Iravunk.com | «Փաստ». Ինչո՞ւ է 17 ամիս անազատության մեջ պահվում Արամ Գասպարյանը
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի «Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են Բլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան Շոլցին Նպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ Կրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը

«Փաստ». Ինչո՞ւ է 17 ամիս անազատության մեջ պահվում Արամ Գասպարյանը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանն արդեն մոտ 17 ամիս՝ ավելի քան 530 օր գտնվում է անազատության մեջ: Սա՝ այն պայմաններում, երբ անազատության մեջ գտնվելու ընթացքում ունեցել է առողջական խնդիրներ, որոնց մասին, սակայն, ինչպես իրեն ճանաչողներն են ասում, առանձնապես չի բարձրաձայնել՝ ելնելով իր անցած ճանապարհից, մարդկային տեսակից և երեք պատերազմներին մասնակցելու փաստից: «Փաստ» թերթի տեղեկություններով, գտնվելով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, Գասպարյանը նաև ունեցել է առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որ ՔԿՀ վարչակազմը ստիպված է եղել գրանցել շտապ օգնության կանչ:

Ի դեպ, որքան մեզ է հայտնի, մինչև կալանավորումը Գասպարյանը նման առողջական խնդիրներ չի ունեցել: Իրավաբանները նշում են, որ իրավունքի մեջ այս իրավիճակը բնութագրվում է որպես մարդու խոշտանգում: Ավելին, մոտ 7 ամիս, ինչպես Արամ Գասպարյանի փաստաբաններն են նշում, դատարանի կողմից նա լսված չի եղել: Ի մասնավորի, նրա խափանման միջոցը փոխելու հարցը քննարկվել էր 2022 թվականի հուլիսի 26-ին: Դատավոր Ֆարխոյանը միջնորդությունը մերժել էր, սակայն դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մինչ հունվարի 30-ը, դատարանն ընդամենը երեք դատական նիստ է նշանակել, որոնք փաստացի չեն կայացել, որոնցից մեկը՝ դատական իշխանության կողմից ժողովի նախաձեռնման հետևանքով:

Այսինքն, դատարանը, փաստացի գիտակցելով, որ իր որոշմամբ կա կալանավորված անձ, 7 ամսվա մեջ ընդամենը երեք դատական նիստ է նշանակում, որոնցից մեկն էլ չի կայանում դատավորի՝ ժողովի մասնակցելու պատճառով: Հավելենք, որ ըստ իրավաբանների, քրեական վարույթն ամբողջությամբ կազմված է ընդամենը ինչ-որ կենցաղային խոսակցությունների վրա, և Արամ Գասպարյանը 530 օրից ավելի կալանավորված է այնպիսի մեղադրանքներով, որոնց պարագայում, նույնիսկ գործում ոչ մի փաստ չլինելու պայմաններում, բայց մեղադրական բնույթի դատավճռի դեպքում, անխուսափելիորեն գործելու է ՀՀ քրեական օրենսգրքի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, որի պայմաններում Արամ Գասպարյանն արդեն իսկ փաստացի պատժի 1/3 կրելու հիմքով կարող էր հենց հիմա ազատ արձակվել: Սակայն նույնիսկ այս պայմաններում դատավոր Ֆարխոյանը գտնում է, որ Արամ Գասպարյանը պետք է շարունակի մնալ կալանավորված:

Դեռևս 2021 թվականի դեկտեմբերին դատավոր Արմեն Դանիել յանը, որը հայտնի է իշխանությունների ցանկությամբ բոլորին կալանավորելով, գտել էր, որ Արամ Գասպարյանին պետք է կալանավորել, քանի որ երկու վկա կա, որոնք պետք է լսվեն դատարանում: Այդ երկու վկաները լսվել են դեռևս 2022 թվականի հուլիսին, բայց 2023 թվականի փետրվար ամիսն է, այնինչ Արամ Գասպարյանը դեռ կալանավորված է: Այսինքն, ստացվում է, որ Ֆարխոյանը գերազանցում է նույնիսկ Արմեն Դանիել յանին:

Ի դեպ, հավելենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում, այդ թվում՝ Հայաստանի դեմ կայացված գործերով, նշել է, որ վկաների նկատմամբ ճնշումների վտանգն ընդունելի է վարույթի սկզբնական փուլում. այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում դրանք այլևս բավարար չեն անձի կալանքը հիմնավորելու համար։ Այս հանգամանքը ևս հստակ նշվել ու հիմնավորվել է դատարանում, սակայն, ինչպես երևում է, դատավոր Ֆարխոյանի համար նույնիսկ դա նշանակություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода