Չինական օդապարիկի թեման դեռ փակված չէ. Պեկինն ամերիկյան քաղաքացիական արբանյակները ոչնչացնելու հիմքեր ստացավ
ՄիջազգայինՊարզվում է, որ եռօրյա ջանքերից հետո ամերիկյան ավիացիայի կողմից ոչնչացված չինական օդապարիկի թեման դեռ փակված չէ:
Այսպես, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքել է ԱՄՆ գործողությունների դեմ, որոնք հանգեցրել են օդերևութաբանական զոնդի կործանմանը. «Չինական կողմը խիստ դժգոհություն և բողոք է հայտնում քաղաքացիական անօդաչու օդապարիկի վրա հարձակման համար ԱՄՆ ուժի կիրառման դեմ։ Չինաստանը ստուգելուց հետո բազմիցս տեղեկացրել է ամերիկյան կողմին, որ օդապարիկը քաղաքացիական օգտագործման համար է և մտել է ԱՄՆ օդային տարածք ֆորսմաժորային իրավիճակի պատճառով, սա բոլորովին չնախատեսված իրավիճակ էր։ Չինաստանը իրեն իրավունք է վերապահում հետագա անհրաժեշտ արձագանքի և վճռականորեն կպաշտպանի օրինական իրավունքները և շահերը»:
Կարճ ասած, Պեկինը պնդում է, որ ամերիկացիները ոչնչացրել են չինական քաղաքացիական օբյեկտ, եւ օդապարիկի բեկորների ուսումնասիրությունն այդ փաստը միանշանակ կհաստատի: Արդյունքում, այս հիմքի վրա Չինաստանը կարող է պատասխան գործողությունենրի իրականացնել` իր հերթին հարվածելով ամերիկյան քաղաքացիական օբյեկտների: Օրինակ, այս հիմքի վրա Չինաստանը կարող է հանգիստ ոչնչացնել իր վրայով թռչող ամերիկյան քաղաքացիական արբանյակները: