Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթին Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ին ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

ՔՊ-Ն` ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ «ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ»

Վերլուծություն

Մա­լա­թի­ա­յի տո­նա­վա­ճա­ռի փա­կու­մը ար­վել է կա՛մ «սրտի օ­լի­գարխ» Գռզո­յի շա­հերն ա­ռաջ տա­նե­լու, կա՛մ նի­կո­լա­կան հեր­թա­կան բե­մադ­րու­թյու­նը խա­ղար­կե­լու հա­մար: Կար­ծես թե հիմ­նա­վոր են այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ ՔՊ-ն ու­զում է մա­յի­սին Ե­րև­ա­նի ա­վա­գա­նու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը, և պատ­կե­րաց­րեք` «քըխ տե­սուչ­նե­րի» ձե­ռամբ փո­ղո­ցում հայտն­ված ա­ռևտ­րա­կան­նե­րին «փրկում» է և տո­նա­վա­ճա­ռը վե­րա­բա­ցում Նի­կո­լը, կամ ՔՊ քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու Տիգ­րան Ա­վի­նյա­նը:

ԽՈՒՆ­ՏԱ­ՅԻ «ԻՆՔՆԱՓՐ­ԿԻՉ» ԽԱ­ՂԵՐ

Ինչ լավ է, չէ՞... Երբ ՔՊ-ի վար­կա­նիշը, ըստ Գե­լա­փի, ըն­կել է մին­չև 9,5 տո­կոս, Ե­րև­ա­նում ար­վում են ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ, ո­րոնց ընդ­դի­մու­թյու­նը չի էլ հասց­նի պատ­րաստ­վել: Եվ «Տո­նա­վա­ճառ» քա­րոզ­չա­կան օ­պե­րա­ցի­ա­յով քվե­ներ են հայ­թայթ­վում, դե բո­լոր տե­սա­կի ծախ­սերն էլ` ի կա­տա­րումն տե­սուչ­նե­րի պա­հանջ­նե­րի, մնում են սե­փա­կա­նա­տի­րոջ վրա...

Ինչ­պես նշում է «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյա­նը. «Մա­լա­թի­ա­յի շու­կա­յի ա­ռևտ­րա­կան­ներն է­սօր կրում են ի­րանց ընտ­րա­ծի հե­տև­անք­նե­րը, ու դա շատ օ­րի­նա­չափ պա­տիժ ա էդ մարդ­կանց հա­մար: Դա հենց ճա­կա­տագ­րի հեգ­նանքն ա, ու ի­րանք ի­րանց հո­գու խոր­քում դրա հետ հա­մե­րաշխ են: Չեմ հաս­կա­նում` ինչն ա պատ­ճա­ռը, որ էս թե­ման էլ մարդ­կանց բա­ժա­նել ա եր­կու մա­սի. մի մասն ա­սում ա «դրանց տեղն ա, մի բան էլ քիչ ա», մյուս մասն էլ, թե բա «ժո­ղովր­դին բան մի ա­սեք»: Այ ձեր ցա­վը տա­նեմ ժո­ղովր­դին ո՞վ ա բան ա­սում, էդ ժո­ղո­վուրդն ինքն ի­րան ար­դեն նենց ա «ասել», որ մնա­ցել ա գոր­ծա­զուրկ, ի­րանց էլ բան չկա ա­սե­լու:

Կսկսե՞ն ճիշտ մտա­ծել՝ կսկսեն ապ­րել նոր­մալ, կշա­րու­նա­կե՞ն թշվառ վիժ­ված­քին հա­մա­րել ի­րանց կուռ­քը՝ կմնան գոր­ծա­զուրկ: Էս էն տեղն ա, որ ընդ­դի­մու­թյու­նից բան կախ­ված չի, ու հա, հա­մա­ձայն եմ պետք չի չա­րախն­դալ ան­գամ գոր­ծա­զուրկ նի­կո­լա­կան­նե­րի վրա»: Բայց նման է, որ Նի­կո­լը փոր­ձե­լու է մի ան­գամ ևս օգ­տա­գոր­ծել տո­նա­վա­ճա­ռի «պո­ղոս­նե­րին»: Ի դեպ, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ճամ­բա­րում կար­ծես թե քննար­կում­ներ ե­ղան` իսկ չար­ժի՞ փոր­ձել օգտ­վել ի­րա­վի­ճա­կից և փոր­ձել ա­ռևտ­րա­կան­նե­րին «իրեն­ցով» ա­նել: Բայց կար­ծես թե դա ռե­ալ տար­բե­րակ չեն հա­մա­րում:

Զու­գա­հե­ռա­բար հա­մա­ցան­ցում աշ­խու­ժա­ցել է կեղ­տոտ հա­կա­քա­րոզ­չու­թյու­նը Սերժ Սարգ­սյա­նի դեմ: Հեր­թական դա­տա­կան նիստն էլ հեր­թա­կան կրկե­սա­յին դրվագն էր: Սերժ Սարգ­սյա­նի դա­տա­կան նիս­տի ժա­մա­նակ վկա­յին ա­սում են՝ պատ­մեք, թե մյուս վկա­յի հետ ինչ­պես եք ծա­նո­թա­ցել: Պատ­մում ա, մեկ էլ ա­սում ա` «դե լավ տներ ու­ներ»: Ա­սում են` ին­չի՞ է նախ­կի­նում տված ցուց­մուն­քը հա­կա­սում այ­սօր­վա ցուց­մուն­քին, ա­սում է «չեմ հի­շում, ին­չի եմ այդ­պես ա­սել»:

Բայց ինչ­պես ժա­մա­նա­կին ա­սել էր ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը. «Պատ­մու­թյու­նը գրվում է փաս­տե­րով»: Իսկ ՔՊ-ական­նե­րի յու­րա­քան­չյուր փչած փու­չիկ մե­կը մյու­սի ե­տև­ից պայ­թե­լու է, սա­կայն փոր­ձում են փու­չիկ­նե­րը փրկել: Օ­րի­նակ, մի­ֆը, որ 30 տա­րի բա­նակ չի ե­ղել` հի­մա ա­մեն կերպ փոր­ձում են 2020-ի փչա­ցած սպա­ռա­զի­նու­թյու­նը «նաղ­դեն» նախ­կին­նե­րի վրա, ու դրա­նով նրանց գրպա­նը գցեն 2020-ի կա­պի­տու­լյա­ցի­ան: Բայց նման է, որ Պատ­րոն Դա­վոն հա­մա­ռո­րեն չի ու­զում այդ զեն­քե­րի հար­ցով կեղծ ցուց­մունք տալ «նախ­կին­նե­րի» պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սեյ­րան Օ­հա­նյա­նի դեմ, որ­պես­զի մեծ աղ­մու­կով Օ­հա­նյա­նին կա­լա­նա­վո­րեն, և այդ պատ­ճա­ռով Դա­վո­յին պատ­ժում են կա­լան­քով... Դե, գե­նե­րա­լին «բռնե­լու» դեպ­քում հա՛մ պար­տու­թյու­նը կգրեն «նախ­կին­նե­րի» վրա, համ ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյու­նը կգլխա­տեն:

Մյուս ուղ­ղու­թյունն էլ 15 զին­ծա­ռա­յող­նե­րի մա­հը «սվա­ղելն» է: Ըստ ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նի. «15 զին­վո­րի կյանք խլած հրդե­հին Սու­րեն Պա­պի­կյա­նը պա­տաս­խա­նում է հուժ­կու... անձ­նա­կան քա­րո­զար­շա­վով:

Թե բա «նա­խա­րա­րը այ­ցեր է սկսել զո­րա­մա­սեր, խո­սում է սպա­նե­րի և զին­վոր­նե­րի հետ, ֆլան-ֆստան-մստան»... Բնա­կա­նա­բար լու­սան­կար­նե­րը մա­մուլ լցնե­լով:

Այ­սինքն` Պա­պի­կյանն այս եր­կու շա­բա­թը ծախ­սել է ոչ թե ե­ղած հա­մա­կար­գա­յին խնդրին լու­ծում տա­լու (խայ­տա­ռակ կեն­ցա­ղա­յին պայ­ման­ներ, նոր­մալ զո­րա­նոց­նե­րի բա­ցա­կա­յու­թյուն զո­րա­մա­սե­րում), այլ իր հան­րա­յին կեր­պա­րը փրկե­լու պլան մշա­կե­լով:

Բա­ցատ­րեմ, թե ին­չու են այդ այ­ցե­րը զուտ ինք­նա­գո­վազդ:

Նոր­մալ պե­տու­թյուն­նե­րում կան տար­բեր ինս­տի­տու­ցի­ո­նալ մե­խա­նիզմ­ներ զին­ված ու­ժե­րի խնդիր­նե­րը բա­ցա­հայ­տե­լու հա­մար:

Օ­րի­նակ՝ մին­չև հե­ղաշր­ջու­մը ՀՀ նա­խա­գա­հին կից (խորհր­դա­րա­նա­կան հա­մա­կար­գին անց­նե­լուց հե­տո՝ ՀՀ վար­չա­պե­տին կից) կար գլխա­վոր ռազ­մա­կան տե­սու­չի գրա­սե­նյակ, ո­րի նպա­տա­կը հենց զին­ված ու­ժե­րը ստու­գելն էլ:

Երբ Նի­կո­լը զավ­թեց իշ­խա­նու­թյու­նը, ա­պա ո­րոշ ժա­մա­նակ անց ռազ­մա­կան տե­սու­չի գրա­սե­նյա­կը վե­րան­վա­նե­ցին ռազ­մա­կան վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյուն ու... տա­րան ՊՆ-ի են­թա­կա­յու­թյան տակ, այ­սինքն ստու­գող մար­մինն այ­սու­հետ պետք է են­թարկ­վեր այն կա­ռույ­ցի ղե­կա­վա­րին, ո­րին պի­տի ստու­գեր»:

ՆԻ­ԿՈ­ԼԸ ԼԵ­ՎՈ­ՆԻ «ՍԽԱ­ԼԸ» ՉԻ ԿՐԿՆՈՒՄ

LTP 

Պա­պի­կյա­նը նա­և հայ­տա­րա­րեց, որ 2023-ը լի­նե­լու է «բա­նա­կի ող­նա­շա­րը ուղ­ղե­լու» տա­րի: Հի­մա 2020-ի նո­յեմ­բե­րից սկսած բա ի՞նչ է­իք ա­նում, այ կա­պի­տու­լյանտ­ներ: Ճիշտ է` հետև­ո­ղա­կա­նո­րեն ջար­դում է­ին բա­նա­կի ող­նա­շա­րը: Հի­շեք Պա­պի­կյա­նի նա­խորդ­նե­րի վար­քա­գի­ծը... Իսկ ին­չո՞ւ:

Վե­րա­դառ­նանք 1998 թվա­կան: Ու­ղիղ 25 տա­րի ա­ռաջ Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նը հրա­ժա­րա­կան տվեց. «Իշխա­նու­թյան ձեզ հայտ­նի մար­մին­նե­րի կող­մից ինձ ներ­կա­յաց­վել է հրա­ժա­րա­կա­նի պա­հանջ:

Նկա­տի ու­նե­նա­լով, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում Նա­խա­գա­հի սահ­մա­նադ­րա­կան լի­ա­զո­րու­թյուն­նե­րի կի­րա­ռու­մը հղի է երկ­րի ա­պա­կա­յու­նաց­ման լուրջ վտան­գով, ես ըն­դու­նում եմ այդ պա­հան­ջը եւ հայ­տա­րա­րում իմ հրա­ժա­րա­կա­նը:

Զերծ եմ մնում ո­րե­ւէ մեկ­նա­բա­նու­թյու­նից կամ գնա­հա­տա­կա­նից՝ ի­րադ­րու­թյու­նը չսրե­լու նպա­տա­կով: Մի­այն հարկ եմ հա­մա­րում նշել, որ իշ­խա­նու­թյան ճգնա­ժա­մում Ար­ցա­խի հար­ցի ար­ծար­ծումն ըն­դա­մե­նը պատր­վակ էր: Խնդի­րը շատ ա­վե­լի խորն է եւ կապ­ված պե­տա­կա­նու­թյան հիմ­նադ­րույթ­նե­րի, խա­ղա­ղու­թյան ու պա­տե­րազ­մի այ­լընտ­րան­քի հետ: Իսկ կյան­քը ցույց կտա, թե ով ինչ է ա­րել Ար­ցա­խի հա­մար, եւ ով է ի­րա­կա­նում ծա­խում այն»:

Պար­զո­րոշ ա­սած` պան­թուր­քիս­տա­կան հրե­շի հետ «խա­ղա­ղու­թյան օ­րա­կարգ» խա­ղա­ցող Տեր-Պետ­րո­սյա­նին վռնդո­ղը Վազ­գեն Սարգ­սյա­նի զա­վակն էր` փա­ռա­պանծ Հա­յոց բա­նա­կը: Ռո­բերտ Քո­չա­րյանն ու Սերժ Սարգ­սյանն էլ բա­նա­կի հետ սեր­տո­րեն առնչ­ված է­ին մինչ այդ պա­հը, իսկ հե­տո ե­ղան հաղ­թա­կան խա­ղա­ղու­թյուն ա­պա­հո­ված գլխա­վոր գե­րա­գույն հրա­մա­նա­տար­ներ: Իսկ պան­թուր­քիզ­մի դրա­ծո Նի­կո­լը 2018-ին իշ­խա­նու­թյու­նը զավ­թե­լուց հե­տո ո­րո­շեց չկրկնել Լև­ո­նի «սխա­լը» և հե­տև­ո­ղա­կա­նո­րեն ոչն­չաց­նել բա­նա­կը: Որ հա՛մ ի­րեն գա­հըն­կեց ա­նող չլի­նի, հա՛մ թուր­քի դեմ կռվող: Իսկ թու­նա­վոր մար­տա­կան քա­րոզ­չու­թյու­նը կի­րառ­վեց ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի դեմ` կեն­սա­բա­նա­կան թշնա­մու հետ «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի» մա­հա­բեր կոն­ցեպ­տը նե­րար­կե­լու հա­մար:

Ինչ­պես գրել է Մի­քա­յել Մի­նա­սյա­նը. «Իրա­կա­նու­թյու­նից գի­տակց­ված զանգ­վա­ծա­յին փա­խուս­տի եր­կա­րա­տև գոր­ծըն­թա­ցը գի­տա­կան ​​ա­ռա­ջըն­թա­ցի և թվա­յին տեխ­նո­լո­գի­ա­նե­րի զար­գաց­մամբ ցույց է տա­լիս էքս­պո­նեն­ցի­ալ աճ. հա­սա­րա­կու­թյու­նը հե­ռա­նում է ի­րա­կա­նու­թյու­նից՝ ստեղ­ծե­լով նոր ճշմար­տու­թյուն­ներ, այ­նու­հե­տև հետճշ­մար­տու­թյուն­ներ և այ­նու­հե­տև մե­տաճշ­մար­տու­թյան տի­ե­զերք, ո­րը նե­րա­ռում է. բո­լոր տե­սա­կի ճշմար­տու­թյուն­ներ (հու­զա­կան, հա­մա­տեքս­տա­յին, պայ­մա­նագ­րա­յին և այլն): Ճշմար­տու­թյան տար­բե­րակ­նե­րի այս հե­տաքրք­րա­շարժ բազ­մա­զա­նու­թյու­նը խայ­տա­ռակ կեր­պով ծած­կում է գի­տակ­ցու­թյան մեր­կու­թյու­նը. մե­տա-ճշմար­տու­թյու­նը ճա­նա­պարհն է դե­պի ա­վե­լի հեշտ, պատ­րան­քա­յին (պայ­մա­նագ­րա­յին) կեղծ եր­ջան­կու­թյուն»:

Նի­կո­լի մե­տաճշ­մար­տու­թյան տի­ե­զեր­քը հենց թուր­քի հետ «խա­ղա­ղու­թյան օ­րա­կարգ» կո­չե­ցյալն է, որն ան­տե­սում է և՛ պատ­մու­թյու­նը, և՛ աշ­խար­հագ­րու­թյու­նը, և՛ ցե­ղաս­պա­նու­թյան ռե­ա­լու­թյու­նը... Ի դեպ, Թուր­քի­ան ի­րաց­րել է «փա­փուկ ու­ժի» մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոն­ցով հա­րև­ան Վրաս­տա­նը գործ­նա­կա­նում կլա­նել է: Նույ­նը սպաս­վում է և Հա­յաս­տա­նին` բա­վա­կա­նին դան­դաղ մահ Թուր­քի­ա­յի գրկում: Սա­կայն բա­րե­բախ­տա­բար կա Ադր­բե­ջան, ո­րի թրքու­թյու­նը չի կա­րո­ղա­նում գո­նե ժա­մա­նա­կա­վո­րա­պես թաքց­նել ցե­ղաս­պան մար­դա­կե­րի բնազ­գը, և դա հա­յու­թյա­նը սթա­փեց­նում է «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի» մե­տաճշ­մար­տու­թյան թմբի­րից... Հենց դրա հե­տև­անքն է, որ ըստ Գե­լա­փի, 97 տո­կո­սի հա­մար ա­նըն­դու­նե­լի է ար­ցախ­ցի­նե­րի` որ­պես ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն Ադր­բե­ջա­նի կազ­մում լի­նե­լու հե­ռան­կա­րը: Բայց պետք է հա­ջորդ սթա­փեց­նող ազ­դա­կը, որ հայ ժո­ղո­վուր­դը ան­ցում կա­տա­րի դե­պի Ազգ-բա­նակ և Եր­կիր ամ­րոց:

Բայց Չոր­րորդ տե­ղե­կատ­վա­կան հե­ղա­փո­խու­թյան և զար­գա­ցած ին­տեր­նե­տի դա­րաշր­ջա­նում, երբ յու­րա­քան­չյու­րը կա­րող է ստեղ­ծել իր սե­փա­կան «իրա­կա­նու­թյու­նը» (կամ մի­ա­նալ գո­յու­թյուն ու­նե­ցող­նե­րին), ի­րա­վի­ճա­կը սրվում է նրա­նով, որ ի­րա­կա­նու­թյու­նից փախ­չե­լու խնդի­րը դառ­նում է սո­ցի­ա­լա­կան թրենդ՝ գրա­վե­լով մեծ խմբեր, ժո­ղո­վուրդ­ներ, երկր­ներ և քա­ղա­քա­կան դա­սեր: Սա­կայն այդ չա­րի­քը կա­րե­լի է վե­րա­ծել բա­րի­քի` նույն տեխ­նո­լո­գի­ա­ներն օգ­տա­գոր­ծե­լով ցան­ցա­յին ազգ և ցան­ցա­յին պե­տու­թյուն կեր­տե­լու հա­մար: Հա­յերս դրա հա­մար ու­նենք ա­մեն ինչ, սա­կայն մեր թշնա­մի­նե­րը ի­րենց կա­մա­կա­տար Նի­կո­լի ձե­ռամբ ա­րա­գաց­նում են հա­յոց պե­տա­կա­նու­թյան ոչն­չա­ցու­մը: Եվ այդ գոր­ծըն­թա­ցի շրջա­նակ­նե­րում տա­րա­տե­սակ սո­րո­սա­կան տա­կանք­նե­րի և ա­նու­ղեղ մտա­վո­րա­կան­նե­րի ձե­ռամբ փոր­ձում են Ար­ցա­խում ակ­տի­վաց­նել ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի օ­րա­կար­գը, ո­րը կա­վարտ­վի Ար­ցա­խի սու­բյեկ­տայ­նու­թյան վե­րա­ցու­մով: Ե­րև­ի թե, սրանց շատ է խան­գա­րում ար­ցախ­ցու հրա­շա­լի հաս­տա­կո­ղու­թյու­նը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода