հրավիրումը,որը միակ ճիշտ լուծումը կլիներ։
 
Պարզ է,որ անգլիացի գեներալը պաշտպանել է Ադրբեջանի շահերը։ Անգլիացի գեներալի նկատի ունեցած խաղաղության կոնֆերանսը,որն ավարտվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին՝ Սևրի դաշնագրի ստորագրմամբ, չի որոշել Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, և Ղարաբաղը մնացել է Ադրբեջանի կազմում։
 
3․1920 թվականի նոյեմբերի 13-ին Վրաստանի հետ ստորագրված պայմանագրով Լոռին հանձնել է Վրաստանին՝պայմանով, որ Վրաստանը Հայաստանին օգնի Թուրքիայի դեմ պատերազմում։
 
Այս կապակցությամբ պետք է ասել հետևյալը․Վրաստանի հետ կնքված այդ պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ռազմական մինիստր,դաշնակցության անդամ Ռուբեն Տեր-Մինասյանը և Վրաստանի ռազմական մինիստրը։ Պայմանագրի ստորագրումից հետո անմիջապես մենշևիկյան Վրաստանը իր զորքերը մտցրել է Լոռի, և, փաստորեն,դրանով Վրաստանը հնարավորություն է ստացել զավթել Հայաստանի կարևոր կենսաբեր տարածքներից մեկը և այնտեղ հաստատել իր տիրապետությունը։ Նաև ընդգծեմ, որ Վրաստանը պայմանագրով պարտավորվել էր օգնել Թուրքիայի դեմ պատերազմող Հայաստանին, բայց,նույնիսկ, մի զինվոր չի ուղարկել հայ-թուրքական ռազմաճակատ։ Պետք է նշել, որ մինչև այսօր հայտնի չէ, թե Լոռին Վրաստանին հանձնելու պայմանագիրը ստորագրելով՝ Ռուբեն Տեր-Մինասյանն ո՞ւմ շահերով է ղեկավարվել․ Հայաստանի՞ թե՞ մենշևիկյան Վրաստանի։
 
4․1920 թվականի դեկտեմբերի 2-ին լորդ Քերզոնի խորհրդով Ալեքսանդրապոլում ստորագրված պայմանագրով Հայաստանի տարածքը կազմել է դարձյալ 8․000 ք կմ։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը Արևմտյան տերությունների խորհրդով Հայաստանի կենսաբեր բոլոր տարածքները հանձնել է Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին։ Այնուհետև, դժվար չէ նկատել, որ հայկական հողերը Թուրքիային,Ադրբեջանին և Վրաստանին է հանձնել դաշնակների ղեկավարած Հայաստանի կառավարությունը։ Եվ այս բոլորից հետո այդ կեղծարարները իրենց կատարած հանցանքը կոծկելու համար Լենինին են մեղադրում՝ հայկական հողերը թուրքերին և մյուսներին ծախելու մեջ։
 
Մենք պարտական ենք Լենինին երախտագիտությամբ հիշել, որ նրա շնորհիվ մենք ունենք գոնե այսօրվա Հայաստանը։ Այսօր, հատկապես 2020 թվականի 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը հայտնվել է վտանգավոր իրավիճակում և ստեղծված դժվարին պայմաններում մեզ հարկավոր է համախմբվել և պաշտպանել մեր երկիրը 29․800 ք կմ տարածքով։
 
Հարգելի ընկերներ, բարեկամներ և համակիրներ, որքան հնարավոր է շատ համառոտ ձեր ուշադրությանը ներկայացրի Սովետական Պետության հիմնադիր և ղեկավար Լենինի ունեցած դերը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։ Ձեզ եմ թողնում օբյեկտիվորեն գնահատել, թե որքանով են ճիշտ պատմության կեղծարարները։
 
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ


ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերումԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԴպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՍամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներԻնչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքումԻրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. ԵրանոսյանԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода