Ընդդիմադիրներին թույլ չեն տվել այցելել ողջակիզված տղաների դեպքի վայր
ՆերքաղաքականՊարզվում է` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարաններից մեկում 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո` ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել դեպքի վայր, բայց նրանց արգելել են: Այս մասին տեղեկացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
«Իսկ հիվանդանոց այցելել ենք: Դաժան է… 15 զինվորի մեկ գիշերում մոխրացնել ու դրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, գլուխները պատով չտալ… Անընդհատ ինչ-որ հիմար թեզեր են մեջբերում: Այս մարդկանց համար մարդկային կյանք, հայրենիք ու արժեքներ չկան: Որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտում ունեն»,- ընդգծեց Մինասյանը: