ԱՄՆ զինվորականները երկրի ափերի մոտ խոցել են չինական օդապարիկը, որն ընկել է ամերիկյան օդային տարածք։
Օդապարիկը ոչնչացվել է մի քանի ամերիկյան ավիաբազաների F-22 կործանիչների կողմից՝ ԱՄՆ-ի վրայով 2 օր թռիչքից հետո։
Սկսվել է բեկորների հավաքման օպերացիան։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ չինական օդապարիկը, որը խոցվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, օգտագործվել է ԱՄՆ ռազմավարական օբյեկտների մոնիտորինգի համար։ Թեեւ փաստը, որ մի սովորական օդապարիկ ոչնչացնելու համար երկու օր եւ 5-րդ սերնդի ինքնաթիռ պետք եկավ, զավեշտի է նմանվում: