Սի Ցզինպինը հրամայել է բանակին պատրաստ լինել Թայվանի օպերացիային. ԱՄՆ հետախուզություն
ՄիջազգայինԱՄՆ հետախուզությունը հայտնում է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամայել է բանակին պատրաստ լինել մինչև 2027 թվականը Թայվանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողություն իրականացնել։
Այս մասին հայտարարել է ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը Ջորջթաունի համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, հայտնում է Reuters-ը։
«Սա չի նշանակում, որ նա որոշել է ներխուժել 2027 թվականին, բայց դա հիշեցնում է նրա նպատակների և հավակնությունների լրջության մասին։ ԿՀՎ-ում մեր եզրակացությունն այն է, որ ես չէի թերագնահատի նախագահ Սի Ցզինպինի հավակնությունները Թայվանի նկատմամբ»,- ասել է Բերնսը: