Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում պաշտոնական խաղերում առաջին գոլն էր խփել «Ալ Ֆաթեհի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (2-2), վերջինս կիսվել է իր տպավորություններով:
«Երջանիկ եմ, որ առաջին գոլս խփեցի Սաուդյան Արաբիայի առաջնությունում: Թիմի ջանքերի շնորհիվ կարևոր ոչ-ոքիի հասանք բարդ խաղում»,- գրել է 37-ամյա ռմբարկուն սոցցանցերում: