«նիկոլի հրամանով` իմ դեմ կարված քրգործի շրջանակներում դատական հերթական նիստը տեղի կունենա վաղը».ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
ՄշակութայինԲանաստեղծ, Քառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Մշեցու նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում` սոցցանցում կատարած գրառման համար: Անդրադառնալով այս թեմային նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկրի Հակառակ կողմը «Վիրավոր Արջի Վերադարձ»-ի դեմ պատերազմը շարունակվում է։ Հերթական ճակատամարտը տեղի կունենա վաղը` Փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 11-ին, Աբովյան քաղաքի ընդհանուր իրավաաության դատարանում։
Այլ կերպ ասած` Մինիմեջլիսի պատվերով ու նիկոլի հրամանով` իմ դեմ կարված քրգործի շրջանակներում դատական հերթական նիստը տեղի կունենա վաղը։
Էս մսրա մելիքի երկրորդ զարկնա, էս անգամ անգլու հողիցա թափ առել...
Հլը որ էսքանը...»։