Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան

Վազքի մարաթոնի չէ, որ րոպե շուտ հայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին. Մանրիկյան

Ներքաղաքական

Մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության մասին, որն, ըստ շրջանառվող լուրերի, չի բացառվում լինի արտահերթ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

— «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ որոշում ունի՞ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

— Դեռ առջեւում ունենք մոտավորապես 9 ամիս՝ ավագանու հերթական ընտրությունների համար: Կարծում եմ՝ սա բավական մեծ ժամանակ է: Բազում քաղաքական ուժեր հայտարարել են անգամ անցած տարի, որ մասնակցելու են ընտրություններին, նույնիսկ իրենց թեկնածուների անուններն են հայտնի: Բայց մենք վազքի մարաթոնի չենք մասնակցում, որ րոպե շուտ հայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին: Պետք է նախ ավելի խորքային եւ սթափ վերլուծություն կատարել, գնահատել իրավիճակը: Ներկա պահին կուսակցության ակտիվի հետ քննարկումներ ու հանդիպումներ ենք ունենում: Քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո պարոն Ծառուկյանը  որոշում կկայացնի, եւ կհայտարարենք մեր առաջիկա անելիքների մասին:

— Բայց վստա՞հ եք, որ այդքան ժամանակ դեռ կա, որովհետեւ շրջանառվում են լուրեր, որ շուտով Երեւանի քաղաքապետը հրաժարական է տալու, ավագանին էլ արձակվելու է:

— Միգուցե հնարավոր է, որովհետեւ նմանատիպ խոսակցություներ պարբերաբար, Հրաչյա Սարգսյանի նշանակումից հետո, առնվազն մեկ-երկու անգամ եղել է: Սակայն հակված եմ նրան, որ պետք է գնալ հերթական ընտրություններին, հիմա հրաժարական տալու իմաստը չեմ տեսնում: Բայց դա թողնենք իշխող քաղաքական ուժի որոշմանը: Ամեն դեպքում, եթե լինի հրաժարական, ինչպես մամուլն է ասում՝  փետրվարի 14-ին եւ արտահերթ ընտրությունները տեղի ունենան մայիսին, կարծում եմ՝ ժամանակի առումով բավարար է, որպեսզի կայացած կուսակցությունները կարողանան իրենց ծրագրերով հանդերձ՝ մասնակցել: Այնպես չէ, որ քաղաքապետն այսօր հրաժարական է տալիս եւ մեկ ամիս հետո ընտրություններ են լինելու: Սա տեւական գործընթաց է՝ մինչեւ ավագանին չընտրի նոր քաղաքապետ, կամ չկայանա ավագանու նիստը, եւ դրանից հետո՝ նոր տեղի կունենան ավագանու ընտրություններ:

— Չե՞ք կարծում, որ արտահերթ ընտրությունների իմաստը թերեւս այն է, որ իշխանության վարկանիշն օր օրի գահավիժում է եւ Ձեր նշած 9 ամիս հետո՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին դարձնելը շատ ավելի դժվար է լինելու «Քաղաքացիական պայմանագրի» համար:

— Իրականում եղել են մեկ-երկու սոցհարցում, որոնք որոշ քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների վարկանիշն են ներկայացրել, բայց եկեք ներկա պահին ինչ-որ գնահատականներ չտամ կոնկրետ թեկնածուների մասին: Չմոռանանք, որ ընտրություներին այլ քաղաքական ուժեր էլ դեռ հայտեր կներկայացնեն մասնակցության, ուստի՝ վաղ է խոսել կոնկրետ քաղաքական գործչի ընտրվելու հավանականության կամ նրա քաղաքական ուժի վերարտադրության մասին:

— Մտավախություն չունե՞ք, որ մինչեւ Դուք որոշում կայացնեք, այլ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող, արդեն իսկ սկսել են չհայտարարված քարոզարշավ: Ժամանակ չե՞ք կորցնում:

— «Բարգավաճ Հայաստան»-ը ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող կայացած կուսակցություն է եւ ցանկացած, այսպես ասած, սցենարի դեպքում, հավատացեք՝ կհայտնի իր դիրքորոշումն ու մոտեցումը՝ ճիշտ ժամանակին: Եկեք չշտապենք, ամեն ինչի պատասխանը կլինի շուտով:

— Կուսակցության ներսում ընթացող քննարկումները վերաբերում են Երեւանի քաղաքապետի հնարավոր թեկնածուի հա՞րցին, թե՞ առհասարակ կուսակցության մասնակցության նպատակահարմարությանը:

— Կուսակցության տարածքային գրասենյակների եւ մեր ակտիվի հետ քննարկումները դեռեւս շարունակվում են: Հետեւապես, վերջնական դիրքորոշում չկա: Էլի եմ շեշտում՝ ինչպես բոլոր ընտրություններից առաջ՝ կուսակցության ղեկավարը տարածքային գրասենյակների ղեկավարների, կուսակցության ակտիվի հետ ունենում է հանդիպումներ եւ քննարկումներ, նոր կայացնում է իր ծանրակշիռ որոշումը: Մենք չենք ուզում հարցին մատների արանքով նայել եւ ընտրական գործընթացին մասնակցել «կարեւորը մասնակցություն է, ոչ թե հաղթանակը» սկզբունքով:

— Հաշվի առնելով քաղաքական ուժերի ակտիվությունը, ըստ Ձեզ, Երեւանի ավագանու ընտրություններին է՞լ է կրկնվելու 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատմությունը, երբ 26 քաղաքական ուժ մտան ընտրապայքարի մեջ եւ լուրջ ձայներ փոշիացրեցին, ինչի արդյունքը եղավ ՔՊ-ի վերարտադրությունն՝ անգամ 44 օրյա պատերազմից հետո:

— Կարծում եմ՝ այս անգամ ընտրապայքարը պետք է լինի ծրագրային: Ամեն դեպքում, կոչ եմ անում մեր համաքաղաքացիներն ավելի ուշադրություն դարձնել  կուսակցությունների ներկայացրած ծրագրերին, անցած ուղուն եւ գիտակցված մոտեցում դրսեւորել՝ ի նպաստ Երեւան համայնքի: Մաղթում եմ, որ լինի ծրագրի եւ գիտելիքի պայքար, այլ ոչ թե անձերի,   այդ դեպքում հաստատ կունենանք որակյալ քաղաքային իշխանություն, ինչու ոչ, նաեւ որակյալ քաղաքային ընդդիմություն, որը կլինի հօգուտ Երեւանի:

— Որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ կանխատեսում են, որ միանշանակ չի հաղթելու այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը»: Համակարծի՞ք եք:

— Չեմ ուզում կանխատեսումներով առաջնորդվել, դրանով թող զբաղվեն սոցիոլոգները եւ քաղաքական թիմերի վարկանիշային հարցումներ ու մոնիթորինգներ անցկացնեն: Ես քաղաքական գործիչ եմ եւ քանի դեռ չի սկսվել ընտրությունների գործընթացը, քանի հայտնի չեն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը եւ թեկնածուները, ինչ-որ գնահատականներ տալը շատ վաղ եմ համարում: Կարծում եմ՝ երբ քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, քարոզարշավի առաջիկա շաբաթների ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:

— Մի շարք քաղաքական ուժերի կողմից միայն ընտրությունից ընտրություն Երեւանի խնդիրների մասին հիշելը չե՞ք կարծում, որ ազնիվ չէ երեւանցու հանդեպ: Մայրաքաղաքային բազմաթիվ խնդիրների մասին խոսացող չկա, բայց ավագանու ընտրություններին էլ մասնակցողների պակաս չկա:

— Բոլոր քաղաքական ուժերի սահմանադրական իրավունքն է մասնակցել ընտրություններին: Չեմ ցանկանում մյուս քաղաքական ուժերի մասին գնահատական տալ, էթիկապես ներկա պահին ճիշտ չէ, որովհետեւ իրականում չգիտենք, թե ինչպիսի քաղաքական ուժեր կմասնակցեն ընտրություններին, բացի նրանցից, որոնք հայտարարել են: Երբ կձեւավորվի ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ քաղաքական դաշինքների ամբողջական ցանկը, կարծում եմ՝ քարոզարշավի ժամանակ տեղի ունեցող բանավեճերի ընթացքում շատուշատ հարցադրումներ կլինեն: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ներկայացված լինելով Երեւանի ավագանու կազմում մշտապես բարձրաձայնել ենք քաղաքի խնդիրների մասին՝ մեր ստացած ձայներին համահունչ: Բազում անգամներ տեսանելի է եղել, որ ԲՀԿ-ն երեւանցու կողքին է ամենադժվար եւ ամենաթեժ պահերին: Լինի վթարային շենքերի բնակիչների խնդիր, թե «Սանիթեքի» նախկին աշխատակիցների աշխատավարձերի հարց, մշտապես ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը եղել է երեւանցու կողքին: Մենք ստանձնելով ավագանու մանդատը՝ այս հինգ տարիների ընթացքում մեր ուժերի սահմաններում աշխատել ենք հօգուտ երեւանցու, իսկ մնացած գնահատականը մեր համաքաղաքացիները կարող են տալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ Էրդողան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода