Iravunk.com | Եթե իշխանությունն ուզում է կորցնել Արցախն ու Սյունիքը, ապա այն չենք կարող անվանել իշխանություն, «եսիմինչ» է. Հեքիմյան
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ Բայրամով Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է Քիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակ Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Վտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակ Հայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջան ԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասին ՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվել Ինչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.am

Եթե իշխանությունն ուզում է կորցնել Արցախն ու Սյունիքը, ապա այն չենք կարող անվանել իշխանություն, «եսիմինչ» է. Հեքիմյան

Ներքաղաքական

«44-օրյա պատերազմից, քաղաքական իմաստով մեր քաղած դասերը չնչին են, ըստ այդմ, եթե լինի «հաջորդ պատերազմը» մեր նախապատրաստվածությունը համարյա զրոյական մակարդակի վրա է», - «Իրավունք»-ի հետ զրույցում նշել է Պահպանողական կուսակցության նախագահ ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆԸ եւ անդրադարձել նաեւ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակին ու Բերձորի միջանցքի խնդրին:

— Նախորդ շաբաթ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից Գուրգեն Արսենյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարեւորության մասին, ինչպես նաեւ նշեց, թե անընդհատ հիշատակում ենք Արցախի 120 հազար բնակչության մասին, մոռանալով՝ ՀՀ 3 մլն բնակչությանը: «Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»,- հավելել էր Արսենյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

Պահպանողական կուսակցությունը հրավիրված չի եղել ԱԺ այդ լսումներին: Ես համակողմանի տեղեկատվությանը չեմ տիրապետում՝ տեղի ունեցածը գնահատելու համար: Մյուս կողմից՝ ինձ իրավունք չեմ վերապահում մտնել խորհրդարանական ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության արանքը: Վստահ չեմ, սակայն ենթադրում եմ, որ Ձեր նշած պատգամավորի ելույթը խորհրդարանական ուժերի պայմանավորվածությունների ծիրում է:

Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը:

— Գործող ուժերի՝ ազգային կարեւոր խնդիրների շուրջ համագործակցությունը քաղաքական անհրաժեշտություն է: Խնդիրն այն է, որ քաղաքական ներկա մեծամասնությունը ազգային շահի, քաղաքական օրակարգի եւ առաջնահերթությունների վերաբերյալ շատ լղոզած մոտեցումներ ունի: Երբ հստակեցվեն, այն ժամանակ նրա հետ գործակցելու խնդիրը կարող ենք քննարկել:

Կա՞ն համագործակցության եզրեր:

— Համագործակցության եզրեր այս պահին ունենք անկախական ուժերի հետ: Առաջիկայում նախատեսում ենք հանդիպումներ ունենալ մի շարք ուժերի հետ եւ փորձել որոշակի ընդհանուր նորմեր ներմուծել քաղաքական վարքաբանության մեջ: Եթե հաջողվի, ապա գործակցության ասպարեզները կարող են աներեւակայելի ընդլայնվել:

Ի՞նչ է կատարվում Բերձորի միջանցքում, իշխանությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր:

— Եթե դեկտեմբերի 12-ին ՀՀ-ում իշխանության լինեին նորմալ մարդիկ, ապա մի քանի օր ժամանակ կտային Ադրբեջանին եւ Ռուսաստանին: Եթե այդ ընթացքում նրանք չբացեին միջանցքն ու չապահովեին անարգել երթեւեկությունը, ապա ՀՀ իշխանությունը միակողմանի կճանաչեր Արցախի անկախությունը եւ կչեղարկեր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

ՀՀ իշխանությունն այս պահին որեւէ հստակ ծրագիր ունի՞, թե՞ աթոռից կառչելու վերջին փորձերն են անում:

— Ունի, թե՝ չունի, չգիտեմ: Գիտեմ միայն, որ ՀՀ իշխանությունը պարտավոր է ունենալ հստակ ծրագիր, եւ այն ներկայացնել ժողովրդին իր պաշտոնյաների, խոսնակների, գործակցող քաղաքագետների, կից կառույցների միջոցով: Պահպանողական կուսակցությունն այս շարքում չէ: Ինչ վերաբերում է աթոռից կառչելու նրա փորձերին, ապա կարող ենք կանխատեսել, որ եթե ուկրաինա-ռուսական պատերազմն ավարտվի վաղը, ապա մյուս օրը ՀՀ-ում կկազմակերպվեն ընտրություններ, որի ժամանակ նիկոլականները կարող են պարտվել:

Մեր դիվանագիտությունը կարելի՞ է տապալված համարել, թե՞ արտաքին քաղաքական դաշտում դեռ անելիքներ ունենք:

— Հայաստանն անելիքներ ունի: Մասնավորապես՝ քաղաքակրթական ընտրանքի իրացման, իրական դաշնակիցների ձեռք բերման, նոր շուկաներ դուրս գալու հարցերում լուրջ անելիքներ ունենք:

— Առհասարակ, ի՞նչ է ուզում իշխանությունը, կորցնել Արցա՞խը, Սյունի՞քը, թե՞ այդուհանդերձ պահպանել մեր դիրքերը եւ նույնիսկ պատրաստվել պատերազմի:

— Նվազագույնը, ինչը պարտավոր է անել իշխանությունը՝ պահպանել դիրքերը եւ պատրաստվել հնարավոր պատերազմի, որի հավանականության մասին կանխատեսումներ կան: Իսկ եթե իշխանությունն ուզում է կորցնել Արցախն ու Սյունիքը, ապա այն չենք կարող անվանել իշխանություն, եսիմինչ» է:

— 44 օրյա պատերազմից դասեր քաղեցի՞նք, կամ ի՞նչ դասեր պիտի քաղեինք ու ինչպե՞ս է հարկավոր նախապատրաստվել հաջորդ պատերազմին, որն ինչ-ինչ կանխատեսումների համաձայն՝ անխուսափելի է:

— Կարծում եմ՝ 44-օրյա պատերազմից, քաղաքական իմաստով, քաղած դասերը չնչին են, իսկ ռազմական իմաստով՝ զրոյական: Ըստ այդմ, եթե լինի «հաջորդ պատերազմը» մեր նախապատրաստվածությունը համարյա զրոյական մակարդակի վրա է: Իսկ «հաջորդ պատերազմներին» հարկավոր է պատրաստվել առաջին հերթին քաղաքականապես:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո Նիկոլյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода