Iravunk.com | «Փաստ». Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային
Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը Ադրբեջանին ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ) Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Սամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներ Ինչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքում Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Երեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան

«Փաստ». Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած ու ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս որոշակի հետևություններ անել ներկա պահին կողմնորոշվելու տեսանկյունից ու վեր հանել էական օրինաչափություններ։ Այս առումով հետաքրքրական դիտարկման առարկա են հատկապես Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի արդյունքում տեղի ունեցած զարգացումները։ Պատերազմի խայտառակ արդյունքներին հաջորդեց Հայաստանում ներքաղաքական կյանքում բողոքի պոռթկումը։ Նախ՝ ձևավորվեց «Հայրենիքի փրկության շարժումը», ապա մշտական ցույցեր սկսվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

2021 թվականի ապրիլին Փաշինյանը ձևական հրաժարական տվեց, ու հունիսին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում էին նախկին երեք նախագահները։ Իշխանություններին հակազդելու տեսանկյունից հատկապես նկատելի էր երկրորդ և երրորդ նախագահների ակտիվությունը։ Դրա համար էլ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը առանձնահատուկ փորձում էր հակադրվել կոնկրետ երկու նախկին նախագահներին։ Հիմնական ընդդիմադիր ուժի դերակատարությունն իր վրա վերցրեց «Հայաստան դաշինքը»՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ ընդդիմադիր ուժերից ստանալով ամենաշատ ձայները։ Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքում Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել։

Դրանից հետո սկսեցին մեղադրանքներ հնչել այն մասին, որ Հայաստանի նախկին ղեկավարները՝ մասնավորապես երկրորդ ու երրորդ նախագահները ընդդիմադիր դաշտն իրենցով են արել, դրա արդյունքում էլ Փաշինյանը հնարավորություն ստացավ վերարտադրվելու։ Այլ կերպ ասած՝ հիմնական թեզն այն էր, թե «նախկինները» նպաստեցին Փաշինյանի վերընտրվելուն։ Որպես հիմնավորում ներկայացվում էր այն փաստարկը, թե ժողովուրդը չէր ցանկանում նախկինների վերադարձը, դրա համար էլ նորից ձայն տվեց պարտված, կապիտուլ յացիոն ակտ ստորագրած Փաշինյանին։ Այսինքն, եթե նախկին նախագահները չմտնեին քաղաքական պայքարի մեջ, միգուցե ժողովուրդը հեռացներ Փաշինյանին։ Նույն թեզը հետագայում ևս դարձավ առանձին շրջանակների «սիրելին»: Քանզի Հայաստանում իշխանափոխություն տեղի չունեցավ, հակառակորդն առավել համարձակ քայլերի անցավ, և Հայաստանը շարունակեց նոր հարվածների ենթարկվել, ուստի, հաշվի առնելով անվտանգային ծայրահեղ իրավիճակը, անցյալ տարվա մայիսից ընդդիմությունը սկսեց հանրահավաքային պայքարը՝ սկզբնավորելով «Դիմադրություն» շարժումը։

Տևական ցույցերին ու հավաքներին իրենց մասնակցությունն էին բերում երկրորդ և երրորդ նախագահները։ Եվ այդ ֆոնին կրկին հրապարակ էին նետվում դատողություններ, թե «նախկինների» ներկայությունն է խանգարում, որ ժողովուրդը «հարյուրհազարներով» դուրս գա փողոց ու տապալի Փաշինյանի իշխանությունը։ Ցանկացած կարծիք կյանքի իրավունք ունի: Համարենք, որ վերոնշյալ կարծիքն ունեցողներն իրենց փաստարկներն ունեն, և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն էր խանգարում ձերբազատվել, առաջին նախագահի որակմամբ, «ազգակործան պատուհասից»։ Բայց... արդեն բավական ժամանակ է, ինչ խորհրդարանական ընդդիմությունը ակցիաներ չի կազմակերպում, իսկ մասնավորաբար Ռոբերտ Քոչարյանը բավականին պասիվ է։ Ինչ պատճառներով կամ ինչ հանգամանքներից ելնելով՝ այլ խոսակցության նյութ է: Այս պահին փաստը մնում է փաստ, որ փողոցն ազատ է:

Բայց... Անվտանգային խնդիրները շարունակում են սրվել, Լաչինի միջանցքի փակման արդյունքում Արցախում հումանիտար աղետը շարունակվում է, գործող իշխանությունները շարունակում են կործանարար ուղին, ու հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս «հարյուր հազարներով»: Ավելին, կարելի է ասել՝ ընդհանրապես փողոց դուրս չի գալիս, որ «սրբի ու տանի» Փաշինյանի իշխանությանը։ Ընդ որում, կարևոր չէ, թե մարդիկ ում հետևից կգնան, ինչ նոր ուժեր կառաջնորդեն հասարակությանը: Փաստն այն է, որ «հացից կտրվելու» վտանգի առաջ կանգնած «տոնավաճառցիները» հարյուրներով այսօր փողոց են դուրս գալիս, իսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցերով շարժ չի նկատվում:

Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը երևի թե այսօր ամենակարևորներից է: Այս ամենն իրականում շատ ավելի խորքային պատճառներ ունի և վաղուց որևէ կերպ չի տեղավորվում «նախկիններ-ներկաներ»-ի տիրույթում: Ավելին, շատ հետաքրքիր է, որ նրանք, ովքեր ժամանակին պնդում էին, թե ժողովուրդը դուրս չի գալիս փողոց նախկին նախագահների պատճառով, թե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է նույն պատճառով, այսօր մեղադրում են նույն «նախկիններին» պասիվության ու ժողովրդին փողոց չհանելու մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերումԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԴպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՍամվել Վարդանյանին խոշտանգել են ԳԱԱ-յին պատկանող փակ տարածքում. նոր մանրամասներԻնչ է սպասվում «Արմմոնո»-յի ընթացքումԻրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. ԵրանոսյանԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան«Շատ հուզվում եմ ընկերոջս բացակայության պատճառով». ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ ՓաշինյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենքԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանՁեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակիցԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода