Սպերցյանը` եվրոպական ակումբների` իր ծառայություններով հետաքրքրվելու լուրերի մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է եվրոպական մի շարք ակումբների՝ իր ծառայություններով հետաքրքրվելու մասին լուրերը.
«Ես, ինչպես և դուք, բոլոր նորությունները կարդում եմ մամուլում: Ինձ և ծնողներիս ոչ ոք չի զանգել: Ապագայիս վերաբերյալ դեռ որեւէ մեկի հետ քննարկում չեմ ունեցել:
Եվրոպայում խաղալու ցանկություն ունեմ, բայց այս պահին «Կրասնոդարում» եմ: Ցանկանում եմ հաջողությունների հասնել այս ակումբի հետ»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը: