Նյու Յորքում գրանցվել է վերջին 40 տարվա ամենաուժեղ երկրաշարժը
ՄիջազգայինԱՄՆ Նյու Յորք նահանգի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաուժեղ երկրաշարժը: Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Էրի շրջանում, իսկ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ուեսթ-Սենեկա քաղաքից 2 կմ դեպի արեւելք։
Երկրաշարժը զգացվել է Նիագարայի ջրվեժի տարածքում։ Հնարավոր վնասների մասին տեղեկություն դեռ չի ստացվել։
Նշվում է, որ 1983 թվականից ի վեր Ուեսթ-Սենեկայի շրջանում՝ Բուֆալո քաղաքի մոտ, 2,5 մագնիտուդից բարձր 24 երկրաշարժ է գրանցվել։