Գրիգոր Խաչատրյանը նշանակվել է Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր
Մշակութային2023 թ.ի հունվարի 31-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի առաջարկով՝ գեղարվեստական խորհրդում քննարկվել է ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակելու հարցը եւ միաձայն տրվել դրական կարծիք: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի պաշտոնական էջից: